Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը, նախօրեի ճեպազրույցում անդրադառնալով ԵԱՏՄից Հայաստանին դուրս հրավիրելու թեմային, կրկին սկսեց ինչ-ինչ արտաքին ուժերի մեղադրել Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու և անկախությունից, իբր, զրկելու մտադրության մեջ:

«Ընդ որում, նման էֆեկտի հասնելու, այդ թվում՝ Հայաստանում ներքաղաքական անկայունություն հրահրելու արդեն երրորդ դեպքն է լինելու»,-ասաց ՔՊ ղեկավարը, ապա վերստին պնդեց, թե վերջին երեք տարվա ընթացքում սա տեղի է ունենում արդեն երրորդ անգամ: Նրա խոսքով, առաջին նման դեպքը Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումն էր 2023 թվականին, իսկ երկրորդը՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները:

Նախ՝ զուտ արձանագրենք, որ Փաշինյանն այդպես էլ չի համարձակվում ուղիղ կերպով անվանել կոնկրետ «մեղավորին»: Պարզորոշ ակնարկվում է Ռուսաստանը, բայց «դուխովների» պետն, այնուամենայնիվ, չի համարձակվում ուղիղ մեղադրել Պուտինին ու Կրեմլին: Երկրորդը. Արցախից հայության բռնի տեղահանության հետ կապված: Ինչպես նշվում է՝ «դու ասացիր»: Արցախի ողբերգությունն ու 2023-ին շուրջ 9 ամսվա շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից տասնապատիկ ավել ռազմուժով իրականացված հարձակումն ու 150 հազար հայերին ֆիզիկապես բնաջնջելու սպառնալիքի պայմաններում բռնի տեղահանության մեղքի հիմնական ծանրությունը հենց Ադրբեջանից հետո Նիկոլ Փաշինյանի վրա է: Երբ նա Մակրոնի ու Շառլ Միշելի հետ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ուրացավ Արցախն ու այն ճանաչեց Ադրբեջանի մաս, դրանով գործնականում սկիզբ դրեց Ալիևի կողմից ագրեսիա գործադրելուն և Արցախի հայությանը բռնի տեղահանելուն, Արցախը հայաթափելուն:

Ավելին, Փաշինյանն ինքը հայտարարեց, որ ոչ մի կերպ չեն պաշտպանելու Արցախի հայությանը ադրբեջանական ագրեսիայից, ռազմական որևէ աջակցություն չեն դրսևորելու: Երրորդը. ԱԺ վերջին ընտրություններ: Այո, Հայաստանի ներքին գործերին միջամտություններ, արտաքին ուղղորդումներ այդ ընտրություններում եղել են: Զուտ փաստերով. ՀՀ ներքին գործերին միջամտել են Թուրքիան, Ֆրանսիան, Եվրամիությունը: Վերջինը նաև ֆինանսներ է հատկացրել փաշինյանական ռեժիմին՝ այն կարծեցյալ «արտաքին միջամտություններից պաշտպանելու» նպատակով: Դե, Ադրբեջանի «նվիրած» նախընտրական բենզին-աջակցությունն էլ իր հերթին:

Բոլոր այդ արտաքին միջամտությունները եղել են բացառապես Նիկոլ Փաշինյանի օգտին: Ու ով է, էլի, ինչի մասին խոսում:

Մի խոսքով, եթե արտաքին միջամտություններ եղել էլ են, ապա գերազանցապես՝ Արևմուտքի, նաև՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից: Այդքանից հետո ի՞նչ ինքնիշխանության մասին կարող է խոսք լինել: Ներկայում, ըստ էության, Հայաստանում իշխանության է մի ուժ, որը գերազանցապես օտար, այդ թվում՝ թշնամական երկրների աջակցությունն է վայելում:

Իսկ ընդհանրապես, Փաշինյանին ոչ մի անկախություն էլ չի հետաքրքրում, նրա միակ «փորացավը» հանկարծ ու հանկարծ իշխանությունը չկորցնելն է: Իշխանություն: Եվ վերջ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը դիմել է ՄԱԿ-֊ին` առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում. պատմության այս օրը (հոկտեմբեր 24)Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Կիմ Չեն Ընը խնդիր է դրել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենաnւժեղ ԶՈւ-ն Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»Լույս չի լինելու․ հասցեներ «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար
Ամենադիտված