Ալինա Չարաևան պահպանում է տեղը թոփ-100-ում
ՍՊՈՐՏՀայաստանի ներկայացուցիչ Ալինա Չառաևան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) դասակարգման ցուցակում զբաղեցնում է 97-րդ տեղը:
24-ամյա թենիսիստն առաջադիմել է մեկ տեղով: Նախորդ շաբաթ Հայաստանն առաջին անգամ էր ներկայացուցիչ ունեցել WTA-ի թոփ-100-ում:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Էլինա Ավանեսյանը, նահանջել է երեք աստիճան ու 148-րդ տեղում է: WTA-ի վարկանիշային ցուցակը շարունակում է գլխավորել Ղազախստանը ներկայացնող Ելենա Ռիբակինան, որին վերջերս հաղթել էր Չարաևան։