Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորության մասին չպետք է դիտարկել որպես հանկարծակի քաղաքական քայլ կամ սոսկ ներքաղաքական տակտիկական մանևր։ Դրանք խորքային առումով փոխկապակցված են իշխանության ամենաառանցքային նպատակներից մեկի՝ Սահմանադրության մեջ նախատեսվող փոփոխությունների և դրանց շուրջ ձևավորվող աշխարհաքաղաքական ու ներքին մարտահրավերների հետ։ Մայր օրենքում փոփոխություններ կատարելու օրակարգը, մասնավորապես Անկախության հռչակագրին հղումը դուրս մղելու միտումը վաղուց դուրս է եկել ներքին իրավական տիրույթից և վերածվել է Բաքվի կողմից ուղղակիորեն թելադրվող քաղաքական պահանջի, ինչն այս գործընթացին հաղորդում է գոյաբանական նշանակություն։

Այս համատեքստում իշխող քաղաքական ուժի առջև ծառացած է էական քաղաքական ու խորհրդարանական խոչընդոտ. հենց ընտրողների բարձր մասնակցության և դիրքորոշման շնորհիվ իշխանությունը չկարողացավ ստանալ այնքան մանդատ, որ այսօր կարողանա հասարակությանը պարտադրել ադրբեջանական պահանջներով ձևավորված սահմանադրական փոփոխությունները։ Իսկ այժմ այդ գործընթացն ավարտին հասցնելու և նախագիծը հանրաքվեի դնելու համար իշխանությանը խորհրդարանում պակասում է յոթ պատգամավորական ձայն։ Սա ստեղծում է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը ստիպված է դիտարկել զարգացման երկու հիմնական սցենար։

 Առաջին տարբերակը ենթադրում է ճնշման կամ քաղաքական առևտրի միջոցով խորհրդարանական ընդդիմության շարքերից անհրաժեշտ յոթ ձայների ապահովումը։ Սակայն առկա իրողությունները ցույց են տալիս, որ այս սցենարի իրագործումը գրեթե բացառվում է։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում տիրող տրամադրություններն ու հստակ դիրքորոշումները վկայում են, որ իշխանության հետ որևէ սահմանադրական գործարքի գնալու կամ աջակցություն տրամադրելու հնարավորությունն իսպառ բացակայում է։ Խորհրդարանական ընդդիմությունն արդեն իսկ միանշանակ հայտարարել է, որ Բաքվի պարտադրանքով Սահմանադրություն փոխելու օրակարգի շուրջ իշխանության հետ քննարկելու ոչինչ չկա, իսկ որևէ պատգամավորի կողմից իշխանության նախաձեռնությանն աջակցելը կդիտվի որպես քաղաքական ինքնասպանություն։

Ավելին, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն արդեն իսկ արձագանքել է Փաշինյանի ազդակներին՝ հայտարարելով արտահերթ ընտրությունների գնալու լրիվ պատրաստակամության մասին («Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք»)։ Ընդդիմության կողմից, այսպես կոչված, «ձեռնոցն ընդունելու» փաստն ինքնին ցույց է տալիս, որ խորհրդարանական ընդդիմությունը ոչ միայն չի տատանվում, այլև Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և պատրաստ է հանգուցալուծումը տանել ուղղակի քվեատուփերի մոտ։ Ուստի, որքան էլ իշխանությունը փորձի զոնդավորել դաշտը կամ անհատական աշխատանք տանել, յոթ մանդատ «կորզելու» կամ աջակցություն ստանալու հավանականությունը մոտ է զրոյի։

Այս պարագայում առաջնային է դառնում երկրորդ սցենարը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Եթե խորհրդարանում անհրաժեշտ ձայներ ապահովելն անհնարին է դառնում, իշխանության համար արտահերթ ընտրություններն ընկալվում են որպես հիմնական հանգուցալուծում։ Այս հեռանկարով են պայմանավորված նաև տեղական ինքնակառավարման մարմիններում վերջին շրջանում նկատվող վերադասավորումները, որտեղ իշխող կուսակցությունը հետևողականորեն փորձում է ամրապնդել իր վարչական լծակները՝ նախապատրաստվելով ինչպես համապետական ընտրարշավին, այնպես էլ հնարավոր հանրաքվեին։

Սակայն այստեղ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Իշխանության կողմից շրջանառվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզն ու արտաքին պարտադրանքը սեփական օրակարգ ներկայացնելու փորձերը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում են։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Արտահերթ ընտրությունների գնալու դեպքում իշխանության քարոզչական ռազմավարությունը կառուցվելու է «խաղաղության օրակարգի», եվրոպական ինտեգրման և արտաքին վտանգների չեզոքացման թեզերի շուրջ, մինչդեռ ընդդիմությանը փորձ է արվելու ստվերել որպես պետականության զարգացմանն ու խաղաղությանը խոչընդոտող ուժ։ Միևնույն ժամանակ, ընտրությունների մասին խոսույթն ու սեփական քաղաքական մայրամուտի մասին ակնարկները («եթե ժողովուրդը չսատարի, քաղաքական գործունեությունս կհամարեմ սպառված») ոչ այլ ինչ են, քան հասարակության հոգեբանական նյարդերի վրա խաղալու հերթական հնարք։ Հայտարարելով, թե իր քաղաքական գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի ուսերին բարդելու համար։

Վերջնարդյունքում, չնայած սահմանադրական փոփոխությունների նախագիծը դեռևս պաշտոնապես չի ներկայացվել հանրությանը և պատշաճ քննարկման չի արժանացել նույնիսկ մասնագիտական խորհրդում, քաղաքական գործընթացներն արդեն մտել են վճռորոշ փուլ։ Արտահերթ ընտրությունները դառնում են իշխանության հիմնական հանգուցալուծումը, քանի որ խորհրդարանում յոթ ձայն ապահովելու սցենարը, ընդդիմության կոշտ դիրքորոշման և «ձեռնոցն ընդունելու» պայմաններում, գրեթե անիրագործելի է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ
Ամենադիտված