Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Քաղաքական հետապնդումների զոհերի հիշատակի համաշխարհային օր, Ռուսաստան՝ Ինժիներ-մեխանիկի օր, Սլովակիա՝ Սլովակ ազգի հռչակագրի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1907– ծնվել է արձակագիր, գրականագետ, մանկավարժ, թարգմանիչ Ռաֆայել  Աթայանը: 

1917 –ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին:

1918- Մուդրոսում կնքվել է զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչել է իր պարտությունը և դուրս եկել Առաջին համաշխարհային պատերազմից: 

1920- հայ-թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը գրավել են Կարսը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց, որից հետո երեք օր անընդմեջ զբաղվել են  իրենց հատուկ վայրագություններով, որին զոհ է գնացել մոտ 6000 հայ։

1922– ծնվել է կոմպոզիտոր, ջութակահար, մանկավարժ Ցոլակ Բեքարյանը:

1968- վախճանվել է  արձակագիր և դրամատուրգ Անդրանիկ Հովսեփյանը:

1970- վախճանվել է գրականագետ Հովհաննես Մամիկոնյանը:

1991– Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Արկադի Տեր-Թադևոսյանի հրամանատարությամբ ազատագրել են Հադրութի շրջանի Տող գյուղը:

1993- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Վենեսուելայի հետ:

1996- զոհվել է հրամանատար և հետախույզ Կոմիտաս Ավանեսյանը:

2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում առաջադրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

2008- Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները:

2017-Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին հանձնվել է շահագործման:

2019-Հայոց ցեղասպանության ճանաչման մասին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել, որը միջազգային վերլուծաբանները գնահատել են պատմական։

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Ժնևում հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել, որի արդյունքում ընդամենը եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը:

2023-վախճանվել է Մոսկվայի կոնսերվատորիայի նախկին ռեկտոր Տիգրան Ալիխանովը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1485 - Անգլիայում թագադրվել է Հենրիխ 7-րդը:

1696 —Պետրոս 1-ինի նախաձեռնությամբ Ռուսաստանի Բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել ռազմա-ծովային ուժեր:

1697 —Ռեյկյավիկում Ֆրանսիայի և Հռոմեական Սրբազան կայսրության միջև խաղաղության պայմանագիր է կնքվել:

1751 –ծնվել է  իռլանդացի դրամատուրգ և բանաստեղծ Ռիչարդ Բրինսլի Շերիդանը: 1853- սկսվել են պատերազմական գործողություններ Ղրիմի պատերազմի Կովկասյան ռազմաճակատում։

1888 —Ջոն Լաուդը արտոնագիր է ստացել  գնդիկավոր գրիչի համար:

1937 —Հերմես աստերոիդը անցել է երկրագնդից 780 հազար կիլոմետր հեռավորությամբ:

1941-Հայրենական մեծ պատերազմի ժամանակ գերմանացիները սկսել են Սևաստոպոլի առաջին գրոհը:

1938–ԱՄՆ-ում CBS ռոդիոկայանով տեղի է ունեցել Օրսոն Ուելսի «Աշխարհների պատերազմը» ֆանտաստիկ վեպի ռադիոբեմադրությունը, որը  մեծ իրարանցում է առաջացրել, քանի որ շատ քաղաքացիների թվացել է թե պատերազմը տեղի է ունենում իրականում:

1954 —Բերմուդյան եռանկյունու հյուսիսային մասում անհետացել է  R7V-1 ինքնաթիռը իր 42 ուղևորներով:

1956- վախճանվել է ռուս-ուկրաինացի խորհրդային ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը:

1960 – ծնվել է արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը հանդիսացող Դիեգո Մարադոնան:

1961 - Խորհրդային Միության Նովայա Զեմլյա կղզում իրականացվել է 56 մեգատոննանոց առաջին ջրածնային ռումբի փորձարկումը:

1967 —տիեզերքում առաջին անգամ իրականացվել է տիեզերանավերի կցում, դրանք  եղել են «Կոսմոս-186» և  «Կոսմոս-188» կայաները, որոնք հանդիսացել են «Սոյուզ» տիեզերանավի նախատիպերը:

1973– բացվել է Բոսֆորի կամուրջը, որը փաստացի Եվրոպան Ասիային միացնող կամուրջն է (Ստամբուլի ասիական մասը միանում է եվրոպական մասին):

1975- վախճանվել է  գերմանացի ֆիզիկոս, քվանտի էներգիան չափած գիտնական Գուստավ Հերցը:

1990 —Մոսկվայի Լյուբանկա հրապարակում տեղադրվել է Սոլովեցյան քարը ի հիշատակ ԽՍՀՄ-ում քաղաքական հետապնդումների զոհերի: 

1998 - Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքում երիտասարդական ակումբում ծագել է հրդեհ, որից զոհվել է 63 անչափահաս:

2006 —Մոսկվայից Սանկտ-Պետերբուրգ է ուղևորվել վերանորոգված և նորացված  ЭР-200Э արագընթաց էլեկտրագնացքը, նորացման արդյունքում 235 րոպեով կրճատվել է երթուղու  ժամանակը:

Կ.Խաչիկյան

Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի նախարարական հանդիպմանը մասնակցելու համար«Փաշինյանը վախեցած է իր սեփական ժողովրդականությունից»Նեթանյահուի բլոկը Քնեսեթի ընտրություններում ստացել է 53 տեղՈւժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները. փորձագետԵղվարդում ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտելԿԺԴՀ-ն մտադիր չէ սահմանափակել ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության ռшզմական ակտիվությանն արձագանքելու եղանակները. Հյուսիսային Կորեայի ՊՆ«Ալ-Նասրը» գոլառատ խաղում հաղթեց «Ալ-Խոլուդին». Ռոնալդուն՝ հեթ-տրիկի հեղինակԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ մասնակիցԼեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը ընդունել է  չճանաչված հանրապետության դրոշի, զինանշանի եւ օրհներգի մասին օրենքները. պատմության այս օրը (հոկտեմբեր 30)Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենցԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՎթար է․ ջուր չի լինելուԱդրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան ԱբրահամյանՌազմատրանuպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումը կարող է վկայել հնարավոր էuկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի նախապատրաստական աշխատանքների մասին. Արտակ ԶաքարյանԵրկրաշարժ՝ Ջերմուկ քաղաքից ոչ հեռու. զգացվել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզերումԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են86 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Պատրիկ ՍտյուարտըՇտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին
Ամենադիտված