ԱԱ. Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Արթուր Ավետիսյանն այսօր կպայքարեն տիտղոսների համար
ՍՊՈՐՏՆիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում այսօր տեղի կունենան առանձին գործիքների եզրափակիչները:
Հայաստանի չորս ներկայացուցիչները երեք կպայքարեն տիտղոսների համար:
Օղակների վարժության եզրափակիչում չեմպիոնության համար կպայքարի Եվրոպայի գործող չեմպիոն Արթուր Ավետիսյանը: Արթուր Ավետիսյանը օղակների վարժության եզրափակիչ է դուրս եկել 4-րդ տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.233 միավոր:
Նժույգ թափեր վարժության եզրափակիչում Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ՝ Համլետ Մանուկյան եւ Մամիկոն Խաչատրյան:
Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը նժույգ թափեր վարժության եզրափակիչ է դուրս եկել առաջին տեղից: Որակավորման փուլում նա վաստակել էր 14.933 միավոր: Նույն վարժությունում Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ, աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը 4-րդն է որակավորման փուլում (14.733 միավոր):
Առանձին գործիքների եզրափակիչները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 16:00-ից:
Օլիմպիական փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի գավաթակիչ Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչին կմասնակցի հոկտեմբերի 25-ին: Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերի հանրագումարում վաստակել էր 14.633 միավոր:
Նա որակավորման փուլում երկրորդն է։