Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. Զաքարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են: Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Խորհրդարանական կառավարմամբ Իսրայելում ավարտվեց Կնեսետի համար քվեարկությունը, սակայն նոր կառավարության ձևավորման համար դեռ շատ գործընթացներ կան։ Անգամ ընտրությունների վերջնական արդյունքները չեն երաշխավորում, որ առավելագույն մանդատներ ստացած կուսակցությունները կկարողանան համաձայնության գալ՝ կառավարող կոալիցիա ձևավորելու շուրջ։

Մինչև նոյեմբերի 4-ը կհրապարակվի Կնեսեթի 120 պատգամավորական մանդատների վերջնական բաշխումը։

Մինչև նոյեմբերի 11-ը նախագահ Հերցոգը՝ խորհրդակցություններից հետո, կառավարության ձևավորման մանդատը կհանձնի Քնեսեթի պատգամավորներից մեկին։ Ընդ որում, նա պարտավոր չէ ընտրել ամենաշատ ձայներ հավաքած ուժի ղեկավարին։ Հիմնական չափանիշն այն է, թե թեկնածուն որքանո՞վ է ի վիճակի կոալիցիա ձևավորելու։

Առաջին թեկնածուն կառավարություն ձևավորելու համար ստանում է 28 օր, որը կարող է երկարաձգել ևս 14 օրով։

Եթե համաձայնության հասնել չի հաջողվում, նախագահը կարող է մանդատը փոխանցել մեկ այլ պատգամավորի։ Վերջինս կունենա ևս 28 օր։

Եթե երկրորդ փորձն էլ ձախողվի, նախաձեռնությունը նախագահից կանցնի Կնեսեթին, և 61 պատգամավորի գրավոր աջակցություն ստացած որևէ պատգամավոր, կստանա ևս 14 օրը՝ կոալիցիա ձևավորելու համար։

Եթե այդ դեպքում էլ չհաջողվի կառավարություն ձևավորել, ապա խորհրդարանը կցրվի, և կնշանակվեն նոր ընտրություններ։ Մինչ այդ՝ Նաթանյահուի գործող կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները։

Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. խորհրդարանական մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են։

Դատելով ուժերի նախնական դասավորությունից՝ կոալիցիոն բանակցությունները հեշտ չեն լինելու, հատկապես, որ նախորդ խորհրդարանի համեմատ, այս անգամ արաբական կուսակցությունները շատ մանդատներ են ստանում: Դա զգալի ազդեցություն կարող է գործել ինչպես Իսրայելի կառավարության ձևավորման, այնպես էլ տարածաշրջանային հետագա քաղաքականության վրա:

Կարելի է ասել, որ կա՛մ արաբական ուժերի մանդատները էական դեր կխաղան Իսրայելի հաջորդ վարչապետի համար, կա՛մ Նաթանյահուի և Այզենկոտի ճամբարները կփորձեն միմյանց միջև համաձայնության գալ, կամ էլ՝ որոշ ժամանակ հետո կանցկացվեն նոր ընտրություններ»,- նշել է նա:

Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետո
Ամենադիտված