Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախը

ՄՇԱԿՈՒՅԹ

Monument Watch-ը ահազանգում է․

Միշտ չէ, որ մեր թիմն անդրադառնում է ադրբեջանական մտավարժանքներին: Ադրագիտպրոպը այդ երկրի հայատյաց քաղաքականության օրգանն է, նրա հիմնական գործելակերպը տարբեր մասշտաբի «փորձագետների» և պաշտոնյաների հայտարարություններն են: Պատմամշակութային փաստերը, ասպարեզի հանրահայտ և լուրջ հետազոտությունները նրանց համար առ ոչինչ են: Թվում է, թե ամեն ինչ պարզ է, որևէ կարիք չկա անընդհատ կրկնել հայտնի ճշմարտությունները: Սակայն այս անգամ ադրբեջանական ներկայացումը մեթոդաբանորեն նոր չափումներ է ստացել. միջազգային դիվանագիտական շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներ, տարբեր հուշարձանների արդեն առանձին մանրամասների «աղվանականացման» մասին բարձրաստիճան պաշտոնյայի քամահրական ու շինծու հայտարարություններ և դրանք «գիտականորեն բացատրող» իբր պրոֆեսիոնալներ: Մենք որոշեցինք այս անգամ ուղղակիորեն անդրադառնալ այն չորս դեպքերին, ուր հայկական ժառանգությունը ներկայացվում է որպես աղվանական ժառանգության ամենավառ ու «անբեկանելի» ապացույցներ:

2026 թվականի սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանը երկրում հավատարմագրված 58 երկրի և 9 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներից բաղկացած շուրջ 150 հոգանոց պատվիրակությանն ուղեկցեց Լեռնային Ղարաբաղ։ Այցի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 12-ին, օտարերկրյա դիվանագետները այցելեցին Գանձասարի և Դադիվանքի միջնադարյան հայկական վանական համալիրներ։ Այցը կազմակերպվել էր Ադրբեջանի իշխանությունների կողմից, իսկ պատվիրակությանը ուղեկցում էր Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Այցի ընթացքում ադրբեջանական կողմը Գանձասարը և Դադիվանքը ներկայացրեց որպես «Կովկասյան Աղվանքի» քրիստոնեական ժառանգության մաս։ Այդ շոուի դրվագներից մեկում մասնավորապես, Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցու պատերի մեջ ագուցված խաչքարերը Ռազմավար անունով մի կիսագրագետ միջազգային պատվիրակության անդամներին ներկայացրել է իբր Արցախի անկախության տարիներին Քարվաճառում ստեղծված ինչ-որ առասպելական արհեստանոցում քացախի մեջ հնեցված նորակերտ խաչքարեր, նաև պատճառաբանելով, որ դադիվանքյան ձմեռվա պայմաններում անհնար է, որ հին խաչքարերը նման լավ պահպանված արտաքին ունենան և նման այլ հիմարություններ (https://www.facebook.com/share/r/189d6w1wJQ/): Հիվանդագին երևակայություն պիտի ունենալ նման զառանցանքները որպես իրական փաստ ներկայացնելու համար:
Նախ նկատենք, որ եկեղեցական կառույցներում հին շինաքարերի, այդ թվում և խաչքարերի վերօգտագործումը տարածված պրակտիկա էր միջնադարի հայ ճարտարապետության մեջ: Դադիվանքի փոքր գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարի վերջերին, ծանր մի ժամանակաշրջան, երբ Արցախում համատարած էր նման պրակտիկան (օրինակ՝ Հանդաբերդի վանք, Խադարի վանք, Կոշիկ անապատ և այլն): Հենց մեր քննության առարկա փոքր գմբեթավոր եկեղեցում, խաչքարերից զատ որպես շինաքար են օգտագործել նաև ջրաղացքարը (նկ. 1, https://monumentwatch.org/hy/monument/%d5%a4%d5%a1%d5%a4%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d6%84%d5%ab-%d6%83%d5%b8%d6%84%d6%80-%d5%a3%d5%b4%d5%a2%d5%a5%d5%a9%d5%a1%d5%be%d5%b8%d6%80-%d5%a5%d5%af%d5%a5%d5%b2%d5%a5%d6%81%d5%ab%d5%b6-%d5%a6%d5%a1/):

