Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգառեսուրսների մատակարարումների խափանումները հետևանքներ ունեն ողջ աշխարհի համար՝ դրսևորվելով այդ թվում եվրոպական երկրներում բողոքի ցույցերով և վառելիքի գնաճով: Նման կարծիք է հայտնել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին «Վեդոմոստի»-ում իր հոդվածում:
«Ցանկացած խախտում և առճակատում իրենց հետ բերում են հետևանքներ, որոնք դուրս են գալիս մեր տարածաշրջանի սահմաններից և ազդում են էներգետիկ անվտանգության, շուկայի ստաբիլության ու արտադրողների և սպառողների տնտեսական շահերի վրա ողջ աշխարհում: Նայեք ներկայիս բողոքի ցույցերին եվրոպական երկրներում և ինֆլյացիայի ու վառելիքի գների կտրուկ աճին Եվրոպայում և Ամերիկայում»,- նշել է նա:
ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները Իրանի դեմ և շարունակվող ռազմական սպառնալիքները հանգեցրել են Հորմուզի նեղուցի փակմանը և գազի գլոբալ մատակարարումների խափանմանը, հատկապես Ասիայում, հավելել է Իրանի ԱԳ նախարարը: Նա նաև նշել է Եվրոպայում գազի գների կտրուկ աճի և ձմռան շեմին նախորդ տարվանից ավելի ցածր պաշարների մակարդակի մասին:
Արաղչին կոչ է արել վառելիք արտադրողներին ամրապնդել երկխոսությունը, դիվերսիֆիկացնել մատակարարումների երթուղիները, պաշտպանել կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները և ստեղծել գործնական մեխանիզմներ համաշխարհային էներգետիկ շուկաների վրա աշխարհաքաղաքական ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար: