Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։

Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տեղ՝ ԵՄ են մտնում, մի տեղ մարդիկ են կալանավորվում, ուրիշ տեղ՝ COP-17 են անցկացնում, մի տեղ՝ եկեղեցի են պաշտպանում, ուրիշ տեղ՝ սահմանադրություն փոխում։ Մեր երկրի կյանքը, մեր պետությունը կորցնում է ընդհանուր տրամաբանությունը։

Հանրային կյանքի որևէ 2-3 թեմա ամբողջության մեջ չի ընկալվում։ Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում։ Բայց սա էլ անցումային վիճակ է։ Մարդիկ, հանրության ամբողջական շերտեր, սոցիալական խավեր չեն տեսնում իրադարձությունների և պրոցեսների միջև եղած կապերը։ Նման պետություններ այս պահին էլի կան, մենք միակը չենք։ Բայց դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում, քանի որ դրանք լավ օրինակներ չեն։ Քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքացիական կարծիք չունենք։ Բա ի՞նչ ունենք։

Ունենք հանրային ներքին մեծ, ահռելի ագրեսիա։ Ունենք անտարբերության և ատոմիզացիայի մեծ միտում։ Ունենք հասարակության կորստի իրական վտանգ, և ունենք այսպես կոչված «ազգի հայրերի»՝ հեղինակավոր խոսքի, համերաշխության և միասնականության գաղափարների կրող ծանրակշիռ անհատների ակնհայտ դեֆիցիտ։ Այս ամենը հանգեցնելու է հասարակության՝ սեփական պետությունից տոտալ օտարացմանը, որն իր հերթին տանելու է տարբեր աստիճանի աղետների։ Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում՝ կենցաղային խոշոր ռազբորկաներից մինչև ողբերգական վթարներ։ Համակեցության կանոններն անցյալում են, Հայաստանն ագրեսիվ քաոսի փուլում է, որը քողարկվում է միջոցառումների շքերթով։

Ինչ անել

Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է։ Դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը։ Նվազեցնել ագրեսիա ծնող և սնող խոսույթը, գործողությունները, քայլերը։ Նվազեցնել հանրային ատոմիզացիան՝ ընդհանուր, միասնական օրակարգերի ձևակերպմամբ, քաղաքացիական վարքով։ Ներքին կյանքի դետոքսիկացիա։ Այս պայմաններում, այս մթնոլորտում որևէ լուրջ հարց քննարկել հնարավոր չէ, որևէ ճիշտ լուծում գտնել հնարավոր չէ։ Իսկ երկրում տոքսիկ մթնոլորտից դուրս գալու առաջին, ծանրակշիռ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք 600-700 հազար ընտրողների ներկայացուցիչներն են»,- գրել է նա:

Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԲԿ. Լենինգրադում ծնված և Թրամփի խոշոր հովանավորը պատրաստվում է պղինձը Հայաստանից ԱՄՆ վերաուղղորդելՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը որոշում է հետևել Մոնտանայի օրինակին«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները
Ամենադիտված