Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հաղթանակից» հետո Ադրբեջանը նոր թափով է անցել հայկական տարածքները, մշակութային կոթողները «սեփականաշնորհելու» գործին։ Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանը կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հիմա էլ տեղեկատվական պատերազմ է վարում, ինչպես տասնամյակներ առաջ սկսել է՝ ընդհուպ խորհրդային տարիներից։ «Այդ պատերազմը մինչ օրս չի ավարտվել, նույնիսկ ամբողջ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության՝ ավելի քան 200 քառակուսի կմ տարածքի օկուպացիայից հետո։ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է տեղեկատվական պատերազմ։ Իմ՝ ուսումնասիրողի, հետազոտողի հնարավորությունների ներածին չափով փորձում եմ այդ պատերազմում հակահարված տալ, բացահայտել, մերկացնել, ցույց տալ Ադրբեջանի ստերը, կեղծիքները, որոնք նա տարածում է բոլոր հնարավոր եղանակներով։ Ներկայացնում եմ օբյեկտիվ, անաչառ ոչ միայն վերլուծություններ, այլ նաև փաստեր։ Փաստեր ներկայացնելով՝ միշտ չէ, բայց երբեմն փորձում եմ դրանք թողնել այնպես, ինչպիսին կան, առանց հավել յալ մեկնաբանության և վերլուծության, քանի որ դրանք այնքան ցցուն են, որ նույնիսկ վերլուծական կարողություններ չունեցող կամ թույլ վերլուծական կարողություններ ունեցող մարդու համար պարզ է, թե դրանք ինչի մասին են վկայում։ Իսկ դրանք վկայում են Ադրբեջանի կեղծիքների, ստի, մոլորեցնելու մասին։ Բայց երբեմն փորձում եմ փաստերի հետ ներկայացնել նաև իմ մասնագիտական մեկնաբանությունը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետը, երբ անդրադառնում ենք հարցին, թե ինչու հիմա, երբ հանրության շրջանում կա հուսահատություն, հիասթափություն և ընկճվածություն, այդքան կարևոր է փաստարկված և հիմնավորված ներկայացնել պատմական ճշմարտությունները։ Նշում է՝ այս ընթացքում բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել թե՛ հետազոտողներից, թե՛ ոչ հետազոտողներից։ «Մարդիկ իրենց հիացմունքն են հայտնում և քաջալերում, որ շարունակեմ այս գործունեությունը։ Սա անում եմ ոչ միայն տեղեկատվական պատերազմում իմ լուման ունենալու համար, այլ նաև անում եմ մարդկանց ցույց տալու, որ ինչքան էլ վիճակը ճգնաժամային է, բայց անհուսալի չէ։ Բազմաթիվ «զենքեր» ունենք հայկական դիվանագիտական թղթապանակում, որոնք կարող ենք օգտագործել։ Ըստ որում, իմ ներկայացրած փաստերը միայն գիտական նշանակություն ունեցող փաստեր չեն, դրանք նաև քաղաքական նշանակություն ունեցող փաստեր են, որոնք ցավալիորեն պատշաճ կերպով, նույնիսկ կարող եմ ասել՝ առհասարակ չեն դարձվել քննարկման առարկա Ադրբեջանի հետ շփումներում, հարաբերություններում, բանակցություններում։ Նկատի ունեմ՝ ադրբեջանաարցախյան հակամարտության, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման լույսի ներքո։ Աչալրջորեն հետևում եմ և հետևել եմ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի և նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ տեղի ունեցող զարգացումներին, չեմ հիշում մի դեպք, որ նման հարցերը դառնային բանակցությունների առարկա կամ պետական մակարդակով պատասխան տրվեր Ադրբեջանի կողմից՝ ընդդեմ Հայաստանի, հայ ժողովրդի, Արցախի Հանրապետության տարածվող ստերին և կեղծիքներին։ Խոսքը ոչ թե դրվագային պատասխանների, այլ հետևողական, համառ, ամենօրյա աշխատանքի, պատասխանի մասին է։ Կարծում եմ՝ դրա համար պետք է ունենալ, օրինակ՝ թուրք-ադրբեջանական կեղծիքներին և ստերին հակազդելու կամ նրանց ստերի և կեղծիքների դեմ պայքարի մի մարմին, որը չկա մեր երկրում, չի էլ եղել։ Ի հեճուկս սրա, 2025 թվականի փետրվարի 20-ին Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայում հիմնվել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին հինգ բաժին՝ «Արևմտյան Ադրբեջանի» պատմություն, բանահյուսություն, «Արևմտյան Ադրբեջանի» և Ղարաբաղի ձեռագրերի հետազոտություն, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի քաղաքականություն և հայագիտություն։ Զգալի հավանականությամբ պնդում եմ, որ սա տեղի է ունեցել Ադրբեջանի ղեկավարի ցուցումից, հանձնարարությունից հետո»։

