Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 «Շատ հանգիստ, բարի տղա էր: Երաժշտական կրթություն էր ստացել, գերազանցությամբ ավարտել դաշնամուրի բաժինը, ուներ բացարձակ լսողություն։ Իր առաջին ուսուցչուհին ասում էր՝ ունեմ մի օրինակելի աշակերտ, նա Հովհաննեսն է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Հովհաննեսը ծնվել է Երևանում։ Այստեղ է անցել նրա մանկությունը, դպրոց է հաճախել։ «Գերազանց առաջադիմություն ուներ, բացառապես մեկ «ութ» գնահատականով ավարտեց դպրոցը։ Իրեն հարգում ու սիրում էին և՛ իր ուսուցիչները, և՛ ընկերները։ Մինչև հիմա իրենք ծաղիկներ են տանում Հովհաննեսին։ Հրաշալի հարաբերություններ են ունեցել»։ Դպրոցից հետո Հովհաննեսն ընդունվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորել է այնտեղ, կրկին ընկերական շրջապատ ձեռք բերել։ «Այնտեղ էլ են բոլորն իրեն սիրել»։ Հովհաննեսը հրաշալիորեն տիրապետել է անգլերենին, ընդունվել համալսարան Միացյալ Նահանգներում, որոշել՝ զորացրվելուց հետո ուսումն անպայման կշարունակի։ Մինչ դա, նույն համալսարանի օնլայն դասընթացներին է մասնակցել, ավարտել դրանք գերազանց արդյունքներով։

 2020 թվականի օգոստոսին Հովհաննեսը զորակոչվում է ժամկետային ծառայության։ «Իրեն պետք է զորակոչեին օգոստոսի 15-16ին, բայց դիմեց նախարարությանը՝ IT ոլորտում քննություն հանձնելու նպատակով։ Իր զորակոչումը մեկ շաբաթով հետաձգեցին, քննությունը հանձնեց, բայց իրեն չէին կանչում։ Գնացինք զինկոմիսարիատ, տղաների անունները ցուցակով կարդում էին։ Իր անունը ցուցակում չկար, բայց մեր տղան մոտեցավ, ներկայացավ։ Այդ օրն իրեն տուն ուղարկեցին, մի քանի օր հետո զորակոչեցին բանակ։ Հովհաննեսը կարանտինն անցել է «Մարտունի2»-ում։ Ծառայել է Ջրականում»։ Մայրիկն ասում է՝ տղան շատ հայրենասեր էր։ «Իմ հայրն Արցախից է, մայրս՝ Նախիջևանից, իսկ ես ծնվել եմ Բաքվում։ Նա շատ էր սիրում մեր բարբառը։ Երբ խոսում էինք, նա հաճույք էր ստանում, ուղղակի հիանում էր բարբառով»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Սեպտեմբերի 28-ին զանգեց, ասաց. «Մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին»։ Վերջին զանգի ժամանակ հարցրեց. «Ին՞չ են ասում, ե՞րբ է ավարտվելու պատերազմը»։ Մենք համարյա տեղեկություն չունենք այդ օրերի մասին։ Չգիտենք, թե երբ, որտեղ և ինչպես է զոհվել մեր տղան։ Միայն գիտենք, որ նա իր խմբի հետ չի եղել, նա հրաձիգ էր, բայց քանի որ բժշկական կրթություն է ունեցել, նրան տեղափոխել են այն ջոկատը, որը վիրավորներին է տեղափոխել»։

Ընտանիքը շաբաթներ շարունակ նորություն չի ունեցել որդուց։ «Երբ նոյեմբերի 9-ին պատերազմն ավարտվեց, ամուսինս գնաց Արցախ։ Չգտավ իրեն։ Իր հետ ծառայած տղաներից մեկը մեզ ասել էր, որ նա ոտքից վիրավոր է, հոսպիտալում է։ Չի եղել մեկ հիվանդանոց, որտեղ մենք իրեն չենք փնտրել, ամեն օր գնացել ենք և՛ Հայաստանի հիվանդանոցներ, և՛ Արցախում մեր բարեկամներն ու ծանոթներն են իրեն փնտրել։ Որպես վիրավոր իրեն չգտանք։ Ամուսինս վերադարձավ, նոյեմբերի 12-ին ես գնացի Արցախ։ Էլի ապարդյուն։ Դեկտեմբերին երազ տեսա, ամուսնուս պատմեցի, հասկացա, որ պետք է գնալ Արցախ։ Դեկտեմբերի 5-ին միասին գնացինք Արցախ՝ տղայիս փնտրելու։ Դեկտեմբերի 7-ին գտանք իր մասունքները։ 2021 թվականի հունվարի 23-ին ստացվել է ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը։ «Կարմիր խաչը» դուրս էր բերել իր մասունքները Հադրութից դեպի Ջրական տանող՝ «9-րդ կիլոմետր» հատվածից։ Զինվորականներից մեկն էր ասել, թե տղաներին որ հատվածում են հուղարկավորել։ Հովոյիս մոտ եղել է իր զինգրքույկը, բանկային քարտը, բանալի և եկեղեցական երգարանը։ Իրեն գտել էին, բայց ես էլի չէի հավատում, մտածում էի՝ գուցե մեկն իր շորերն է հագել կամ նման մի բան։ Բայց հետո հունվարին ստացանք ԴՆԹ հետազոտության դրական պատասխանը»։

