ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ ՀՕՊ ուժերը 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու թռչող սարք։
«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով ժամը 8:00-ից մինչև 20:00-ն, հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ ուժերը Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի և Մոսկվայի մարզերի վրայով որսացել և ոչնչացրել են ուկրաինական 71 անօդաչու թռչող սարք», - ասվում է հայտարարության մեջ։