Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Ուսանողների միջազգային օր,  Անիմացիայի միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Չեխոսլովակիայի հիմնադրման օր, Հունաստան՝ Օխի օր, Կիպրոս՝ Հունական սփյուռքի օր, Ուկրաինա՝  Ֆաշիստական օկուպացիայից ազատագրման օր՝

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1270-վախճանվել է Հայոց Կիլիկիայի թագավոր Հեթում Ա-ն։

1817 – ծնվել է բանասեր և լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը։

1857 – ծնվել է նկարիչ, գրող և հասարակական գործիչ Գևորգ Բաշինջաղյանը։

1887 –ծնվել է դաշնակահարուհի Թագուհի Շահնազարյանը։

1908-լույս է տեսել  Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի առաջին համարը 15 հազար տպաքանակով, այն չի ունեցել կուսակցական ուղղվածություն և իր շուրջն է հավաքել ժամանակի ամենահեղինակավոր հայ մտավորականներին:   

1920- հայ-թուրքական պատերազմի ժամանակ թուրքական բանակը վերսկսել է ընդհանուր հարձակումը և իր վերահսողության տակ է վերցրել Արդահան նահանգի հարավային հատվածը։

1938 –ծնվել է խորհրդահայ երգչուհի Կարինե Լիսիցյանը։

1950 –ծնվել է բժիշկ, մոլեկուլային կենսաբան Վեհարի Սաքանյանը։

1959 –ծնվել է նկարչուհի Նունե Աղբալյանը։

1963-վախճանվել է բանասեր և պատմաբան Ներսես Ակինյանը։

1967- Երևանում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի բարձունքի վրա կառուցված 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան-կոթողի բացումը: 

1974-շահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը:

1975-Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում տեղի է ունեցել թուրքական դեսպանատան ռմբահարումը հայ ահաբեկիչների կողմից, որը առաջացրել է զգալի ավերածություններ։

1989- Խորհրդային Միության Գերագույն խորհուրդը լուծարել է Արցախում իր իսկ ստեղծած «Վոլսկու կոմիտեն»:

1993- ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական ստորաբաժանումները տանկային գումարտակի օժանդակությամբ գրոհել և գրավել են Մինջևան երկաթուղային կայարանը։

1999- Հայաստանի Ազգային ժողովում իրականացված հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը ավարտվել է, լուսադեմին ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո գերեվարվածները ազատ են արձակվել։

2004-«Կարեն Դեմիրճյան» մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Հայագրոֆորում» առաջին միջազգային համաժողովը: 

2011-Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել այդ մասին հայտարարելով «Ֆեյսբուք»-ի իր էջում:

2014 - Հադրութը (Արցախ) և Բըրբանքը (ԱՄՆ) դարձել են բարեկամ քաղաքներ։

2019-Խորհրդարանի նախկին նախագահ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին,  նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին, ով կալանավորվել է։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

312 —տեղի է ունեցել Մուլվինյան կամրջի ճակատամարտը Մակսեցիայի և Կոնստանտինի բանակների միջև, որի արդյունքում հաղթանակ տոնած Կոնստանտինը դարձել է Հռոմի կայսր, իսկ վիրավորված Մակսեցիան վախճանվել է հաջորդ օրը։

1237 —եղել է առաջին հիշատակությունը Բեռլինի մասին, և այդ օրը համարվում է Բեռլինի ծծնդյան օրը։

1420 –Չինաստանում  Մին դինաստիան Արգելված քաղաքի շինարարության ավարտից հետո Պեկինը հայտարարել է իր մայրաքաղաքը:

1469 —ծնվել է հոլանդացի փիլիսոփա, մարդասեր, Վերածննդի դարաշրջանի խոշորագույն գիտնական էրազմ Ռոտերդամցին։

