ՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԱզգային ժողովը 97 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով համաձայնություն տվեց «Ծառայությունների առևտրի և ներդրումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև» համաձայնագիրը վավերացմանը։
Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը: Այն կներկայացվի ՀՀ նախագահին` վավերացման և ստորագրման։
Համաձայնագիրը ստորագրվել է 2026 թվականի փետրվարի 5-ին Աբու Դաբիում: Համաձայնագրի հիմնական նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև ծառայությունների առևտուրն ու ներդրումային գործընթացները։
Փաստաթղթով փոխադարձաբար կվերացվեն ծառայությունների մատուցման և ներդրումների ոլորտում առկա արգելքները՝ բարձրացնելով տնտեսական գործունեության արդյունավետությունը:
Նախագիծը ԱԺ–ում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ըստ նրա` այսպիսով, ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության հստակ կարգավորումները լրացուցիչ երաշխիքներ ու խթան կհանդիսանան նոր գործարար նախաձեռնությունների համար։
Նախարարի համոզմամբ` համաձայնագիրը նպաստելու է հայկական բիզնեսի համար Ծոցի երկրների, մասնավորապես՝ ԱՄԷ–ի նոր շուկաների բացահայտմանն ու հասանելիությանը:
Ի դեպ, ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ԱՄԷ ապրանքների արտահանման ծախսերի 50%–ը. խոսքն ավիացիոն կերոսինի ծախսերի մասին է։
Պապոյանը նաև հայտարարեց, որ Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանումը 2026 թվականի հունվար–սեպտեմբեր ամիսներին աճել է մոտ 30%–ով։
Այդ առումով, ըստ նրա` ՀՀ–ԱՄԷ տնտեսական հարաբերությունների համար 2026 թվականը լավագույն տարին է եղել, երբ արտահանումը հասել է մոտ 130 մլն դոլարի և, խոսքը վերաբերել է հայկական ծագման ապրանքներին, այլ ոչ թե վերարտահանմանը։
Ի դեպ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ սա լավ համաձայնագիր է, և իրենք կողմ են քվեարկելու։