Լուվրը փակել է իր դռները այցելուների համար՝ բողոքի ցույցերի պատճառով
ՄՇԱԿՈՒՅԹԼուվրի ղեկավարությունը երկուշաբթի օրը հայտարարել է թանգարանի փակման մասին՝ մուտքի մոտ տեղի ունեցող ուսանողական ցույցի պատճառով:
«Ուսանողների բողոքի ակցիաների պատճառով թանգարանը ժամանակավորապես փակ է։ Ներողություն ենք խնդրում ցանկացած անհարմարության համար», – ասվում է թանգարանի X էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ «Ֆրանս Պրես» գործակալությունը հայտնել էր, որ Փարիզի գլխավոր թանգարանի մուտքը փակվել է ուսանողների ցույցի պատճառով։