Արցախի կորստից հետո, ցավոք, մեր հասարակության՝ հուսանք փոքր հատվածի ներկայացուցիչներ հայտարարեցին, թե Արցախը երբեք էլ հայկական չի եղել։ Կարիք կա՞ նաև մեր հանրությանը փաստարկված տեղեկատվություն ներկայացնելու, որ ապագայում նման հայտարարություններ չհնչեն հայկական և որևէ հողակտորի մասին։ «Արցախի կորստից հետո որոշ մարդիկ, խոսքս մասնագիտական շրջանակների մասին չէ, այլ շարքային քաղաքացիների, նշում էին՝ դե, Արցախը մերը չէր և այլն։ Սա շատ ցավալի, մեր ինքնությանը սպառնացող մտածողություն և խոսույթ եմ համարում։ Եթե այս տրամաբանությամբ շարունակենք, ապա չեմ բացառում, որ, Աստված մի արասցե, Սյունիքի կորստից հետո նույն մարդիկ կարող են նաև ասել՝ դե, Սյունիքը մերը չէր։ Առաջին հերթին իմ ներկայացրած նյութերը, մեկնաբանությունները, փաստերը, վերլուծություններն ուղղված են հայ հանրությանը։ Մեր հանրությունը Արցախի մասին ունի սուղ տեղեկություններ, բայց իմ քննադատությունը հանրությանն ուղղված չէ։ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները, վարչակազմերը, որոնք ձևավորվել են այս 35 տարվա ընթացքում, համապատասխան քարոզչական, տեղեկատվական աշխատանք չեն տարել։ Կարծում եմ՝ 24/7 ռեժիմով պիտի ներկայացվեր, ի մասնավորի, Արցախի պատմության, մշակույթի, բանահյուսության մասին տեղեկությունները, դպրոցներում, համալսարաններում պարտադիր դարձնեին ուղևորությունները դեպի Արցախ, այցելեին տեսարժան վայրեր և ուղղակի շփվեին Արցախի հայության հետ։ Սա չի արվել։ Հեռուստաընկերությունները ցուցադրել են անորակ, անմակարդակ, դաստիարակությունը խաթարող, խեղաթյուրող հեռուստարտադրանք։ Իմ գրավոր ու բանավոր խոսքն ուղղված է մեր հանրությանը, բայց մեկ անձի կատարած աշխատանքով այս հարցերը չեն լուծվելու։ Պետական հատուկ հովանավորությամբ, պետական միջոցների օգտագործմամբ կառույց պետք է ստեղծվի, որը 24/7 ռեժիմով կներկայացնի մեր պատմությունը, մշակույթը և այլն։ Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ ունենք բազմաթիվ պատմամշակութային, պատմական վայրեր, որտեղ շատ քիչ թվով մարդիկ են այցելել, բացի նեղ, խիստ մասնագիտական մարդկանց խմբից, նրանք էլ արդեն հիմնականում տարիքն առած մարդիկ են։ Սա կարևորում եմ Արցախը ազատագրելու տեսանկյունից։ Անհրաժեշտ է, որ հայ մարդը նախ գաղափարական մակարդակում լինի զինված, իր հոգում, մտքում, սրտում անվերապահորեն, աներկբա կերպով իմանա, որ Արցախը հայկական է։ Այս խնդիրը պետք է համազգային մակարդակով լուծենք, իսկ գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ։ Ցավով եմ արձանագրում, որ ասում են՝ Արցախը հայկական չէր։ Շատ մեծ հույս ունեմ, որ դա խիստ փոքրամասնություն է մեր երկրում, բայց մեր նման փոքր երկրում որևէ մեկը չպետք է այդպիսի բան ասեր»,-նկատում է մեր զրուցակիցը։

Այսօր հայկական կողմի թղթապանակում է փաստերի այն ամբողջ գունապնակը, որը փաստում է՝ Արցախը հայկական է։ Բայց հնարավո՞ր է միայն դրանով հասնել փոփոխության Արցախի հարցի շուրջ։ «Մեր դիվանագիտական թղթածրարում ունենալով այսքան զորեղ փաստեր և փաստաթղթեր, այն մարդը՝ կլինի շարքային քաղաքացի, թե հանրապետության ղեկավար, ով կասի, որ հնարավոր է՝ Ադրբեջանի հետ այս փաստաթղթերի ուժով վարել բանակցություններ և ազատագրել Արցախը, ուրեմն նա կա՛մ վերին աստիճանի միամիտ է, կա՛մ ուղղորդված։ Ադրբեջանի քաղաքականությունը նրանց պետության ստեղծման պահից՝ 1918 թվականից մինչ օրս հանգամանորեն փաստաթղթավորված ուսումնասիրել եմ, այդ թեմայով ատենախոսություն եմ գրել, հիմա պաշտպանության փուլում եմ։ Գրավոր ձևակերպում ստացած 14 փորձ է արձանագրվել Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը կարգավորելու նպատակով՝ սկսած 1918 թվականից՝ կոնֆլիկտի ծագումից մինչև 2023 թվականը։ Այդ փորձերի տակ դրված է եղել նաև Ադրբեջանի ստորագրությունը։ Բոլոր 14 փորձերն էլ անխտիր կերպով խախտել է Ադրբեջանը։ Ամենաթարմը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է։ Առաջինն այդ փաստաթուղթը խախտել է Ադրբեջանը։ Նոյեմբերի 9-ին ստորագրել է, իսկ դեկտեմբերի 12-ին վերսկսել ռազմական գործողությունները և օկուպացրել Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Դրան հաջորդեցին նրա մյուս գործողությունները։ Հույս ունենալ, թե հնարավոր է Ադրբեջանի հետ բանակցություններով Արցախն ազատագրել, միամտություն է»,-եզրափակում է Ստեփան Հասան-Ջալալ յանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ կառավարչին ու իր թիմին ընդամենը մեկ բան է վերապահվել՝ ապահովել ադրբեջանական զավթnղական քաղաքականության փափուկ ընթացքը. Տիգրան Աբրահամյան «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը այլևս չի ցանկանում աջակցել Կանադային, Մեքսիկային և Եվրոպային Վենսը դեմ է հանդես եկել Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Ալինա Չարաևան պահպանում է տեղը թոփ-100-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով
Ամենադիտված