Տարբեր մարդկանց պատմությունների հիման վրա, որպես Հովհաննեսի զոհվելու օր, նշվել է, օրինակ՝ հոկտեմբերի 6-ը, քանի որ տղաներից մեկին առնչվող պատմության համաձայն՝ Հովհաննեսն իր խմբով գնացել է նրանց օգնության, տղաներն այնտեղ զոհվել են։ «Բայց, երբ դեկտեմբերի 5-ին Արցախում էինք, տեղեկացանք, որ, նախարարության տվյալներով, հոկտեմբերի 11-ից այլևս նորություն չկա Հովհաննեսի մասին։ Հիմա մենք Եռաբլուր ենք այցելում և՛ հոկտեմբերի 6-ին, և՛ 11-ին, և՛ դեկտեմբերի 7-ին, և՛ հունվարի 23-ին»։

 Ապրելու ուժի մասին։ «Երկու-երեք տարի կռվել եմ Աստծո հետ։ Հարց տվել՝ ինչո՞ւ, այդքան լավ երեխա էր Հովոս։ Երկու-երեք տարուց հետո պատասխանը գտա։ Ինձ ասվեց, որ նա տուն է եկել։ Չկարողացա մեր տանն ապրել, ամեն ինչ Հովոյիս էր հիշեցնում։ Տանից դուրս էի գալիս, հիշում, թե որ ճանապարհով ուր է գնացել տղաս։ Կռիվ էի անում Աստծո հետ, ասում՝ ինչո՞ւ ես կամ, իսկ տղաս՝ ոչ։ Բայց ես ստացա պատասխանը, որ նա տանն է։ Դրանից հետո խաղաղվեցի։ Չորս երեխա ունեմ։ Հովհաննեսս ավագն էր, ուներ երկու քույրիկ, ութ տարեկան էր, ասաց՝ եղբայր եմ ուզում։ Մեր չորրորդ երեխան տղա ծնվեց։ Երբ լաց էի լինում, աղջիկս մի օր ասաց՝ մա՛մ, բա մե՞նք։ Դա էլ ինձ սթափեցրեց։ Ունեմ ամուսին, երեք երեխա, ես իրենց պետք եմ։ Միայն ես չեմ Հովհաննեսին կորցրել, նրանք էլ որդի և եղբայր են կորցրել։ Երբ Հովհաննեսը բանակ էր գնում, Դանիելը փաթաթվեց եղբորն ու ասաց՝ ես ո՞նց եմ մնալու առանց քեզ։ Հովհաննեսս գրկեց. «Դա՛ն ջան, ընդամենը երկու տարի է, այնքան շուտ է անցնելու, ես գալու եմ, մի նեղվի»։ Պատերազմից հետո մեր տուն եկավ Գևորգը։ Նա Հովհաննեսիս հետ է ծառայել։ Սեպտեմբերի 27-ին նա վիրավորվել է, և Հովոն իրեն դուրս է բերել մարտի դաշտից։ Նա պատմեց՝ մի քանի անգամ ուշաթափվել է, իրեն տղաս է ուշքի բերել և ասել՝ դու պետք է հավատաս, որ կարողանանք այստեղից դուրս գալ։ Գևորգն ասաց. «Նա ինձ նաև հոգեպես փրկեց»։ Հետո նա կորցրել է Հովհաննեսին տեսադաշտից, իրեն ասել են՝ Հովհաննեսը գնաց։ Ես շնորհակալ եմ իրեն, որ նա եկավ մեր տուն և պատմեց այդ օրվա մասին»։

 Հ.Գ. - Հովհաննես Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Անգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ինՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներ
Ամենադիտված