1492 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնաբերել է Կուբան։

1707 —Ճապոնիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհ է դարձել 5 հազար մարդ։ 1860 — ծնվել է մարտարվեստի ճապոնացի վարպետ, Դձյուդոյի ստեղծող Դզիգորո Կանոն։

1885 –ծնվել է ռուս բանաստեղծ և թատերագիր Վելիմիր Խլեբնիկովը։

1886– Նյու Յորքում տեղի է ունեցել Ազատության արձանի հանդիսավոր բացումը:

1892- կայացել է շարժանկարի առաջին հանրային ցուցադրությունը։

1900 - Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել են Երկրորդ Օլիմպիական խաղերը։

1903– ծնվել է անգլիացի գրող, գրաքննադատ և լրագրող Իվլին Վոնը։

1914 –ծնվել է անգլիացի կենսաքիմիկոս Ռիչարդ Լորենս Միլինգթոնը։

1914 —ծնվել է ամերիկացի վիրուսոլոգ, պոլիոմիելիտի վակցինայի ստեղծող Ջոնաս Սոլկը։

1914- «Կոդակ» ընկերությունը հայտարարել է, որ սկսել է աշխատել գունավոր լուսանկարչության տեխնոլոգիայի ստեղծման ուղղությամբ։

1918– Առաջին համաշխարհային պատերազմի մժամանակ Չեխոսլովակիան հայտարարել է Ավստրա-Հունգարիայից անկախանալու մասին, որով իսկ փլուզվել է Ավստրո-Հունգարական կայսրությունը։

1933– ծնվել բրազիլացի նշանավոր ֆուտբոլիստ  Գարինչան:

1940 —Հունաստանը պաշտոնապես մտել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, այդ օրը նշվում է Հունաստանում որպես Օխիի օր։

1955 –ծնվել է ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը։

1956– ծնվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

1962 —Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը հայտարարել է Կուբաից խորհրդային հրթիռների դուրս բերման մասին։

1967 –ծնվել է ամերիկացի դերասանուհի Ջուլիա Ռոբերտսը։

1969- վախճանվել է ռուս սովետական բանաստեղծ Կորնեյ Չուկովսկին։

1995– Բաքվի մետրոպոլիտենում տեղի է ունեցել մեծ հրդեհ, որի հետևանքով զոհվել է 289 և վիրավորվել է մոտ 300 մարդ։

2011 —Մոսկվայում 6 տարյա վերակառուցումից և հիմնանորոգումից հետո վերաբացվել է Մեծ Թատրոնը։

2023 —Ղազախստանի Կարկանդա քաղաքի Կոստենկոյի անվան ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ, որը եղել է զոհերի թվով խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկը, զոհվել է 46 մարդ:

Կ.Խաչիկյան

Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներումՀայաստանը պետք է հեռացվի ՀԱՊԿ-ից. ԲորդյուժաՇահագործման է հանձնվել Երևանի «Ռոսիա» կինոթատրոնը. պատմության այս օրը (հոկտեմբեր 28)ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին. «Հրապարակ»Թրամփը չի բացառել Իրանին նոր hարվածներ հասցնելը միջանկյալ ընտրություններից հետոԱնդրանիկ Քոչարյանը չի հաշտվում նոր կարգավիճակի հետ․ խարդավանքներ է հրահրում․ «Ժողովուրդ»Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-նՈւկրաինան hարվածել է ՌԴ Տուլայի և Լիպեցկի մարզերի խոշոր արդյունաբերական ձեռնարկություններինԴրսից աճող ճնշnւմների պայմաններում գործող ռեժիմը լուծումներ չունի, ու միակ բանը, որն ի պատասխան անում է, ներքին բռնաճնշnւմների ու կեղծ օրակարգերի գեներացման գնալն է. Տիգրան Աբրահամյան«Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի մեկնարկը կտրվի այսօրԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՖԻՖԱ-ն Ռոնալդուի ակտիվում չի գրանցել կարիերայի 982-րդ գոլըԶգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհԳողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվելԿարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
Ամենադիտված