Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնությունը անօդաչու թռչող սարքով հարձակվել է Դնիպրոյում երկաթուղային կայարանի վրա։
ԱԹՍ-ն հարվածել է այն հարթակին, որտեղ եղել է Դնիպրոյից դեպի Զապորոժիե ուղևորվող թիվ 866 գնացքը։
Հոկտեմբերի 29-ի գիշերը հարձակման է ենթարկվել նաև Ռովնոյի մարզի Սարնիի շրջանում գտնվող քաղաքացիական ձեռնարկություններից մեկը։
Խարկովում նույնպես ԱԹՍ-ի հարձակում է ֆիքսվել։ Այրվել են մի քանի բեռնատարներ, ավտոբուսներ և այլ տեխնիկա, իսկ հրդեհը տարածվել է 400 քառակուսի մետր տարածքի վրա։
Ուկրաինական Կրեմենչուգ քաղաքում ԱԹՍ-ն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի։
Ռուսաստանի բանակը հարվածել է նաև Չեռնիգովի կենտրոնին։