Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի քաղաքական ու սոցիալտնտեսական կյանքում առաջիկա մեկ տարվա հեռանկարն ուղղակիորեն կախվել է օդում՝ ստեղծելով մի իրավիճակ, որտեղ անորոշությունն ու տագնապը դարձել են հանրային մթնոլորտի գլխավոր բնութագրիչները։ Սպասվող թանկացումները՝ գազի գնի հավանական բարձրացումից մինչև կենսական ապրանքների թանկացման նոր ալիք, ինչպես նաև արտաքին քաղաքական անվերջանալի ճնշումներն ու անվտանգային մարտահրավերները հասարակությանը կանգնեցրել են ապոկալիպտիկ սպասումների առջև։ Ավելին՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ ստեղծված անորոշությունն ու Նիկոլ Փաշինյանի վերջին քայլերն ու հայտարարությունները ցույց են տալիս, որ գործող իշխանությունը բախվել է լրջագույն խնդիրների։ Այն հիմնական թեզերն ու խոստումները, որոնցով Փաշինյանին դեռ հաջողվում էր ձգել սեփական իշխանությունը, աստիճանաբար սպառվում են, իսկ իշխանական օրակարգում առաջանում է լուրջ վակուում։

Հենց այս խորացող ճգնաժամի, իշխանական թեզերի սպառման և հանրային սպասումների ֆոնին էլ կայացավ Սամվել Կարապետյանի հատուկ նախապատրաստական հանդիպումը։ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդի ելույթն, ըստ էության, ծրագրային հայտ էր, որտեղ նա ոչ միայն ֆիքսեց առկա ծանր իրողությունները, այլև բացահայտ հայտարարեց առաջիկայում ամբողջ պատասխանատվությունն իր վրա վերցնելու պատրաստակամության մասին։

Կարապետյանի ուղերձի քաղաքական առանցքը հիմնված է իրավիճակի դիագնոստիկայի վրա։ Արձանագրելով նախորդ շրջանից ժառանգած ծանր բեռը՝ կորսված երկրորդ հայրենիքից ու օկուպացված տարածքներից մինչև Բաքվի բանտերում գտնվող հայրենակիցներն ու 15 միլիարդ դոլարի շեմին հասնող պետական պարտքը, նա ձևակերպում է այն ելման կետը, որտեղ գտնվում է երկիրը։ Այստեղ, սակայն, քաղաքական շեշտադրումը տեղափոխվում է միայն քննադատության դաշտից դեպի նախաձեռնողականություն. ՀՀ ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդը ներկայացնում է սեփական օրակարգն ու լուծումների տրամաբանությունը։

Ուշագրավ են հատկապես տնտեսական ու արտաքին քաղաքական հանգույցների վերաբերյալ առաջարկվող մոտեցումները։ Ստեղծված ճգնաժամի ֆոնին Կարապետյանն առաջադրում է կոնկրետ քայլերի հաջորդականություն՝ սկսած տնտեսության մեջ սփյուռքի ներուժի վերականգնումից ու հայտարարված տնտեսական ծրագրերի մեկնարկից, մինչև ավանդական դաշնակիցների հետ վստահության վերականգնումն ու երաշխավորված խաղաղության հասնելը։ Այս ամենին գումարվում են ներհասարակական համերաշխության, արդարադատության և Եկեղեցու դերի վերականգնման շեշտադրումները, որոնք ձևավորում են առաջարկվող քաղաքական պլատֆորմի հենքը։

Կարապետյանը խոսել է նաև առաջիկայում հրապարակվելիք հեղափոխական տնտեսական ծրագրերի մասին։ Երկար տարիներ, ընդ որում՝ ոչ միայն այս իշխանության օրոք, հասարակության մեջ ձևավորվել էր կայուն պնդում, թե ընդդիմությունը չունի կոնկրետ ծրագրային առաջարկներ։ Հիմա, երբ Հայաստանը բախվում է լրջագույն մարտահրավերների, չափազանց կարևոր է դառնում այն, որ քաղաքական ընդդիմադիր ուժը հանդես է գալիս ոչ թե սոսկ քննադատությամբ, այլ հստակ, այլընտրանքային լուծումներով։ Սա, ըստ էության, ընդդիմության ինստիտուցիոնալ բուն ֆունկցիան է՝ հասարակությանը ներկայանալ որպես իրական, հաշվարկված ու ռացիոնալ այլընտրանք, ինչը հատկապես օրհասական է առաջիկա ցնցումների ֆոնին։ Ակնհայտ է, որ օդում կախված և աստիճանաբար տապալվող սահմանադրական փոփոխությունների գործընթացը երկիրը տեղափոխում է բավականին տուրբուլենտ քաղաքական գոտի, որտեղ կենսական է դառնում կայուն ու ուժեղ ընդդիմադիր միավորների առկայությունն ու գործունեությունը։

Այսպիսով, Սամվել Կարապետյանի հայտարարությունը քաղաքական դաշտում ստեղծում է նոր իրավիճակ։ Իշխանական թեզերի սպառման, սահմանադրական անորոշության ու համատարած տագնապների պայմաններում ընդդիմադիր ուժը հանդես է գալիս հաշվարկված ծրագրերով ու կոնկրետ անելիքներով, ինչը քաղաքական քննարկումները տեղափոխում է առարկայական ու ծրագրային հարթություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելԳազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի և Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր 87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ Մրգավետ գյուղում թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Գազատար է վնասվել. Եղվարդի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցվել է Անվտանգությունը ՌԴ-ի և Ուկրաինայի համար խաղաղ կարգավորման հասնելու ամենակարևոր մասերից մեկն է. Պեսկով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Շորթ–տրեկ«Քաղաքագետը բացատրել է, թե ինչու է հրապարակվել ԵԱՏՄ-ի զեկույցը Հայաստանի վերաբերյալ»Ուկրաինական hակամարտությունը մոտենում է ավարտական փուլին. Թրամփ «Առաջինը երկրորդների մեջ. Իլհամ Ալիևի գերտերության թվաբանությունը»Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի «Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ Կյանքից հեռացել է ճապոնացի գրող Ռյու Մուրակամին Ազգային ժողովում ընդունվել է սահմանամերձ գյուղերին արտոնություններ տվող օրինագիծ. պատմության այս օրը (հոկտեմբեր 23)ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Չինաստանի արևմուտքում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել. կան զnhեր և վիրավnրներ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը
Ամենադիտված