Երկրորդ, եկեղեցու պատերի մեջ վերօգագործված խաչքարերը, որոնցից յոթն ունեն թվակիր արձանագրություններ և վերաբերում են 1172-1190 թվականներին (տե՛ս Ս. Կարապետյան, Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված տարածքներում, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., 1999, էջ 115), տեսել, վավերացրել և դրանց արձանագրությունները հրատարակվել են Արցախի անկախությունից տասնյակ տարիներ առաջ: Օրինակ, այդ խաչքարերից երկուսի արձանագրությունը դեռևս 1911 թվականին ընդօրինակել և 1938 թվականին հրատարակել է Մ. Տեր-Մովսիսյանը (տե՛ս նրա Հայկական երեք մեծ վանքերի՝ Տաթևի, Հաղարծնի և Դադի եկեղեցիները և վանական շինությունները, Երուսաղեմ, 1938, էջ 83, 96, դրանցից մեկի լուսանկարը արձանագրությամբ հանդերձ տե՛ս նկ. 2, 3): Այդ խաչքարերի մի զգալի մասի արձանագրություններն էլ 1960-ական թվականներին գրառել և 1982 թվականին հրատարակել է Սեդրակ Բարխուդարյանը ( Դիվան հայ վիմագրության, պր. 5, Արցախ, Երևան, ՀՀ ԳԱԱ հրատ., էջ 211-212): Ի՞նչ իմաստ ուներ «հնացնել» արդեն իսկ հին խաչքարերը: Մոտ 50-60 հազարի հասնող հայկական խաչքարերից և ոչ մեկը որևէ հնեցման կարիք չունի և, բնականաբար, գոյություն չունի նման հիմարության թեկուզ մեկ վավերացված դեպք:

Երրորդ, փոքր եկեղեցու խնդրո առարկա խաչքարերը պատրաստված են ավելի կարծր քարատեսակից՝ բազալտից, ինչն ավելի լավ է պահպանում քանդակը: Ի՞նչ կա այստեղ զարմանալու: Օրինակ, Վերին Խաչենից շատ ավելի ցրտաշունչ Գեղարքունիքի ամենավաղ՝ 9-10-րդ դարերի խաչքարերն ունեն գերազանց պահպանվածություն, քանի որ բազալտից են: Հանրահայտ է, որ տուֆից, ֆելզիտից կամ կրաքարից պատրաստված խաչքարերի քանդակներն ավելի են վատ են պահպանվում: Ի՞նչ ասես խաչքարերի մասին տարրական գիտելիք չունեցողին:

Իմաստունի տեսքով հնարանքներն ու շաղակրատանքը, կիսագրագետ անհատներին որպես գիտական հեղինակություն ներկայացնելը, որ ընտրել ադրագիտպրոպը, հազիվ թե հատուկ նպաստ բերեն «աղվանականացման» քաղաքականությանը, որին լծվել է Ադրբեջանը:

Մեր արձագանքը

Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական միջնադարյան եկեղեցիները, վանքերը, արձանագրությունները, ձեռագրերը և մշակութային այլ օբյեկտներ հետևողականորեն «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության յուրացման և դրա ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է։

Դադիվանքի դեպքում այն օտարերկրյա դիվանագետների առջև ներկայացվում է որպես «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն, իսկ հայկական պատմական ներկայությունն ու դրա վկայությունները՝ որպես հետագա «միջամտություն» կամ «կեղծարարություն»։ Այս քաղաքականությունը պետք է դիտարկել նաև 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական վերահսկողության հաստատման և հայ բնակչության բռնի տեղահանման համատեքստում։

Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Շուրջ 70 կգ թմրամիջnցների մաքսանենգnւթյանն օժանդակած անձինք կալանավորվել են ««Ո՞վ կկանգնեցնի Ադրբեջանին». Կեդմին անվանել է այն ուժը, որը կարող է փրկել Հայաստանը փլուզումից»Վթար․ ջուր չի լինի մինչեւ 22:00-ն «Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն լավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ. պատմության այս օրը (հոկտեմբեր 19)Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ
Ամենադիտված