Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և «խաղաղության պայմանագրի» շուրջ ընթացող բանակցությունները հերթական անգամ հայտնվել են քաղաքական ու դիվանագիտական տարակուսանքների կենտրոնում։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը, համաձայն որի՝ Հայաստանը և հայ հասարակությունը պետք է «ներողություն խնդրեն» ադրբեջանցիներից, որոնք տասնամյակներ շարունակ չեն կարողացել վերադառնալ իրենց բնակավայրերը, լուրջ ալեկոծություն է առաջացրել քաղաքական հարթակներում։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնականի հայտարարությանը, նշել է. «Չի կարող լինել ևս մեկ նախապայման»։

Այս իրավիճակը պատահականության կամ դիվանագիտական անակնկալի արդյունք չէ։ Սա Հայաստանի կառավարության վարած այն քաղաքականության ուղղակի հետևանքն է, երբ առանց լուրջ դիվանագիտական աշխատանքի, առանց միջազգային խաղացողների ու հաստատուն երաշխավորների ներգրավման, որոշում կայացվեց գնալ Բաքվի հետ «տետ-ա-տետ» (երկկողմ) բանակցությունների ձևաչափին։ Իշխանությունները հանրությանը համոզում էին, թե ուղիղ երկխոսությունն ամենաարդյունավետ ճանապարհն է, սակայն գործնականում Հայաստանին թողեցին դեմ առ դեմ ադրբեջանական ճնշումների առջև։ Արդյունքում ստեղծվեց մի արատավոր շղթա. երբ թվում է, թե հայկական կողմն արդեն պատրաստ է ընդունել Բաքվի հերթական պահանջը՝ ընդհուպ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հղումը հանելը, և գործընթացը կարծես մտնում է «հունի մեջ», Ադրբեջանը հանկարծակի առաջ է քաշում նոր նախապայման, անում սուր հայտարարություն ու ամբողջությամբ շրջում բանակցությունների տրամաբանությունը։

Ադրբեջանի կողմից «հանրային ներողության» պահանջի ձևակերպումը դիվանագիտական պրակտիկայում նորություն չէ, սակայն ներկայիս զգայուն փուլում նման թեզի շրջանառումը պատահական համարվել չի կարող։ Երբ հայկական կողմը պարբերաբար ընդառաջ է գնում Բաքվի պահանջներին, Ադրբեջանը ներմուծում է բարոյահոգեբանական կամ սահմանադրական-իրավական նոր տարրեր։ Սա թույլ է տալիս ադրբեջանական կողմին ձգձգել վերջնական ստորագրումը՝ պատասխանատվությունը փոխանցելով Երևանին։ Միևնույն ժամանակ, «ներողություն խնդրելու» պահանջը փորձ է միջազգային հանրության աչքում հակամարտության պատմությունն ու պատճառահետևանքային կապերը վերագրելու բացառապես հայկական կողմի «մեղավորությանը»՝ միակողմանիորեն շրջանցելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերը, Գանձակի և Արցախի հայաթափումն ու տասնյակ հազարավոր հայ փախստականների ճակատագրերը։

Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ թվում է, թե հանգուցալուծումը մոտ է, Բաքուն դուրս է բերում իր տարիներով փայփայած հերթական պահանջը։ Դրա շուրջ սկզբում ձևավորվում են հանրային քննարկումներ, լսարանն աստիճանաբար «սովորում» է այդ մտքին, ինչից հետո իշխանությունները քայլ առ քայլ գնում են նոր զիջումների։ Սա վկայում է այն մասին, որ Ադրբեջանի պահանջները հեռու են սպառված լինելուց, և որևէ կետի շուրջ կոնսենսուսի հասնելուն պես ի հայտ են գալիս նորանոր նախապայմաններ։

Բաքվի աճող պահանջատիրության ֆոնին Երևանը հայտնվել է պաշտպանվողի դերում։ Համատարած զիջումների քաղաքականությունը, որն իրականացվում է «խաղաղության օրակարգի» անվան տակ, միայն խրախուսում է Ադրբեջանին ներկայացնելու նորանոր նախապայմաններ։ Անցյալի բարոյահոգեբանական վերքերի միակողմանի շահարկումը սպառնում է ընդհանրապես տապալել փաստաթղթի տրամաբանությունը, իսկ պաշտոնական Երևանի հայտարարությունները դեռևս չեն արտացոլվում գործնական հակազդեցության կամ հստակ կարմիր գծերի ձևավորման մեջ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խորը անջրպետի ու չհաղթահարված թշնամանքի պայմաններում վերջնագրային լեզվով «ներողություն» պահանջելը ոչ թե հաշտեցմանն է նպաստում, այլ ընդհակառակը՝ է՛լ ավելի է խորացնում հանրային ընդվզումն ու դիմադրությունը։ Հայկական հասարակության համար, որը վերջին տարիներին կրել է ծանրագույն կորուստներ, տեղահանվել է Արցախի ամբողջ բնակչությունը, նման պահանջները ընկալվում են որպես ազգային արժանապատվության ոտնահարման փորձ։

Ստեղծված իրավիճակում Բաքուն օգտագործում է սույն հայտարարությունը որպես լրացուցիչ պատրվակ՝ վերջնական համաձայնագրի ստորագրումը հետաձգելու համար, քանի դեռ չեն բավարարվել իր այլ պահանջները։ Սա ևս մեկ անգամ ընդգծում է այն իրողությունը, որ առանց միջազգային երաշխիքների, առանց արտաքին խաղացողների ներգրավման և առանց հավասարակշռված դիվանագիտության, «տետ-ատետ» բանակցությունները վերածվում են միակողմանի պահանջատիրության ու ճնշման։

Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը և Արարատ Միրզոյանի արձագանքը վկայում են այն մասին, որ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում խաղաղության հասնելու պատրանքները բախվում են իրական քաղաքականությանը։ Եթե Հայաստանի իշխանությունները չվերանայեն իրենց մոտեցումները և չդադարեցնեն անվերջանալի զիջումների շղթան, ապա «խաղաղության պայմանագիր» հասկացությունը վերջնականապես կվերածվի Ադրբեջանի նորանոր նախապայմանների բավարարման անվերջանալի գործընթացի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս
Ամենադիտված