Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանն այսօր թևակոխել է մի փուլ, որտեղ միաժամանակյա ճնշումները տարբեր ճակատներից սպառնում են խաթարել պետականության հիմքերը։ Երկրի տնտեսության գլխին կախված է ռուսական բնական գազի գնի հնարավոր թանկացման վերահաս աղետը, որն անխուսափելիորեն հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների շղթայական թանկացումների՝ հասարակությանն ու տնտեսական համակարգը կանգնեցնելով լիակատար կոլապսի առջև։ Սրան զուգահեռ՝ արտաքին քաղաքական ասպարեզում խաղաղության գործընթացի անորոշ, մշուշոտ ու օրեցօր խամրող ապագան, ինչպես նաև անվտանգային լրջագույն մարտահրավերները երկրում ձևավորում են խոր ապոկալիպտիկ տրամադրություններ։ Հասարակությունն ապրում է անհերքելի ճգնաժամի և անորոշության ծանր մթնոլորտում, որտեղ սոցիալական դժգոհությունները հասնում են իրենց օրհասական պիկին։

 Այս խորապատկերին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը անդրադարձել է երկրում առկա հրատապ խնդիրներին։ Նա մասնավորապես նշել է, որ գազի հնարավոր թանկացումն ուղղակիորեն բխում է վարչապետի գործելաոճից, որն, ըստ էության, բանակցում է ոչ թե գինը կանխելու, այլ այն բարձրացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ աղքատացնել արդեն իսկ սոցիալական ծանր պայմաններում գտնվող հայ ժողովրդին։

Կարապետյանի դիտարկմամբ, սա ունի նաև քաղաքական հաշվարկ, քանի որ իշխանության հիմնական ընտրական հենարանն այսօր այն համայնքներն ու մարդիկ են, որտեղ աղքատության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը։

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Կարապետյանը շեշտել է, որ հոկտեմբերի 25-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները փաստացի պարտություն էին իշխող ուժի համար։ Նա հավելել է, որ իշխանությունների այն պնդումները, թե ընդդիմությունը ջախջախվել է, բացարձակապես սնանկ են, իսկ այս ընտրությունները հիշեցնում են քաղաքական «հոգեհանգիստ», որից մի քանի ամիս անց անխուսափելիորեն սկսվելու է իշխանափոխության գործընթացը։

 Խոսելով հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին՝ Կարապետյանը թերահավատորեն է վերաբերվել դրանց իրականացմանը՝ հիշեցնելով, որ իշխանություններին նախկինում հսկայական՝ շուրջ 1 միլիարդ դոլար ռեսուրսներ ծախսելով է հազիվ հաջողվել ապահովել ձայների մոտ 49 տոկոսը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում այսօր առկա է ոչ թե պարզապես ընդդիմափոխության, այլ համակարգային իշխանափոխության հրամայական, քանի որ երկրին անհրաժեշտ են բացառապես պետականամետ իշխանություններ՝ ի հակադրություն այն ուժերի, որոնք ի վիճակի չեն դիմակայել արտաքին մարտահրավերներին։ Զրույցի ավարտին Կարապետյանը վստահություն է հայտնել, որ անգամ արտահերթ ընտրությունների սցենարի դեպքում հաղթանակը լինելու է իրենց թիմինը։

Ամփոփելով ստեղծված իրավիճակը՝ ակնհայտ է դառնում, որ Հայաստանը հայտնվել է մի հանգուցալուծման առջև, որտեղ տնտեսական ճնշումներն ու քաղաքական անգործությունը սպառնում են վերածվել անդառնալի պետական աղետի։ Գազի գնի սպասվող բարձրացումը միայն տնտեսական ցուցանիշ չէ. դա սոցիալական պայթյունի և հասարակության վերջնական աղքատացման ռումբ է, որն ավելի է խորացնում իշխանության նկատմամբ վստահության դեֆիցիտը։ Քաղաքական դաշտում ընթացող խմորումները, ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ու ընդդիմադիր գործիչների կոշտ գնահատականները ցույց են տալիս, որ գործող համակարգն այլևս ի վիճակի չէ կառավարել ճգնաժամը կամ հանրությանը առաջարկել ապագայի հուսալի տեսլական։ Երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական ու քաղաքական ֆոնը փաստում է, որ մակերեսային քայլերով կամ կարճաժամկետ մանիպուլ յացիաներով այլևս անհնար է զսպել խորացող դժգոհությունները, և հանրային պահանջը գնալով ավելի հստակ է ձևակերպում արմատական ու պետականակենտրոն փոփոխությունների անհրաժեշտությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցել
Ամենադիտված