Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՉԼ․ Բարսեղյանի «Սլովան»-ը պարտվեց «Ռոմա»-ին, «Լիվերպուլ»-ը քամբեք կատարեց, այլ արդյունքներ

ՍՊՈՐՏ

Չեմպիոնների լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի 3-րդ տուրի շրջանակում կայացան մի շարք դիտարժան և գոլառատ հանդիպումներ։

«Էնֆիլդ» մարզադաշտում կայացած և լեհ մրցավար Շիմոն Մարցինյակի սպասարկած խաղում «Լիվերպուլը» ֆանտաստիկ կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի համար հանդիպումը սկսվեց սառը ցնցուղով. 4-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի սխալից հետո հաշիվը բացեց Ժորժ Միկաուտաձեն, իսկ 29-րդ րոպեին Սերխի Կարդոնան կրկնապատկեց իսպանացիների առավելությունը։

Մինչ ընդմիջում մերսիսայդցիներին հաջողվեց վերականգնել հավասարությունը անկյունայինների խաղարկումից հետո. 36-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքսիս Մակ Ալիստերը, իսկ 45+2-րդ րոպեին գլխի հարվածով գոլ խփեց Ռոնալդ Արաուխոն։ Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլը» շարունակեց ճնշումը. 66-րդ րոպեին Մակ Ալիստերը ձևակերպեց դուբլ, իսկ 3 րոպե անց Ֆլորիան Վիրցը խփեց տանտերերի չորրորդ գնդակը։ Հյուրերին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը 87-րդ րոպեին՝ Տանի Օլուվասեյիի գոլի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» 9 միավորով ընթանում է առանց կորուստների, իսկ «Վիլյառեալն» ունի 3 միավոր։ Հաջորդ տուրում անգլիացիները կմրցեն «Ֆեներբահչեի», իսկ իսպանացիները՝ ՊՍԺ-ի հետ։

Եվս մեկ 7-գոլանոց թրիլեր կայացավ Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում։ Հաշիվը բացվեց արդեն 1-ին րոպեին՝ Մատեո Պոլիտանոյի հարվածից հետո։ Նորվեգական թիմը երկու անգամ կարողացավ հավասարեցնել հաշիվը. 27-րդ րոպեին աչքի ընկավ Յենս Պետեր Հեուգեն, իսկ 41-րդ րոպեին Սքոթ Մակտոմինեյի գոլին 62-րդ րոպեին պատասխանեց Անդրեաս Հելմերսենը (2:2)։

Հանդիպման վերջնամասում, սակայն, «Նապոլին» կոտրեց մրցակցի դիմադրությունը. 75-րդ րոպեին Մակտոմինեյը դուբլ ձևակերպեց, իսկ 89-րդ րոպեին հյուրերի պաշտպան Օդին Բյորտուֆտը գրավեց սեփական դարպասը։ Ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Սոնդրե Բրունստադը խփեց «Բուդյո-Գլիմտի» երրորդ գնդակը։

Այս խաղից հետո երկու թիմերն էլ ունեն 3-ական միավոր․ «Նապոլին» վաստակեց առաջին միավորները մրցաշարում և 22-րդն է, իսկ նորվեգացիները՝ 26-րդը։

«Դրագաու» մարզադաշտում կայացած լարված պայքարում Էյնդհովենի ՊՍՎ-ն նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «Պորտուի» նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գնդակը 57-րդ րոպեին Սվեն Մեյնանսի փոխանցումից հետո խփեց հյուրերի կիսապաշտպան Գուս Թիլը։

Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում Ջան Պիերո Գասպերինիի գլխավորած «Ռոման» ջախջախիչ հաղթանակ տարավ Բրատիսլավայի «Սլովանի» նկատմամբ։ Հյուրերի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը, որը փոխարինվեց 55-րդ րոպեին։

Հռոմեացիների կազմում հանդիպման իսկական հերոս դարձավ նիդերլանդցի հարձակվող Դոնիել Մալենը, ով դարձավ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Խաղի հաշիվը 21-րդ րոպեին Դանիելե Գիլարդիի փոխանցումից հետո բացեց Մարիո Էրմոսոն։ Այնուհետև Մալենի փոխանցումներով աչքի ընկան Նաուել Մոլինան (39′) և Նիկոլո Պիզիլին (53′), իսկ 58-րդ րոպեին հենց ինքը՝ Մալենը, անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը։

Գերմանիայում կայացած մարտական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» կարողացավ ոչ-ոքի պահպանել՝ խաղավերջն անցկացնելով թվային պակասությամբ։ 36-րդ րոպեին Ջեյմի Լևելինգը առաջ մղեց «Շտուտգարտին», սակայն երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, Խուլիան Ալվարեսը Ադեմոլա Լուկմանի փոխանցումից հետո վերականգնեց հավասարությունը։ 64-րդ րոպեին կոպիտ խախտման համար ուղիղ կարմիր քարտ ստացավ մադրիդցիների կիսապաշտպան Մորտեն Յուլմանը, սակայն «ներքնակագործներին» հաջողվեց պահպանել ոչ-ոքի հաշիվը։

Կրեմլը չի ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման թեմայով զեկույցին․ Պեսկով Ո՞վ է լինելու ՔՊ նոր պատգամավորը. ի՞նչ է հայտնի Ողբերգական դեպք՝ Վայոց ձորում, 3 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՄեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters Գազ չի լինելու մինչեւ հոկտեմբերի 22-ը ժամը 21:00-ն․ հասցեներ ՉԼ․ ՊՍԺ-ն հաղթեց «Բարսելոնա»-ին ԵՄ-ն ճնշում կգործադրի Կանադայի և Մեծ Բրիտանիայի վրա՝ Ուկրաինային հավելյալ ֆինանսավորում տրամադրելու համար. Politico ՉԼ․ Բարսեղյանի «Սլովան»-ը պարտվեց «Ռոմա»-ին, «Լիվերպուլ»-ը քամբեք կատարեց, այլ արդյունքներ «Ու՞ր է տանում Փաշինյանի միջանցքը. ՀՀ վարչապետը առաջարկել է վերաձևել քարտեզը»Ինդոնեզիայի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ՝ ուսանողների և հասարակական ակտիվիստների մասնակցությամբ Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Երևանում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan X-Trail»-ը Իշխանության սկզբունքը ՏԻՄ ընտրություններում բացարձակ ՔՊ-ացումն է․ Տիգրան Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Այաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տաջիկստանի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 21)Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Ալավերդիում հրդեհ է բռնկվել «Լադա» մակնիշի ավտոմեքենայում Ստեփանավանում ձերբակալվել է 14 անձ․ Հակակոռուպցիոն կոմիտեն՝ «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների ձերբակալության մասին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըԻրանն ու Իրաքը պայմանավորվել են վտարել իրանցի անջատողական խմբավորումների անդամներինԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոցՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԹոշակների ու նպաստների հետվճարը կվերացվի՞, ի՞նչ է սպասվում թոշակառուներին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ Փարպիում գումարային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել է հրազենային վնասվածքով Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է
Ամենադիտված