Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 22)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Կակազողների համաշխարհային օր, Ավստարլիա՝ Վոմբատի օր (Վոմբատ- փոքրիկ արջի նմանվող խոտակեր մանր պարկավոր կաթնասուն), Մարշալյան կղզիներ՝ Համաձայնության օր, Սոմալի՝ Հեղափոխության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1844 –ծնվել է  մանկավարժ, դերասան Սեդրակ Մանդինյանը:

1927 –ծնվել է  կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը:

1933 – ծնվել է դաշնակահար Յուրի Հայրապետյանը:

1935-վախճանվել է հայ դասական երաժիշտ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան):

1975- ԱՍԱԼԱ-ի երեք մարտիկներ Ավստրիայի մայրաքաղաք Վիենայում մտել են թուրքական դեսպանատուն, սպանել դեսպան Թունալիդջիլին և նրա վարորդին, ապա թաքնվել:

1975– վախճանվել է անգլիացի պատմաբան և սոցիոլոգ Առնոլդ Թոյնբինը, որը հանդիսանում է Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ:

1986- ծնվել է գրող, արձակագիր Արմեն Նիազյանը:

2001- «Արարատցեմենտ» գործարանի տենդերի հաղթող ճանաչված շվեյցարական «Holsim» ընկերությունը հրաժարվել է գործարքից:

2008- Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվել է  Ռուսաստանի հրապարակը:

2010- երկարատև վերանորոգումից հետո պաշտոնապես բացվել է Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճը: 

2013- «Էյր Արմենիա» ավիաընկերությունը կիրականացրել է իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ Boing 737-500 օդանավով, մինչև տարեվերջ կվարձակալվի  նաև երկու Airbus A320 օդանավեր

2013- վախճանվել է  դերասան Երվանդ Ենգիբարյանը:

2015- դատարանը աննախադեպ որոշում է կայացրել՝ Հայաստանում առաջին անգամ ազատ է արձակվել ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին անբուժելի հիվանդության պատճառով:

2020- ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը:

2021-«Հայաստան» հիմնադրամի կողմից հավաքված միջոցների օգտագործումը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է ԱԺ քննիչ հանձնաժողով:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1618 —Անգլիայի թագավորական դատարանը փիլիսոփա, զորահրամանատար և գիտնական Ուոլտեր Ռեյլիին դատապարտել է մահվան ազատամտության համար: 

1725-վախճանվել է  իտալացի կոմպոզիտոր Ալեսանդրո Սկարլատին:

1797– ֆրանսիացի օդագնաց Անդրե Ժակ Գարներինը կատարել է պարաշյուտով առաջին թռիչքը:

1811 –ծնվել է  հունգարացի կոմպոզիտոր, վիրտուոզ դաշնակահար Ֆերենց Լիստը:

1835- վախճանվել է  ուկրաինական գյուղացիների շարժման ղեկավար Ուստիմ Կարմալյուկը:

1842 – զարդագործ Գուստավ ֆոբերժյեն Սանկ-Պետերբուրգում բացել է իր զարդագործական արհեստանոցը:

1870– ծնվել է ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Իվան Բունինը:

1878- Անգլիայում առաջին անգամ անց է կացվել ռեգբիի խաղ արհետական լուսավորվածության պայմաններում:

1883– Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան:

– վախճանվել է անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ Թոմաս Մայն Ռիդը, որը  առավել հայտնի է իր «Անգլուխ ձիավորը» վեպով:

1895– տեղի է ունեցել Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել է երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց:

1906– վախճանվել է ֆրանսիացի նկարիչ, հետիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը հանդիսացող Պոլ Սեզանը:

1909 —ֆրանսուհի էլիզա Դորեշը միայնակ թռիչք է իրականացրել օդանավով, որը հանդիսանում է աշխարհում կնոջ կողմից իրականացրած առաջին միայնակ թռիչքը:

1919 –ծնվել անգլիացի կին գրող, բանաստեղծ է  Դորիս Լեսինգը:

1919 —Պետրոգրադի մոտ թվային գերակշռություն ունեցող բոլշևիկյան ուժերը հաղթել են գեներալ Յուդենիչի ղեկավարած Հարավ-Արևմտյան սպիտակգվարդիական  բանակին: 

1926 –ծնվել է  թատրոնի և կինոյի ռուս դերասան Սպարտակ Միշուլինը:

1938 —ամերիկացի գյուտարար Չեսթեր Կարլսոնը ցուցադրել է իր հայտնագործած թղթե փաստաթղթերի պատճենահանման սարքը:

1943 –ծնվել է  ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Կատրին Դենյովը:

1975– «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր է ուղարկել Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարները:

1978- տեղի է ունեցել  Հովհաննես Պողոս 2-րդ պապի գահակալության արարողությունը:

1980 —Հռոմի պապը չեղյալ է հայտարարել 1633 թվականին ընդունված Գալիլեյին դատապարտող վճիռը:

1982 —ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել է «Առաջին արյունը» կինոնկարը, որտեղ  վիետնամական պատերազմի վետերան Ռեմբոյի դերում հանդես է գալիս Սիլվեստեր Ստալոնեն:

2001-վախճանվել է  խորհրդային դերասան Գեորգի Վիցինը:

2009– պաշտոնապես թողարկվել է Windows 7 օպերացիոն համակարգը:

2021 —Ռուսաստանի Ռյազան քաղաքի «էլաստիկ» գործարանում վառոդի արտադրամասում տեղի ուենցած պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ:

2022 —Ջորջիա Մելոնին դարձել է առաջին կինը, որը գլխավորել է Իտալիայի կառավարությունը:

Կ.Խաչիկյան

ՌԴ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի ռшզմարդյունաբերական համալիրի օբյեկտներին. ՌԴ ՊՆ ՌԴ բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինային Քաղաքական գործիչ Գրիգորյան. Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեկուսացումը ձեռնտու է Հայաստանի իշխանություններինՎտանգավոր ազդակներ, անհանգստացնող հեռանկար. «Փաստ»Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»Փաշինյանը շարժում է ԵՄ-ին և սեղան է գցում Ռուսաստանի համարՉԼ. 10 հոգով մնացած «Ինտեր»-ը հաղթեց «Շախտյոր»-ին․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Կառավարությանը մեղադրում են անպատասխանատվության մեջ. «Փաստ»«Ապրում եմ այն հույսով, որ գոնե մեկ անգամ կգնամ երեխայիս գերեզմանին այցի, կգրկեմ նրան ու ներողություն կխնդրեմ». Գարրի Ասլանյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ»Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Իրանի հետ Արցախի սահմանը. պատմության այս օրը (հոկտեմբեր 22)Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է
Ամենադիտված