Թրամփը չի բացառել Իրանին հարվածները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել ինչպես հարվածները Իրանին, այնպես էլ համաձայնագիր կնքելը Իսլամական Հանրապետության հետ։
Ֆլորիդայում լրագրողի հարցին, թե որքանով է նա առաջ գնացել Իրանին հնարավոր հարվածների հարցում, Թրամփը պատասխանել է. «Իսկապե՞ս կարծում եք, որ ես Ձեզ դա կասեի։ Թույլ տվեք ասել։ Կա հնարավորություն, որ ես դա անեմ։ Կա նաև հնարավորություն, որ մենք լավ, մեծ, հրաշալի համաձայնության հասնենք»,-ասել է նա։