Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Նաուրու`Անգամի օր (օր երբ կղզու բնակչությունը աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:

1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյան (Հյուրմյուզ):

1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:

1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:

1919- հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է խատիսյանի խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:

1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլյան Փիրումովը:

1951- ծնվել է  քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:

1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:

1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի նախկին առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:

1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:

1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:

1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:

1995- վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:

2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է: 

2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալ»-ը, արդյունքում Հայաստանը ի դեմս «Արմենալ»-ի  ստացել է Եվրոպայում ալյումինի գլանման լավագույն գործարանը:

2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում:

2008- Վարդան Ղուկասյանը չորրորդ անգամ անընդմեջ վերընտրվել է Գյումրիի քաղաքապետ:

2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:

2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալշոյանի տուն-թանգարանը:

2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված հերթական՝ թվով երրորդ կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյան մեղադրել են հրադադարը խախտելու մեջ: 

2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը:

2023-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է ղարձել Արմեն Փամբուխչյանը: ԱՇԽԱՐՀՈՒՄ

1581– համաձայն ավանդության Երմակը գրավել է Սիբիրը։

1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավերից կազմված ճապոնական նավատորմը: 1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:

1673 –ծնվել է  մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:

1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:

1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:

1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է ազգային կոնվետը և սկսվել է Դիրեկտորիան:

1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։

1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկելԱրևմտյան Ֆլորիդան:

1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որին անվանել է տելեֆոն՝ հեռախոս: 

1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։

1892 թ. – ջուր է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։

1900 - Նյու Յորքում բացվում է մետրոյի առաջին գիծը:

1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։

1932- Իոսիֆ ստալինը իր խոսքում գրողներին  անվանել է «մարդկային հոգիների ինժիներներ»:

1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսյենը։

1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:

1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:

1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:

1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:

1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները և ավարտվ ել է 46 տարի տևած իսրաելա-հորդանանյան հակամարտությունը:

1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող այն կարգը համաձայն որի լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:

2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել Համացանցով:

2002 —ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել  գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատեսներ:

2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:

2012 —ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:

2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։

2015 —7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:

2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը: 

Կ.Խաչիկյան

 

«Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել Անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Վորոնեժի մարզի վրա Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Ակնհայտ է, որ մենք պարտվել ենք այս ընտրություններում. Վուչիչ Վեց ու կես տարվա դադարից հետո կրին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 26)Լույս չի լինի. հասցեներ «Ռեալ»-ը Էլ Կլասիկոյում հաղթել է «Բարսելոնա»-ին՝ ընդհատելով կատալոնացիների հաղթարշավը Լա լիգայում Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել, այլ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով․ Արտենիի դպրոց ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է Պուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին Տավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով Թրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Վիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Ադրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԲԿ. Լենինգրադում ծնված և Թրամփի խոշոր հովանավորը պատրաստվում է պղինձը Հայաստանից ԱՄՆ վերաուղղորդելՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ Հայաստանը որոշում է հետևել Մոնտանայի օրինակին«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ «Գենետիկական աղբ ԵՄ-ի համար». Հայաստանը կարող է աղքատանալ ԵԱՏՄ-ից խզման պատճառովՈչ ակնհայտ արտահանումներ. Ի՞նչ կարող է վաճառել Հայաստանը
Ամենադիտված