Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում և նրա շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական զարգացումները, հայռուսական կապերի տատանումներն ու երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները շարունակում են մնալ հասարակական-քաղաքական բուռն քննարկումների առարկա։ Ստեղծված իրավիճակում հաճախ հնչում են հակասական կարծիքներ այն մասին, թե որն է պետության զարգացման ճիշտ ուղին, և ինչպես պետք է կառուցել արդյունավետ հարաբերություններ գործընկեր երկրների հետ։ Այս և մի շարք այլ հրատապ հարցերի շուրջ իր մտահոգություններն ու գնահատականներն է ներկայացնում պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

Անդրադառնալով ներկայիս տնտեսական և քաղաքական իրողություններին՝ նա նշում է, որ նախկինում Հայաստանը շատ սերտ կապեր ուներ Ռուսաստանի հետ, ինչի շնորհիվ երկիրը ստանում էր բազմաթիվ արտոնություններ, այդ թվում՝ էժան գազ, ինչպես նաև հնարավորություն ուներ օգտվելու ռուսական շուկայից։ Ըստ նրա՝ հազարավոր հայ քաղաքացիներ ժամանակավորապես բնակվում և աշխատում են Ռուսաստանում՝ գումար վաստակելով և ուղարկելով իրենց հարազատներին։ Կարապետյանը զարմանքով է վերաբերվում այն հանգամանքին, թե ինչու է ոմանց պետք անընդհատ վատաբանել Ռուսաստանին՝ հիշեցնելով հայկական հին ասացվածքը. «Խելոք գառնուկը երկու մայր է ծծում»։ Նա ընդգծում է, որ ոչ ոք չի արգելում առևտուր անել Եվրոպայի հետ, սակայն պետք չէ կտրել կամ փչացնել արդեն իսկ գոյություն ունեցող ամուր կապերը:

Խոսելով երկրում առկա ներքին խնդիրների և գործարարների նկատմամբ իրականացվող քաղաքականության մասին՝ Կարապետյանը դժգոհում է, որ տեղի են ունենում անհասկանալի արկածախնդրություններ, որոնք բնավ չեն բխում պետության շահերից։ Նա հռետորական հարց է բարձրացնում, թե արդյոք Հայաստանում այսօր կա գոնե մեկ հարուստ մարդ, որը չի հետապնդվում կամ չի հայտնվել բանտում, բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են իշխանությունների շահերին:

Անդրադառնալով անվտանգային ոլորտին և ռազմատեխնիկական համագործակցությանը՝ գեներալ-մայորը հիշեցնում է, որ նախկինում Հայաստանը Ռուսաստանից ստանում էր հսկայական օգնություն, այդ թվում՝ անվճար կամ գրեթե անվճար ժամանակակից ՀՕՊ համակարգեր և Ս-300 հակաօդային պաշտպանության համալիրներ՝ մոտ 1 միլիարդ դոլարի արժողությամբ, մինչդեռ Ադրբեջանը ստիպված էր հսկայական գումարներ ծախսել դրանց վրա։ Բացի այդ, ռուսական շուկան բաց էր հայկական գյուղատնտեսական ապրանքների համար։ Կարապետյանը համոզված է, որ Եվրոպայում կամ Արևմուտքում Հայաստանին երբեք չեն սպասում որպես լիիրավ անդամի, և եվրոպական ինտեգրման մասին խոսքերը զուտ իլ յուզիա են, որոնք ծառայում են գործող իշխանությունների աթոռը պահպանելուն։ Նա նշում է, որ ներկայիս վարչակարգը քայլ առ քայլ զիջում է երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները՝ երկաթուղին, «Գազպրոմը» և այլն, սակայն դրա դիմաց որևէ իրական արտոնություն կամ օգուտ չի ստանում:

Ամփոփելով իր խոսքը՝ Արշակ Կարապետյանը նշում է, որ ստեղծված ծանր վիճակից դուրս գալու և նախկին փոխշահավետ հարաբերությունները վերականգնելու համար անհրաժեշտ է իշխանափոխություն։ Նա համոզված է, որ գործող ղեկավարության օրոք հնարավոր չէ հասնել հավասարակշռված արտաքին քաղաքականության։ Երկրին պետք է նոր ղեկավար, ով կկարողանա գրագետ ու հավասարակշռված հարաբերություններ կառուցել թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի և թե՛ ԱՄՆ-ի հետ՝ թույլ չտալով, որ երկիրը ներքաշվի կործանարար ավանտյուրաների մեջ և հնարավորություն տալով քաղաքացիներին խաղաղ ու բարեկեցիկ կյանքով ապրելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց սահմանված կարգով հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին. սա է տեղեկատվական անվտանգության ապահովման իշխանության մակարդակը. Տիգրան Աբրահամյան Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը. «Փաստ»«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն
Ամենադիտված