Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր նախորդ հրապարակման մեջ անդրադարձել էինք Գորիսի նախընտրական կուլիսային զարգացումներին, մասնավորապես՝ Առուշ Առուշանյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բարդ ու լարված փոխհարաբերություններին։ Նշել էինք, որ Առուշանյանը, գիտակցելով իշխող ուժի հետ ասոցացվելու պատճառով սեփական էլեկտորատի կորուստը, փորձում է քարոզարշավը կառուցել ՔՊ-ից առավելագույնս տարանջատվելու վրա՝ նախընտրական ցուցակի առաջին քառյակում չընդգրկելով քպականների և առաջին 20-յակում նրանց թիվը հասցնելով նվազագույնի։ Անդրադարձել էինք նաև նրան, որ այս ցուցադրական հեռավորությունը լարվածություն էր առաջացրել ՔՊ տեղի կառույցներում, որտեղ «օրերն էին հաշվում» մինչև ընտրությունների ավարտը։

Այս հրապարակումից հետո, սակայն, ուշագրավ իրադարձություններ են տեղի ունեցել։ ՔՊ-ն, ամենայն հավանականությամբ, ուղղակի ստիպել էր Առուշ Առուշանյանին հանդես գալ հարցազրույցով, որտեղ նրա արտահայտած մտքերն ավելի են խճճել ու խորացրել առկա ճգնաժամը։ Հրապարակային նման խոսքից ու դրսևորումներից հետո Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի քաղաքական հետագիծն ու վերջին շրջադարձերը դարձել են քաղաքական անսկզբունքայնության, դիրքորոշումների տրամագծորեն փոփոխման և արագ վերափոխման ամենացայտուն օրինակը:

Թեև նա երբեք դուրս չի եկել տեղական հեղինակության շրջանակներից, այնուամենայնիվ, ընդդիմադիր դաշտի կողմից սատարվող, անզիջում ու «պայքարող տղու» կերպարի մեջ ընկալվող դեմք էր: Դեռևս 2020-2021 թվականների ամենածանր հետպատերազմյան պայմաններում, անցնելով կալանավորումների ու քրեական հետապնդումների միջով, նա ՏԻՄ ընտրություններում կարողանում էր հաղթել օրվա իշխանություններին՝ վայելելով գորիսեցիների լուրջ աջակցությունը:

Այդ կերպարը, սակայն, հաշված ամիսների ընթացքում աստիճանաբար փոշիացվեց: Գործընթացը սկսվեց անորոշ ու երկակի հայտարարություններով, երբ նա ո՛չ հերքում, ո՛չ հաստատում էր իշխանությունների հետ սերտաճման մասին լուրերը: Այնուհետև նախկին սուր քննադատություններին փոխարինելու եկան իշխանական նախագծերն ու քայլերը գովաբանող, «համերաշխության» մասին հայտարարությունները, ինչն, ի վերջո, հանգուցալուծվեց ՔՊ-ի «թևի տակ» մտնելով և իշխանական պատմուճանը հագնելով: Սկզբունքային դիրքորոշումները ստորադասվեցին պաշտոնական դիրքի պահպանմանն ու իրավական հետապնդումներից խուսափելու հաշվարկներին:

Այդ հարցազրույցից և նման ճամբարափոխությունից հետո բազմաթիվ մարդիկ, ովքեր ժամանակին պայքարել են Առուշ Առուշանյանի համար, այսօր խորապես հիասթափված են։ Գորիսն ինքնին հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով, և համայնքի բնակչության մեծամասնությունը հակաիշխանական տրամադրություններ ունի։ Ժամանակին հենց Արցախի համար մղվող պայքարի շնորհիվ էր, որ գորիսեցիները համախմբվել էին Առուշանյանի շուրջ, իսկ այսօր նրանք չափազանց հիասթափված ու վիրավորված են, որ նա գնաց, այսպես ասած, Արցախի դահիճների հետ քաղաքական պատասխանատվություն կիսելու ճանապարհով։

Համացանցային քննարկումներում հատկապես ցավոտ են արձագանքում նրա ընտանիքի անցյալին ու հոր պայքարին: Լրագրող Սյուզի Բադոյանն իր գրառման մեջ կոշտ և ուղիղ հանդիմանությամբ դիմել էր Առուշանյանին՝ հիշեցնելով, որ հայրը տարիներ առաջ ընկերների հետ վրան էր խփել Ռոդենի արձանի մոտ և գիշերել հրապարակում՝ երկրում փոփոխություններ անելու համար, և կոչ արել առնվազն խղճալ հորն ու նրա պատիվը, այլ ոչ թե իջնել այդ մակարդակին։

Գորիսի համայնքապետի օրինակը ցույց է տալիս, թե ինչպես է հարմարվողականությունն ու սկզբունքներից հրաժարումը վայրկենական զրկում քաղաքական գործչին տարիներով վաստակած հանրային վստահությունից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ»Ըմբոստ «պայքարող տղու» կերպարից մինչև իշխանական հովանոց. Առուշ Առուշանյանի քաղաքական փոշիացումն ու Գորիսի արձագանքը. «Փաստ»«Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ»«Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ»Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետնաբեմում. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 22-ից 26-ինԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանում և մարզերումՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-20-ըԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունըԻնչպիսի՞ն է էբոլայի ռիսկը Հայաստանի համար․ ԱՆ-ից հայտնում ենԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել է5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԵրկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելուՋուր չի լինելու. հասցեներԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՊուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաՊուտինը հայտարարել է նոյեմբերին եռակողմ բանակցություններին ՌԴ պատրաստակամության մասին․ Ուշակով Ամուսինն արմունկով հարվածել է կնոջ մարմնի տարբեր մասերին, գլուխը հարվածել է պատին․ ՔԿ Անհրաժեշտ չեմ համարում երկրում արտակարգ դրություն մտցնել բողոքի ցույցերի և դրանց ուղեկցող անկարգnւթյունների պատճառով․ Մակրոն Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆ ՌԴ-ն և ԱՄՆ-ն ավարտին են հասցնում դիզելի մատակարարման պայմանագրերի ստորագրման գործընթացը․ ՌԴ փոխվարչապետ Ամբողջ Դավիթաշենը 24 ժամ ջրազրկվել է Արևմուտքում փորձում են իրականացնել հիվանդ երևակայությունները՝ ՌԴ-ին հայտարարելով ագրեuոր․ Շոյգու Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Զելենսկին լկտիшբար ԵՄ-ից պահանջեց ռшզմական կարիքների համար միջոցների լրացուցիչ ավելացում․ ի՞նչ գումար է այս անգամ հնչեցվել այդ անհագուրդ hրեշի կողմից․ Զախարովա Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ուիթքոֆին և նախագահ Թրամփին ճգնшժամի կարգավորման հիմնախնդիրների նկատմամբ ուշադրության համար․ Պուտին Թուրքիայի 31 քաղաքացի Ադրբեջանում հայտարարվել է «անցանկալի անձ». նրանց մուտքը երկիր արգելվել է Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ապերոլա կոկտեյլԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրաշչակներ Ծեծկռտուք՝ Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում», ոստիկանները որոնում են 2 անչափահաս կասկածյալների«Հայաստանի բնությունը ոսկի արդյունահանողների «ապահով» ձեռքերում է»ԵՄ-ն չի չեղարկի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները մինչև hակամարտության ավարտը. Ֆոն դեր Լայեն Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռшզմական գործողություններն Իրանի դեմ․ FT Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՄեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ
Ամենադիտված