Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գործող միջնակարգ և հիմնական դպրոցները նախատեսվում է միավորել՝ ստեղծելով մեկ կրթահամալիր։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է երկու դպրոցները միաձուլման ձևով վերակազմակերպել «ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության։

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է միավորել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։

ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է դպրոցներում սովորողների թվով, շենքային պայմաններով և կրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով

Հիմնական դպրոցում աշակերտներ չկան

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը ուսումնասիրել է հանրակրթական ուսումնական հաստատությունների հզորություններն ու սովորողների թվաքանակը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2026-2027 ուսումնական տարում Պարույր Սևակի հիմնական դպրոցում սովորողներ չկան։ Միաժամանակ դպրոցում աշխատում են հաշվապահ, երեք պահակ, մաքրուհի և ուսուցիչ։ Ուսուցիչն աշխատում է նաև գյուղի միջնակարգ դպրոցում։

Պարույր Սևակի միջնակարգ դպրոցում սովորում է 84 աշակերտ, իսկ աշխատողների ընդհանուր թիվը 45 է, որից 33-ը՝ մանկավարժական աշխատող

Ինչո՞ւ են դպրոցները միավորում

Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ դպրոցների միավորման նպատակն է կենտրոնացնել կրթական ռեսուրսներն ու մանկավարժական ներուժը՝ սովորողների համար ժամանակակից և որակյալ կրթական միջավայր ստեղծելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործընթացը միտված է նաև կրթական հավասար հնարավորությունների ապահովմանը՝ այդ թվում՝ սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում։

Կրթահամալիրը կգործի նորակառույց շենքում

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում Պարույր Սևակի միջնակարգ դպրոցի համար կառուցվել է նոր շենք։

Նախագծով նախատեսվում է, որ նորաստեղծ կրթահամալիրը նոր ուսումնական մասնաշենքը կստանա անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով։ Այն կգործի Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի 11-րդ փողոց, 8 հասցեում։

Միաժամանակ, գործող միջնակարգ դպրոցին հատկացված հին շենքը նախատեսվում է հետ վերցնել և հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։ Դրա հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկություն պետք է ներկայացնեն Կոմիտեի նախագահն ու Արարատի մարզպետը։

Ի՞նչ գործունեություն կիրականացնի կրթահամալիրը

Նախագծով սահմանվում է, որ կրթահամալիրի հիմնական գործունեությունը հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է։ Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում այն կարող է իրականացնել նաև նախադպրոցական կրթական ծրագրեր՝ 5-6 տարեկան երեխաների համար։

Նախատեսվում է նաև թույլատրել կրթահամալիրին իրականացնել լրացուցիչ հանրակրթական ծրագրեր, կազմակերպել համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցում, արտադպրոցական դաստիարակություն, ինչպես նաև ուսումնաարտադրական գործունեություն

Կրթահամալիրը կարող է կազմակերպել սովորողների սնունդը և այդ նպատակով ստեղծել դպրոցահեն այգիներ ու ջերմոցներ, որոնք կօգտագործվեն նաև գործնական և նախագծային աշխատանքների համար

Ո՞վ կիրականացնի վերակազմակերպումը

Որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Արարատի մարզպետը պետք է երկամսյա ժամկետում կազմակերպի դպրոցների վերակազմակերպման աշխատանքները՝ գույքագրումը, փոխանցման ակտերի և միաձուլման պայմանագրի հաստատումը։

Այդ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է մեկամսյա ժամկետում ապահովել երկու դպրոցների գործունեության դադարեցումն ու նոր կրթահամալիրի պետական գրանցումը։ Այնուհետև պետք է կազմակերպվի գույքի փոխանցումը և ապահովվի սովորողների ուսումնառության բնականոն շարունակություն

ԿԳՄՍ նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատի կրթահամալիրի կանոնադրությունը

Նախագծի համաձայն՝ որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է․ դպրոցների միավորումը դեռ ներկայացված է որպես նախատեսվող գործընթաց։

5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՄեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին ԵՄ-ն ճնշում կգործադրի Կանադայի և Մեծ Բրիտանիայի վրա՝ Ուկրաինային հավելյալ ֆինանսավորում տրամադրելու համար. Politico ՉԼ․ Բարսեղյանի «Սլովան»-ը պարտվեց «Ռոմա»-ին, «Լիվերպուլ»-ը քամբեք կատարեց, այլ արդյունքներ «Ու՞ր է տանում Փաշինյանի միջանցքը. ՀՀ վարչապետը առաջարկել է վերաձևել քարտեզը»Ինդոնեզիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ՝ ուսանողների և հասարակական ակտիվիստների մասնակցությամբ Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Այաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 21)
Ամենադիտված