Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թոշակների ու նպաստների հետվճարը կվերացվի՞, ի՞նչ է սպասվում թոշակառուներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման է ներկայացվել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է 2027 թվականի հունվարի 1-ից մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ շարունակել կենսաթոշակի և նպաստի բանկային քարտերով անկանխիկ եղանակով կատարված գործարքներից 20% (առավելագույնը 10 000 դրամ) հետվճար տրամադրելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ թոշակառուների և նպաստառուների համար 20 տոկոսի հետվճարի համակարգը ներդրվել է 2025 թվականի վերջին՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը վավեր լինելու հնարավորությամբ։

Այն ժամանակ Կառավարության այս միջոցառումը հանրային քննարկման չի դրվել, և հիմա անհասկանալի է, թե ինչու է թոշակառուների և նպաստառուների լրացուցիչ մի քանի հազար դրամ ստանալու հնարավորության համար կառավարությունը հանրության կարծիքին անսում։ Գուցե հույս ունի, որ հանրային քննարկմամբ այս միջոցառումը կչեղարկվի, իսկ իշխանությունները կկարողանան այդպիսով, իրենց կարծիքով, խուսանավել հանրային պարսավանքից։

Թոշակները չնչին չափով բարձրացնելու համար իրենց հսկայական աշխատավարձեր ու նպաստներ դուրս գրող  և պարբերաբար դրանց չափերը վերանայող իշխանությունները ափսոսում են բյուջեի այն խղճուկ միջոցները, որոնք ծախսվում են թոշակառուների և նպաստառուների հետվճարների համար և հանդես են եկել նման նախագծով, այնինչ դա կարող էր կառավարության հերթական որոշումը լինել։

Ինչևէ, ժամանակը ցույց կտա կառավարության մտադրությունների ազնվությունը կամ հակառակը։ Նշենք, որ հետվճարի համակարգը թոշակառուների և նպաստառուների համար ներդնելուց հետո մասնագիտական շրջանակներում զգուշացնում էին, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու՝ ի տարբերություն իշխանավորների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, որոնք վերանայվելու դեպքում միայն բարձրացվելու միտում են ունենալու։

Իշխանությունները խոստանում են ինդեքսավորել թոշակներն ու նպաստները, դա նշանակում է, որ գնաճին զուգահեռ բարձրանալու է նաև թոշակն ու նպաստը։ Բայց արդյո՞ք ինդեքսվարումն այնպիսի չափով կարվի, որպեսզի գնաճին համարժեք աճեն թոշակառուների գումարները։ Հաշվի առնելով թոշակառուների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը՝ կարելի է եզրակացնել, որ այդ ինդեքսավորումը ևս ծաղրուծանակ է լինելու սոցիալական այդ խմբի նկատմամբ. անունը լինելու է, ամանումը՝ ոչ։ Ինչպես որ հիմա են ամեն առիթով թոշակառուների երեսին շպրտում, թե իրենք այն բացառիկ իշխանությունն են, որ թոշակներն աննախադեպ չափով բարձրացրել են և ներդրել են համընդհանուր առողջության ապահովագրման համակարգը, որով թոշակառուները կարող են անվճար կամ հնարավորինս ցածր գներով օգտվել առողջապահական ծառայություններից։

Որոշ ժամանակ չանցած՝ պարզվեց, որ իշխանությունների աչքը թոշակառուների մահվան նպաստների վրա է, և այդ 200 000-ը գրպանելով՝ խոստացան նվազագույն թոշակները 1000 դրամով բարձրացնել։ Ծաղրանք չէ, ի՞նչ է։ Ստացվում է, որ իրենց աշխատավարձերը բարձրացնելու համար պետական գանձարանում բավարար չափով գումար կա, իսկ թոշակը 1000 դրամով բարձրացնելը մահվան նպաստների հաշվին պիտի արվի։ Հիմա էլ թերևս մտադիր են կրճատել նաև հետվճարին հատկացվող բյուջեն, այլապես ինչո՞վ է պայմանավորված այս հարցում ոտքը կախ գցելու քաղաքականությունը։
 
Կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում անգամ այդ գումարը պահպանելու պայմաններում ամեն Աստծո օր նկատվող գնաճը այնպիսի ծավալների է հասել, որ թոշակը արժեզրկվել և գրեթե հավասարվել է նախկինում եղած թոշակների արժեքին։

Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԹոշակների ու նպաստների հետվճարը կվերացվի՞, ի՞նչ է սպասվում թոշակառուներին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ Փարպիում գումարային հարցերի շուրջ ծագած վեճն ավարտվել է հրազենային վնասվածքով Ենոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվեն Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահացել է Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի. Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ Մոսկվան եղել է, կա և կշարունակի մնալ էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար համաշխարհային շուկաներ. Պեսկով Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45 տոկոսով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները Rybar հեռագրային ալիք. Ադրբեջանը գաղտնի օկուպացնում է Հայաստանի սահմանամերձ տարածքներըԱրմավիրի մարզպետը դատի է տալու Դանիել Իոաննիսյանին Մասնագետ. Հայաստանի տնտեսությունը չի դիմանա ռուսական գազի գների բարձրացմանըՍպասվում է անձրև. ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Ողբերգական դեպք՝ Սյունիքի մարզում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացելՆախկին նախարարը Փաշինյանի քաղաքականությունը անվանել է մեծ սխալԵվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ի՞նչ է նախատեսվում փոխել հետվճարի ծրագրում․ մանրամասներ Հայաստանի երկաթուղիները մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետումՀայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը. պատմության այս օրը (հոկտեմբեր 20)ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Ալինա Չարաևան պահպանում է տեղը թոփ-100-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը
Ամենադիտված