Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասարակական-քաղաքական դիսկուրսում վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ ենք ականատես լինում պոպուլիստական այնպիսի հնարքների, որոնք նպատակ ունեն բարդ ու բազմաշերտ հիմնախնդիրները տարրալուծել մակերեսային լոզունգների մեջ։ Այս երևույթին, դրա մեխանիզմներին ու քայքայիչ ազդեցությանը բավականին դիպուկ և ուշագրավ անդրադարձ է կատարել հրապարակախոս, լրագրող Կարպիս Փաշոյանը։

Իր գրառման մեջ անդրադառնալով թեմային՝ լրագրողը նշում է, որ պոպուլիզմի, մեր դեպքում՝ «նիկոլիզմի» ամենաարդյունավետ հաղթաթղթերից մեկը անչափելի և անստուգելի, բայց ազդեցիկ ու բարձրագոչ հասկացությունների, հարցադրումների և պնդումների հրապարակ նետելն է։ Նպատակը մեկն է. բարդ ու բազմաշերտ հարցերին տալ հեշտ, ընդհանրական և տրամաբանական պատասխաններ։ Ավելի կոնկրետ՝ ոչնչացնել բարդ հարցերին պատասխանելու բոլոր հնարավորությունները՝ տարրալուծելով դրանք քաոտիկ վերնագրերով և լոզունգներով։ Նա մանրամասնում է, թե ինչպես է դա աշխատում. ի սկզբանե սահմանվում է կեղծ ու հնարովի ելակետ և դրա հիմքի վրա կառուցվում է պատճառահետևանքային շղթա։ Իսկ շղթան էլ իր հերթին այնքան է հեռանում սկզբնական ելակետից, որ արդեն որևէ մեկը չի էլ փորձում կասկածի տակ դնել դրա նախնական ձևախեղված բովանդակությունը։ Օրինակ՝ «30 տարի թալանել են», «Ղարաբաղցիները չկռվեցին», «Պատերազմի ժամանակ ղարաբաղցի տղերքը Երևանի գիշերային ակումբներում էին», «Ղարաբաղը էն գլխից տվել էին», «Մենք Ռուսաստանի գաղութն ենք եղել» և այլն։

Փաշոյանի դիտարկմամբ, եթե ուշադրություն դարձնեք, ապա կտեսնեք՝ բոլոր այս պնդումները սկսում են կեղծ ելակետից, ճյուղավորվում են՝ փոխակերպվելով համընդհանուր օրինաչափության։ Սա պոպուլիզմի աշխատանքի տրամաբանությունն է, այն չի կարող խարսխվել սոցիոլոգիական հետազոտության կամ էլ գիտափորձի վրա, քանի որ միտված է մասնավոր, առանձին օրինակը դարձնել ընդհանրական ճշմարտություն։ Չէ՞ որ 30 տարիների ընթացքում իսկապես թալանչիներ եղել են, որոշ ղարաբաղցիներ չեն կռվել, մի քանիսն էլ միգուցե գիշերային ակումբներ այցելել են, Ղարաբաղի հարցով բանակցությունները ոչ միշտ են համապատասխանել մեր երազանքներին, իսկ Ռուսաստանից էլ կախվածությունը կա ու կա։

Բնականաբար վերնագրային այս խառնաշփոթում մարդկանց ճնշող մեծամասնությունը չի կարող խորանալ իրերի էության մեջ՝ փորձելով հասկանալ, թե որտեղ է սուտը և որտեղ՝ ճշմարտությունը։ Հատկապես, երբ այդ պնդումներն ու հարցադրումները հագեցված են պաթոսով, էմոցիաներով և փաստերի ընտրովի խաղերով։ Որպես կոնկրետ օրինակ՝ հեղինակը մեջբերում է. «Օրինակ, ինչ ազդեցիկ ու էմոցիոնալ է, չէ՞, հնչում, երբ հաղորդավար Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով) հարցնում է. «Ժողովո՛ւրդ, երբ Արցախը մերն էր, այդ ժամանակ ո՞ւր էիք դուք, Արցախի տեղը գիտեի՞ք, չգիտեի՞ք, Արցախ գնացե՞լ եք, ձեր երեխաներին տարե՞լ եք, Արցախում ապրե՞լ եք, մատը մատին խփե՞լ եք Արցախի համար։ Ինչքա՞ն կարելի է ապրել պոստֆակտում, «գնա մեռի արի սիրեմով»»։

Զարգացնելով միտքը՝ լրագրողը շարունակում է. սիրված հաղորդավարի հարցադրումն էլ նիկոլական պոպուլիզմի վառ դրսևորում է։ Այն ունի կեղծ ելակետ, որը հնարավոր չէ չափել, հաշվել, ստուգել, բայց հավակնում է պաթոսով ու մունաթով պատասխանել ամենագլխավոր հարցին. ինչո՞ւ մենք կորցրեցինք Արցախը։

Այսինքն, եթե որոշ մարդիկ Արցախի տեղը չեն իմացել, երբեք չեն այցելել, իրենց երեխաներին այնտեղ չեն տարել և հանուն Արցախի չեն նահատակվել, ուրեմն ձայնազուրկ են, խոսելու իրավունք չունեն։ Բազմաթիվ մարդիկ միգուցե չեն եղել նաև Գորիսում, Մեղրիում և Ախթալայում։ Հաղորդավարի տրամաբանությամբ նշանակում է՝ իրավունք չունեն մտահոգվել նաև այդ քաղաքների ու շրջանների ճակատագրերով։

Կամ ո՞վ կարող է չափել ու ստուգել, թե 3 միլիոն բնակչությունից քանիսն են Արցախի համար մատը մատին տվել։ Ովքեր են այցելել և ովքեր են քարտեզի վրա տեղը իմացել։ Ովքեր են մտահոգվել, ովքեր սիրել և ովքեր անտարբեր եղել։ Ի՞նչ կապ ունեն դատարկ ու ապաքաղաքական այս հարցադրումները քաղաքականության հետ։ Հենց սա է քայքայիչ պոպուլիզմը, իր ապաքաղաքական, դատարկ բարոյախոսությամբ։

Եվ թո՛ղ որևէ մեկը չասի, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։ Եթե խոսքի մեջ առկա են Հայաստան ու Արցախ բառերը, նշանակում է, որ զրույցն էլ ինքնին չի կարող ապաքաղաքական լինել։ Քայքայիչ պոպուլիզմը մեզ ոչ միայն հեշտ պատասխաններ և լուծումներ է առաջարկում, այլ նաև օժտում մարդկային խմբերին հեշտությամբ դատելու, նրանց վերաբերյալ ընդհանրական գնահատականներ հնչեցնելու գերբնական կարողությամբ։ Ի՞նչ թեթևությամբ ենք մենք ներխուժում մարդկային հոգու խորքերը...

Գոռ Գևորգյանի նիկոլական հարցադրումը պատասխան չունի։ Նույնիսկ դրա կարիքն էլ չկա, քանի որ պոպուլիստական համակարգում պատասխանները հարցերից շուտ են ծնվում։ Մենք ձեռքներիս տակ սոցիալական հետազոտություն կամ էլ գիտափորձի տվյալներ չունենք և չենք կարող որոշել, թե ով է հատկապես Արցախի համար մատը մատին տվել, և ով՝ ոչ։

Կա միայն մեկ վկայություն. Հայաստանի գրեթե բոլոր գյուղերը ունեն գերեզմանոցներ, որտեղ անպայման հանդիպում է գոնե մեկ դրոշակով գերեզման։ Առնվազն մեկ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ»Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ»Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով
Ամենադիտված