Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը. պատմության այս օրը (հոկտեմբեր 20)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Խոհարարի միջազգային օր, Վիճակագրության միջազգային օր, Քենիա՝ Քենիաթայի օր, Ռուսաստան՝ Ռուս կապավորի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1735 –ծնվել է  բժիշկ Պետրոս Քալանթարյանը։

1797- վախճանվել է  հայազգի պատմաբան Կղեմենս Խոդիկևիչը։

1819 –ծնվել է հայկական ծագումով լեհ դաշնակահար Կարոլ Միկուլին (Կարոլ Պստիկյան)։ 

1890- ծնվել է սփյուռքահայ հասարակական և մշակութային գործիչ Տիգրան Խրլոպյանը։

1899 –ծնվել է դերասան, ռեժիսոր, դրամատուրգ Արմեն Գուլակյանը։

1913- ծնվել է ամերիկահայ ռեժիսոր և պրոդյուսեր Մայքլ Հակոբ Հակոբյանը։

1913- վախճանվել է անասնաբույծ Ալեքսանդր Քալանթարը։

1921– Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան առանձին հաշտություն է կնքել Թուրքիայի հետ, որով հրաժարվել է Թուրքիայի դեմ պայքարից և իր զորքերը հանել է Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստացի թուրքերին տրվել է հայկական նոր կոտորածների հնարավորություն:

1925– վախճանվել է  ազատագրման շարժման գործիչ Արմենակ Եկարյանը, որը հանդիսացել է 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից մեկը։

1929-ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ Կենտկոմը պաշտոնապես հայտարարել է համընդհանուր կոլեկտիվացման գործընթացի մասին։

1970- կայացել է ԽՍՀՄ-ում ամենահայտնի «ՍպորտԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:

1989 —Լենինականի տակ վթարվել է Ուլյանովսկի Մարդատար ավիացիայի Ил-76 ինքնաթիռ, որի արդյունքում զոհվել է 15 մարդ։

1994– տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը: 

2002-Հայաստանի 654 համայնքներում անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությւններ։

2003-ՀԳԱ Հրաչյա Աճառյանի անվան Լեզվի և Մ. Քոթանյանի անվան Տնտեսագիտության ինստիտուտների շենքերի դիմաց  բողոքի ցույց են կազմակերպել այդ ինստիտուտների գիտաշխատողները՝ իրենց վրդովմունքն ու ցասումը արտահայտելով մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքը Կաթողիկոսական վեհարան կառուցելու նպատակով Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնին նվիրելու՝ կառավարության որոշման դեմ: 

2007- Սիդնեյում հայազգի բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանը 12- րդ ռաունդում տեխնիկական նոքաուտով հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբեյի նկատմամբ` նվաճելով IBO վարկածով առաջին թեթև քաշային կարգում թափուր մնացած աշխարհի չեմպիոնի, ինչպես նաեւ IBF վարկածով Ասիական և Խաղաղօվկիանոսյան գոտու չեմպիոնի կոչումը:

2008- Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցիացված անդամ։

2009- Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործով դատավարությունը:

2012-«Տառ-Քարեր» պուրակի բարձրադիր մասում տեղի է ունեցել Քրիստոսի խաչելության տարիքը խորհրդանշող 33 մետր բարձրությամբ Սուրբ խաչի հանդիսավոր բացումը:

2022- Ռուբեն Վարդանյանը տվել է համաձայնություն աշխատել Արցախի Հանրապետության պետ​​նախարար:

2023-Հայաստանում Արցախի ներկայացուցչության շենքի մոտ բողոքի ցույց է սկսվել, որից հետո իրավիճակը սրվել է, և ցուցարարները մտել են ներկայացուցչության շենք՝ պահանջելով հանդիպում Սամվել Շահրամանյանի հետ։

2025- կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով ձերբակալվել է Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1517 —պորտուգալացի ազնվական ֆերնան Մագելանը ժամանել է Սևիլիա և ծառայության անցել իսպանական թագին։

1616 — ծնվել է դանիացի անատոմ Թոմաս Բարտոլին, որը հայտնագործել է մարդու լիմֆատիկ համակարգը։

1671 —Նոր ֆրանսիայի (Հյուսիասային Ամերիկա) բոլոր բնակիչներին խորհուրդ է տրվել ամուսնանալ միայն ֆրանսուհիների հետ։

1696 —Ռուսաստանում բոյարական դուման որոշում է ընդունել ստեղծել մշտական գործող ռուսական նավատորմ։

1774 —ամերիկյան Մայրցամաքային Կոնգրեսը էմբարկո է դրել Մեծ Բրիտանիայի հետ առևտրի վրա։

1803 —ԱՄՆ-ի սենատը հաստատել է ֆրանսիական Լուիզիանիայի գնման գործարքը։

1818- Անգլիայի և ԱՄՆ-ի միջև որոշվել է, որ Կանադայի և ԱՄՆ-ի միջև  սահմանը պետք է անցնի հյուսիսային 49-րդ զուգահեռականով։

1842– տեղի է ունեցել Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:

1900 –ծնվել է անգլիացի գրող, գրականագետ, հասարակական գործիչ Ջեկ Լինդսեյը։

-Ամուդսենի արշավախումբը ուղևորվել է Հարավային Բևեռ։

1916– Սևաստոպոլում պայթել է «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:

1944- խորհրդային բանակը և հարավսլավական պարտիզանները համատեղ ազատագրել են Բելգրադը։

1964 — «Ռոլլինգ Սթոունը» առաջին համերգն է տվել Փարիզում, որի արդյունքում ծագած անկարգությունների արդյունքում ձերբակալվել է 150 մարդ։

1964 –վախճանվել է  ԱՄՆ-ի 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1968– ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացել է հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:

1971– ծնվել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգը:

1977 –ծնվել է ամերիկա-կանադացի ջութակահարուհի Լեյլա Յոզեֆովիչը։

1982– Մոսկվալի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի են ունեցել անկարգություններ, որի հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 61-ը մարդ:

1991 —Բորիս Ելցինը հայտարարել է ԽՍՀՄ Արտգործնախարարության ֆունկցիաների փոխանցումը Ռուսաստանի Արտգործնախարարությանը։

1993- Հոլլանդիայի կառավարությունը որոշել է արգելել մարիխուանայի վաճառքը արտասահմանյան զբոսաշրջիկներին, սակայն այդ արգելքը չի վերաբերվել տեղաբնակներին։

2011- լիբիացի ապստամբներն իր հայրենի Սիրթ քաղաքում հաշվեհարդար են տեսել և սպանել երկրի նախկին ղեկավար Մուամար Քադաֆֆիին։

Կ.Խաչիկյան

 

Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ի՞նչ է նախատեսվում փոխել հետվճարի ծրագրում․ մանրամասներ Հայաստանի երկաթուղիները մեծ աշխարհաքաղաքականության քամիների և բիզնես շահերի կիզակետումՀայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Տպագրվել է հայկական լեզվաբանական, մշակութային, ժամանցային «9-րդ Հրաշալիք» ամսաթերթի  առաջին համարը. պատմության այս օրը (հոկտեմբեր 20)ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Ալինա Չարաևան պահպանում է տեղը թոփ-100-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել
Ամենադիտված