Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային օր, Կամբոջա՝  Թագադրման օր, Թուրքիա՝ Հանրապետության օր , Ռուսաստան՝ Պահպանության ծառայության աշխատողի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1899 - ծնվել է ամերիկացի հայազգի կինոդերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց):

1907-վախճանվել է  հայ հասարակական-քաղաքական և հոգեոր-մշակությային գործիչ Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ):

1914- Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կովկասյան ճակատում Սև ծովից մինչև Ուրմիա լիճը՝ 720 կմ երկարությամբ, սկսվել են մարտական գործողությունները թուրքական 300 հազարանոց և  ռուսական 200 հազարանոց բանակների միջև։ 

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ Ջավադ-Բեկ Շիխլինսկու բանակը Աբդալյագից շարժվել է Տեղ գյուղի հայկական դիրքերի ուղղությամբ՝ նպատակ ունենալով բացել ճանապարհը դեպի Գերյուսի: Սկսվել է ադրբեջանական ուժերի Զանգեզուրյան արշավանքը:

1920- Հայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն:

1926- տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:

1928- տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:

1929- բացվել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը:

1933- տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:

1934- տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:

1949– վախճանվել է հայազգի միստիկ փիլիսոփա Գեորգի Գյուրջիևը:

1959- վախճանվել է նշանավոր թատերական ռեժիսոր և թատերագետ Լևոն Քալանթարը:

1965- Երևանում բացվել է Մ. Նալբանդյանի արձանը:

1970- տեղի է ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:

1971- վախճանվել է հայ խորհրդային ճարտարապետ Միքայել Մազմանյանը:

2015- Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովի ավարտին Մոսկվայի հայկական եկեղեցու տարածքում տեղադրվել է Նիկոլայ 2-րդի կիսանդրին:

2018- գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ հանքերի շահագործման լիցենզիա ստանալու համար 2008 թվականին 14 միլիոն դոլար կաշառք է տվել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

2020-Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ռուսական կողմի միջնորդությամբ առաջին անգամ երկկողմանի տեղի է ունեցել զոհվածների մարմինների հանձնում հակառակորդ կողմերին: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1607 – Արման Ժան ԴյուՊլեսսի դե Ռիշելյեն Սորբոնի համալսարանում պաշտպանել է դիսերտացիա և ստացել հոգևոր դոկտորի աստիճան:

1787– տեղի է ունեցել Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:

1812- Փարիզի Գրենելյան դաշտում գնդակահարվել են Նապոլեոնի դեմ դավադրություն հյուսած Մալեի 30 մասնակիցները: 

1837 —Միսիսիպի գետի վրա այլ նավի բախվելու հետևանքով խորտակվել է  «Monmouth» շոգենավը, որի արդյունքում խեղդվել են շոգենավում գտնվող բոլոր 300 հնդկացիները:

1863– Ժնևում հիմնադրվել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն։

1879 —ծնվել է գերմանացի քաղաքական գործիչ և դիվանագետ Ֆրանց ֆոն Պապենը: 1897 —ծնվել է գերմանացի քաղաքական և պետական գործիչ Յոզեֆ Գեբելսը:

1901 –ծնվել է  ամերիկացի համր ֆիլմերի դերասանուհի Միլդրեդ Հարիսը:

1918 —ստեղծվել է Ռուսական երիտասարդների կոմունիստական  միությունը (հետագայում կոմերիտմիություն):

1922 —իտալական ֆաշիստների դեպի Հռոմ քայլերթի  արդյունքում Իտալիայի թագավոր Վիկտոր էմմանուիլ 3-րդը Բենիտո Մուսոլինիին նշանակել է վարչապետ:

1923 - Օսմանյան կայսրության կործանումից հետո Թուրքիան դարձել է հանրապետություն:

1924– վախճանվել է անգլիացի գրող և դրամատուրգ Ֆրենսիս Էլիզա Բյորնեթը:

1945 – արտոնագիր ստանալուց ավելի քան 57 տարի անց Նյու-Յորքում վերջապես առաջին անգամ սկսել են վաճառել գնդիկավոր գրիչներ:

1947 —չոր սառույցը առաջին անգամ օգտագործվել է անձրև առաջացնելու համար: 

1950 –ծնվել է  թուրք քաղաքական գործիչ Աբդուլլա Գյուլը:

1954 —ծնվել է ռուս քաղաքական և պետական գործիչ, Ինգուշեթիայի առաջին նախագահ Ռուսլան Աուշևը:

1955 — «Նովոռոսիյսկ» լինկորնը խորտակվել է Սևաստոպոլի ծոցում, որի արդյունքում զոհվել է 614 մարդ:

1956 —իրականացվել է «Կադեշ» օպերացիան և սկսվել է Սուեզյան ճգնաժամը: Իսրայելը Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի աջակցությամբ ներխուժել է Սինայան թերակղզի, որպեսի ապահովի իսրաելական նավերի  ազատ նավարկությունը:

1957 - Իսրայելի քնիսեդում նռնակի պայթյունից վիրավորվել են  վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնն ու հինգ նախարարներ:

1961 - Սիրիան դուրս է եկել Միացյալ արաբական հանրապետության կազմից:

1969 — ARPANET ծրագրի շրջանակներում առաջին անգամ երկու համակարգիչների միջև իրականացվել է տեղեկատվության փոխանցում: Դա նշանակել է Համացանցի ծնունդ:

1971 —ծնվել է ֆիզիոթերապիան. պարզվել է, որ թույլ էլեկտրական հոսանքը օգնում է կոտրված ոսկորին շուտ լավանալ:

 1976 —ՍՍՀՄ-ում մարտական հերթապահություն է սկսել իրականացնել Հրթիռային հարձակման ահազանգման համակարգը:

1998 - ԱՄՆ-ում տիեզերք է թռել 77 տարեկան և 103 օրական ամենատարեց աստղագնացը՝ Ջոն Գլենը:

2003-վախճանվել է իտալացի օպերայի տենոր երգիչ Ֆրանկո Կորելլին:

2020 —վախճանվել է խորհրդային և ռուսական համաճարակաբան և վարակաբան, ակադեմիկոս վալենտին Պոկրովսկին: 

2022 —Սեուլում տեղի ունեցած հրմշտոցի պատճառով զոհվել 158 մարդ:

2023 — հակասեմիտական խժդժություններ են տեղի ունեցել Դաղստանում, ցուցարարները զավթել են օդանավակայանը:

2024 —Իսպանիայում սկսվել է ջրհեղեղ, որի արդյունքում զոհվել է 150 մարդ:

Կ.Խաչիկյան

 

Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Անգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ինՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի
Ամենադիտված