Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկու ամիս պետական մի ամբողջ համակարգ ուսումնասիրել է՝ Ծավի խմելու ջրում սնդիկ կա՞, թե՞ ոչ։

Առողջապահության նախարարություն, Առողջապահության տեսչական մարմին, ՀՎԱԿ, Քննչական կոմիտե, մասնագիտական հանձնաժողովներ, լաբորատոր հետազոտություններ՝ Հայաստանում ու արտերկրում։ Եվ ի՞նչ է պարզվում վերջում։ Պետությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում թույլատրելի սահմանը, ջուրն անվտանգ է։ Իսկ այդ ընթացքում ո՞վ է պատասխան տալու մարդկանց ապրած անհանգստության, ջրի սահմանափակման և պետական համակարգի այս ամբողջ քաշքշուկի համար։

Հիշո՞ւմ եք՝ ինչից սկսվեց այս պատմությունը։ Սեպտեմբերի սկզբին ահազանգ ստացվեց Ծավի խմելու ջրի որակի վերաբերյալ։ Նախնական ուսումնասիրության ընթացքում արձանագրվեց սնդիկի թույլատրելի առավելագույն մակարդակի գերազանցման վերաբերյալ եզրակացություն։ Հնչեց վտանգի ահազանգը, բնակիչներին ապահովեցին անվտանգ խմելու ջրով, սահմանափակեցին կասկածելի ջրի կենցաղային օգտագործումը։

Եվ սա պատահական չէր։ Խոսքը մարդկանց առողջության մասին էր։ Սնդիկը թունավոր նյութ է, և դրա հնարավոր առկայության հարցը կատակելու թեմա չէ։

Բայց այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը։

Շուրջ երկու ամիս պետական տարբեր կառույցներ զբաղվում են հետազոտություններով, ստեղծվում է միջգերատեսչական մասնագիտական հանձնաժողով, վերցվում են նոր նմուշներ, կատարվում են լաբորատոր ուսումնասիրություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։ Մի ամբողջ պետական մեխանիզմ է աշխատում՝ պարզելու համար, թե իրականում ինչ կա Ծավի ջրում։

Եվ վերջում առողջապահության նախարարությունը հայտարարում է՝ սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը, հետևաբար ջուրն անվտանգ է։

Եթե ջուրն անվտանգ է, ապա ինչո՞ւ բնակիչները շուրջ երկու ամիս զրկված էին այն սովորական պայմաններում օգտագործելու հնարավորությունից։ Եթե սկզբնական ահազանգը հիմնավորված էր, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վերջնական արդյունքներն այլ պատկեր են ցույց տալիս։ Իսկ եթե սկզբնական գնահատականը սխալ էր, ո՞վ է պատասխանատու դրա համար։

Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ծավում վերջին անգամ ջրի փորձաքննություն իրականացվել էր 2024 թ.։

Ոչ մի պաշտոնանկություն, ոչ մի հրապարակային պատասխանատվություն, ոչ մի հստակ բացատրություն։ Պարզապես հերթական հաղորդագրությունը՝ ջուրն անվտանգ է։

Բայց պետական կառավարման իմաստը միայն վերջում հայտարարություն տարածելը չէ։ Պետական մարմինների պարտականությունն է ժամանակին, ճշգրիտ ու համակարգված գործել, իսկ սխալների կամ անհիմն որոշումների դեպքում՝ պատասխան տալ դրանց համար։

Եթե նախնական ահազանգը ճիշտ էր, պետք է բացատրել՝ ինչն է փոխվել։ Եթե այն սխալ էր, պետք է պարզել՝ ինչու։ Եթե գերատեսչությունների միջև համակարգման խնդիր է եղել, պետք է հանրությանը հայտնի դառնա՝ ով և ինչի համար է պատասխանատու։

Ծավի պատմությունը միայն սնդիկի մասին չէ։ Սա պետական կառավարման, հանրային վստահության և պաշտոնեական պատասխանատվության մասին է։

Երբ մարդկանց երկու ամիս ասում ես՝ ջուրը մի՛ օգտագործեք, իսկ հետո հայտարարում՝ ջուրն անվտանգ է, պարտավոր ես ոչ միայն արդյունքը հրապարակել, այլև բացատրել այդ երկու ամիսների յուրաքանչյուր կարևոր որոշման հիմքը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Երևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետո
Ամենադիտված