Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ պաշտոնանկ է արվել պետական արարողակարգի ծառայության պետը: Հասկանալի է՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: Իհարկե, դժվար թե այդ որոշումը կապ ունենա այն ակնհայտ բացթողման հետ, որ այս օրերին Հայաստան ժամանած ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերեշը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին, նաև այլ բարձրաստիճան հյուրերից ոչ մեկը չեն այցելել հայության հոգևոր մայրաքաղաք՝ Էջիմածին, չեն եղել Մայր Աթոռում, չեն արժանացել Ամենայն հայոց կաթողիկոսի ընդունելությանը:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս պահին անէական է, թե ինչու է Փաշինյանը պաշտոնից ազատել պետական արարողակարգի ծառայության պետին: Էականն այն է, որ Հայաստանի պետական արարողակարգը արմատապես նենգախեղվել է ու ծամածռվել: Չէ, ոչ ազատված կամ չազատված պաշտոնյաների ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, այլ հենց Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ:

Գրեթե անհնար էր պատկերացնել, որ նախկինում, ասենք՝ 10, 15 կամ 20 տարի առաջ օտարերկրյա որևէ բարձրաստիճան պաշտոնյա, միջազգային խոշոր կազմակերպության ղեկավար ժամաներ Հայաստան և հանկարծ չայցելեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու թանգարան-ինստիտուտ, ըստ հնարավորության՝ հանդիպում չունենային Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Իսկ «փաշինյանական Հայաստանում» կամ նրա ասած «իրական Հայաստանում» քպական իշխանություններն, ինչպես երևում է, ամեն ինչ անում են, որպեսզի Հայաստան ժամանող օտարերկրյա բարձրաստիճան հյուրերը հանկարծ ու հանկարծ չհանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ, չլինեն Մայր Աթոռում, չտեսնեն Մայր տաճարը:

Սա այլևս լրացուցիչ անգամ հիմնավորում է, որ փաշինյանական իշխանությունը իրականում պատերազմում է հենց Եկեղեցու դեմ:

Հանրահայտ է՝ Փաշինյանն ատում է Ամենայն հայոց կաթողիկոսին, բոլոր հնարավոր ու քստմնելի եղանակներով հալածանքների է ենթարկում Մայր Աթոռի բարձրաստիճան հոգևորականներին, չի շրջանցում նրանց մերձավորներին ու հարազատներին, ուզում է զավթել Հայ առաքելական եկեղեցին ու այն դարձնել կառավարությանն առընթեր ձեռնասուն «հիմնարկ»: Շատ է սրա մասին խոսվել, բազմիցս հիմնավորված ներկայացրել ենք այդ խնդիրները, էլ ավելի բազմիցս դրա մասին խոսել են ոչ իշխանական ու ազգային շրջանակների ներկայացուցիչները: Բայց տվյալ պահին սոսկ դա չէ հարցը:

Հարցն այն է, որ, օրինակ՝ ընտանիքները, որպես կանոն, երբ հյուր են ունենում, իրենց ներքին խնդիրները չեն փաթաթում այդ հյուրերի վզին, չեն պարտադրում նրանց: Համամիտ ենք, որ համեմատությունը, բոլոր համեմատությունների նման, ոչ լիարժեք է, բայց իրավիճակը որոշակի նմանություններ ունի:

Տեսեք, զավեշտական, եթե չասենք՝ ծաղրական ու վիրավորական պատկեր է ձևավորվում փաշինյանական իշխանության որդեգրած անընկալելի և անընդունելի մոտեցման հետևանքով: Օրինակ՝ Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելում է Զվարթնոց տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Շատ լավ է անում, շատ ճիշտ է, որ նրան «տարել են» Զվարթնոց: Բայց, միևնույն ժամանակ, աչք է ծակում, որ նա չի այցելում Մայր Աթոռ: Ինչպե՞ս դա հասկանալ:

Այս առնչությամբ ամենից դիպուկը, կարծում ենք, Մայր Աթոռի Թանգարանների և արխիվի տնօրեն, ՀՀ-ում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի անդամ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն է արտահայտվել. «Եթե կարելի էր հասնել Զվարթնոց, հապա ինչո՞ւ չայցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ինչո՞ւ չներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի իսկ հավանությամբ սքանչելիորեն վերանորոգված ու շքեղազարդված Մայր Տաճարը։

Հենց Մայր Տաճարի հայտն է ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ, իսկ Զվարթնոցի տաճարն ընդամենը մաս էր կազմում Մայր Տաճարի հայտի: Ցավալի է ու դատապարտելի, նման որոշումն ու արարքը բացարձակապես ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյության: Հայոց Եկեղեցին՝ իր Մայր Աթոռով, կանգուն է և տեր է իր ողջ աշխարհասփյուռ ժառանգության»:

Կամ, օրինակ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին «տարել են» Մատենադարան, «Թումո»: Շատ լավ է, իհարկե: Բայց ո՞ւմ, այդ ո՞ր ազգային կառույցի շնորհիվ գոյություն ունի Մատենադարանը, այդ ի՞նչ մատյաններ են այնտեղ պահվում, ովքե՞ր են եղել այդ մատյանների ճնշող մեծամասնության գրիչները, ծաղկողները: Առաջին հերթին հենց հայոց Եկեղեցին է եղել պահողը, պահպանողը և փայփայողը այդ ահռելի մշակութային ու քաղաքակրթական ժառանգության: Մայր Աթոռի մատյանները նվիրաբերելու շնորհիվ է, որ Մատենադարանը բովանդակություն է ստացել: Լավ, բա ոչ մեկի մտքով չի անցե՞լ, որ ասի՝ ախր, եթե մարդուն տանում ենք Մատենադարան, միգուցե արժե՞, որ նա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին էլ այցելի:

Ավելին, խիստ զարմանալի ու վրդովեցուցիչ է, որ նման բան չի անցել նաև օտարերկրյա բարձրաստիճանների ու նրանց աշխատակազմերի մտքով: Ոչ մեկի մտքով չի անցել, որ գալ Հայաստան ու չայցելել Մայր Աթոռ, չլինել Մայր Տաճարում, էլ չենք ասում՝ չհանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, նշանակում է դրսևորել մեծագույն անքաղաքավարություն, նշանակում է ցույց տալ արմատական անհարգալից վերաբերմունք հայ ժողովրդի ու Հայաստանի հանդեպ:

Դժվար չէ ենթադրել, որ Հայաստանի կառավարությունը, որպես պաշտոնական ընդունող կողմ, իր բարձրաստիճան հյուրերին պարզորոշ հասկացրած կամ ակնարկած լինի, որ անցանկալի են դիտում նրանց հնարավոր այցելությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կամ հնարավոր հանդիպումը հայության հոգևոր առաջնորդի հետ: Հնարավոր է: Բայց նրանք էլ, ըստ երևույթին, մեծ ցանկություն չեն դրսևորել, հակառակ դեպքում՝ կհասկանային, որ գալ քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիր ու չայցելել Մայր Տաճար, ամենից առաջ կնշանակի ի ցույց դնել սեփական անգիտությունը կամ արհամարհանքը:

Ի դեպ, խոսքը միայն COP17-ի մասնակիցների մասին չէ: Նախքան ընտրությունները նույն Փաշինյանի համար Մակրոնի «Եվրոպական քաղաքական համայնքի» տասնյակ մասնակիցներն էլ միահամուռ դրսևորեցին իրենց խորին արհամարհանքը Հայաստանի ու հայության հանդեպ, քանի որ նրանցից ոչ մեկը չայցելեց Մայր Աթոռ ու Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպելու շնորհք չունեցավ: Հնարավոր է՝ նրանք անհավատնե՞ր են:

Բայց սա հավատքի ու կրոնական պատկերացումների հարց չէ: Սա պետականության, ազգի, երկրի, ժողովրդի պատմական ու մշակութային խորքի ընկալման հարց է:

Պետական իշխանության մարմիններն ու Եկեղեցին կարող են տարամետ մոտեցումներ ունենալ: Չնայած մեր կոնկրետ պարագայում դա պետական իշխանության ժամանակավոր կրողներն են հարձակվել Հայոց եկեղեցու վրա, բայց առժամանակ անգամ այդ անընդունելի հանգամանքը մի կողմ դնենք:

Խնդիրը պետականության դիրքավորումն ու աշխարհին ներկայանալու կարողունակությունն է:

Հաջորդ հարցը. Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը COP-17-ի ժողովատեղիից շատ հեռու չէ: Քանի՞սը գնաց: Ավելի ճիշտ՝ քանիսի՞ն «տարան»: «Եվրոհամայնքի» ժամանակ էլ ընդամենը մի քանի «եվրոհյուր» դա արեց: Դե, երևի այն պատճառով, որ Փաշինյանի համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ:

Բայց մյուս կողմից՝ եթե Փաշինյանի ու իր կառավարության համար Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջնահերթություն չէ, եթե Արցախը բեռ էր, եթե Հայոց եկեղեցին իրենց համար թշնամի է, եթե Հայոց պատմությունն իրենց համար մոռանալի է, եթե Արարատն ուրանալի է, ապա... ո՞վ են իրենք և ի՞նչ կապ ունեն Հայաստանի ու հայ ժողովրդի հետ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Ալինա Չարաևան պահպանում է տեղը թոփ-100-ում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՌեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՌումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՈչ հայկական ծագման կանաչ թեյի խմբաքանակից նմուշառում է իրականացվել․ ՍԱՏՄ Անունը Շադե էր, 4 տարեկան երեխա ունի. մանրամասներ՝ Դավթաշենի ահասարսուռ դեպքից 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ Այս մասին հայտնում է Հայաստանի կենտրոնական բանկը: «Քարերի սիմֆոնիա»-ն Հայաստանի բնության եզակի հուշարձաններից է, որն աչքի է ընկնում Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Հույս ունենք բացահայտելու տաղանդների, որոնք ապագայում կհաջողեն սպորտում․ Ռոման Բերեզովսկի Ֆրանսիայի մի քանի շրջաններում կմտցվի մասնակի պարետային ժամ Արարատի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջnց պատրաստելու դեպքեր են բացահայտել Լատվիան չի արգելել հայկական թեյի ներմուծումը. Սննդամթերքի և անասնաբուժության ծառայությունը հայտնել է, որ հաղորդագրության մեջ վրիպակ է եղել 1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ստացված՝ Սևանա լիճ ծանր տեխնիկայի միջոցով շինարարական աղբ լցնելու վերաբերյալ ահազանգի հիման վրա ստուգում է իրականացվել տեսանյութում նշված՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում։ Ստուգման շրջանակներում իրականացվԵրկրաշարժ է գրանցվել Ադրբեջանում Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով Արտառոց դեպք՝ Կոտայքում, 3-ամյա երեխան խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԵվրոպայում տարածվող անկարգությունները վկայում են մեծ ճգնաժամի մասին. Պեսկով Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 20-22-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ռոզենկրոյցերներ գաղտնի կազմակերպությունՎանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Արարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
Ամենադիտված