Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից թելադրվող պահանջների հետ։ Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում հստակ երևաց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլևս ի վիճակի չէ քողարկելու այն իրողությունը, որ իր քաղաքական իշխանության հետագա հարատևումը մեծապես պայմանավորված է Ադրբեջանի նախագահի պարտադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգով։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման ժամկետներին՝ վարչապետը հայտարարեց. «2027-2028 թվին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»։ Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս հաշվարկների հիմքում ընկած է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ հայտնի է, որ պայմանագիրը ստորագրված չէ Ադրբեջանի այն ակնկալիքի պատճառով, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է»։ Միաժամանակ, նա բացահայտեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ նշելով. «Նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»։

Այս համատեքստում իշխանության կողմից շրջանառության մեջ դրվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում է։ Փաշինյանը հռետորական հարցադրմամբ փորձեց արդարանալ. «Ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ, այսինքն՝ մենք այնպես թե այնպես, այսինքն՝ հիմա, որ Ադրբեջանը այդպիսի բան է ասում, մենք ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այս ճանապարհով»։ Սակայն այս բառախաղերի և մշուշոտ ձևակերպումների հետևում առաջանում է խորը տրամաբանական փակուղի. բացարձակապես անհասկանալի և միգավորված է մնում, թե պետության հիմնարար օրենքն արտաքին թելադրանքով ջնջելու և վերաշարադրելու այս գործընթացում կոնկրետ որն է համարվում «հաճելին» և որը՝ «օգտակարը»։ Չնայած այս շփոթին՝ հռետորաբանության հակառակ կողմում հստակորեն ընթերցվում է անխուսափելի խոստովանությունը. «Ոչ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք»։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, և խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Հենց այս գիտակցումով են պայմանավորված նաև արտահերթ ընտրությունների հնարավորության և սեփական քաղաքական ուղու վախճանի մասին նրա ուշագրավ խոստովանությունները։ Փաշինյանը հստակեցրել է. «Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծն ու կսկսենք հանրային և՛ քննարկումներ, և՛ կուղարկենք խորհրդարան»։ Ըստ որում, վարչապետը բացահայտ շեշտել է սեփական քաղաքական ապագայի գինը. «Ինձ համար քաղաքական նպատակն սա է, և ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական գծին. եթե կպարզվի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս քաղաքական ուղուն, ես իմ քաղաքական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կհամարեմ սպառված»։

Սակայն այս ամենի հետևում չափազանց միամիտ կլիներ տեսնել միայն անկեղծության կամ կամավոր հեռանալու դրսևորում։ Քաղաքական վերլուծության տրամաբանությունը հուշում է, որ սեփական քաղաքական մայրամուտի և գործունեության ավարտի մասին այս ահազանգերը, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի հերթական հաշվարկված բլեֆն են, հանրային սուսերամարտի հին տակտիկա՝ ուղղված ուշադրության շեղմանն ու հերթական հոգեբանական ճնշմանը։ Հայտարարելով, թե իր գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի վրա բարդելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆ
Ամենադիտված