Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հնարավորության վերաբերյալ, եթե Ազգային ժողովը հավանություն չտա Սահմանադրության փոփոխություններին, քաղաքական դաշտում ստեղծել է որակապես նոր իրավիճակ: Իշխանության կողմից նման սցենարի ակնարկն անմիջապես արժանացավ ընդդիմադիր ուժերի կոշտ ու միանշանակ արձագանքին:

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիրը» սեփական քայլերով, ըստ էության, ընդունել են հերթական զիջումը: Նրա ընդգծմամբ՝ Սահմանադրության փոփոխման ողջ գործընթացը թելադրված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջով, մինչդեռ Հայաստանը չպետք է սեփական Մայր օրենքը փոխի Բաքվի պարտադրանքով: Խոսելով նոր ընտրությունների հավանականության մասին՝ Աբրահամյանը փաստել է, որ 2021 թվականի համեմատությամբ ընդդիմադիր ուժերի ստացած քվեներն ավելացել են շուրջ 80 տոկոսով, և արտահերթ ընտրությունների դեպքում իշխանությունը կարող է կորցնել դիրքերը:

Այնուհետև «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ. «Մենք պատրաստ ենք։ Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»։ Սա, ըստ էության, նշանակում է, որ ընդդիմությունն ընդունում է նետված ձեռնոցը և պատրաստ է քաղաքական հանգուցալուծումը փնտրել ընտրական գործընթացների միջոցով:

Այս զարգացումն իր մեջ պարունակում է երկու առանցքային ուղերձ, որոնք էապես փոխում են քաղաքական օրակարգը: Առաջին հերթին, ընդդիմությունը վերջնականապես մերժում է որևէ տեսակի բանակցություն կամ քննարկում Ալիևի պարտադրանքով Սահմանադրության փոփոխության հարցում: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից ևս հնչել է նույն դիրքորոշումը՝ իշխանությունների հետ օրակարգում գտնվող սահմանադրական փոփոխությունների թեմայով քննարկելու ոչինչ չկա: Սա նշանակում է, որ Սահմանադրության շուրջ քաղաքական կոնսենսուսի հասնելու իշխանության փորձերը լիովին ձախողված են, և հարցը դուրս է գալիս խորհրդարանական երկխոսության տիրույթից:

Երկրորդ կարևոր ուղերձն այն է, որ ընդդիմադիր դաշտը պատրաստ է գնալ խորհրդարանի լուծարմանն ու արտահերթ ընտրությունների նշանակմանը՝ գործընթացը տեղափոխելով ժողովրդի վստահության քվեի հարթակ: Հրաժարվելով իշխանության հետ փոխզիջումային քննարկումներից՝ ընդդիմությունը Սահմանադրության փոփոխության հարցը կապում է անվերջանալի զիջումների քաղաքականության հետ և առաջարկում է հանրությանը գնահատական տալ դրան հենց քվեատուփերի մոտ:

Այսպիսով, Նարեկ Կարապետյանի հրապարակային արձագանքից հետո ակնհայտ է դառնում, որ երկրում մեկնարկում է նոր քաղաքական փուլ: Հենց իշխանությունների վարած անվերջանալի զիջողականության քաղաքականությունն է իրավիճակը հասցրել այն կրիտիկական կետին, որտեղ միակ հնարավոր ելքը դառնում է արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծումը, ինչը մոտ ապագայում կարող է արմատապես վերաձևել Հայաստանի քաղաքական լանդշաֆտը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տիբեթում
Ամենադիտված