Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France 24 պարբերականը։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր երեկոյան ես դիմում եմ ձեզ բացառիկ լրջության պահին՝ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ երեկ Ֆրանսիայի բազմաթիվ քաղաքներում՝ ինչպես մայրցամաքային տարածքում, այնպես էլ մեր անդրծովյան տիրույթներում:

Հոկտեմբերի 17-ին ծայրահեղ ձախ ռադիկալների խմբերը, որոնց միացան բազմաթիվ իրավախախտներ, աննախադեպ բռնություններ իրականացրին մեր քաղաքների փողոցներում:

Խանութները թալանվեցին, հասարակական շենքերն ու քաղաքապետարանները ենթարկվեցին հարձակումների, դրանցից մի քանիսը ավերվեցին: Մեր իրավապահ ուժերը բախվեցին արտակարգ դաժանության:

Այսօր երեկոյան մենք բոլորս զայրույթ և ամոթ ենք զգում: Անտանելի է տեսնել մեր քաղաքների փողոցները նման վիճակում: Ինչպե՞ս կարող են ֆրանսիացիները նման կերպ վարվել Ֆրանսիայի հետ:

Ազգի անունից ես իմ աջակցությունն եմ հայտնում մեր ոստիկաններին, ժանդարմներին և անվտանգության ուժերի բոլոր աշխատակիցներին, ովքեր կատարեցին իրենց պարտքը բացառիկ բարդ հանգամանքներում:

Բայց մենք երբեք չպետք է շփոթենք օրինական սոցիալական պահանջներ ներկայացնող քաղաքացիներին նրանց հետ, ովքեր ավերում են, ջարդում և թալանում:

Ես հասկանում եմ ֆրանսիացիների մտահոգությունը կյանքի թանկացման, ինչպես նաև երիտասարդության, ուսանողների և նրանց ընտանիքների առջև ծառացած դժվարությունների հետ կապված: Այս պահանջները պետք է լսելի լինեն:

Այնուամենայնիվ, ոչինչ չի արդարացնում բռնությունը:

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Լսելու և երկխոսություն վարելու պատրաստակամությունը չի նշանակում ոչ թուլություն, ոչ էլ անպաժելիություն:

Ես հանձնարարել եմ կառավարությանը տեղի ունեցածից անել բոլոր անհրաժեշտ հետևությունները, այդ թվում՝ հետախուզական տեղեկատվության, նման իրադարձությունների նախապատրաստման և կանխարգելման հարցերում:

Ես ակնկալում եմ հստակ պատասխաններ: Բոլոր հանգամանքները պետք է պարզվեն լիակատար թափանցիկությամբ:

Պրեֆեկտները քաղաքապետերի հետ համատեղ կայացնելու են անհրաժեշտ որոշումներ մեր քաղաքները, հասարակական շենքերը և ձեռնարկությունները պաշտպանելու համար: Անհրաժեշտության դեպքում այս միջոցները կարող են ներառել առանձին հավաքների արգելք:

Միևնույն ժամանակ, մենք պարտավոր ենք ապահովել, որ քաղաքացիների օրինական պահանջները լսվեն:

Ես հանձնարարում եմ վարչապետին խորհրդակցություններ կազմակերպել քաղաքական կուսակցությունների, արհմիությունների, երիտասարդության ներկայացուցիչների և այլ հասարակական կազմակերպությունների հետ՝ կոնկրետ առաջարկություններ մշակելու համար:

Կառավարությունը պետք է նաև մոբիլիզացնի օգնությունը անկարգություններից տուժածներին և աջակցություն ապահովի նրանց, ում ձեռնարկություններն ու գույքն ավերվել են:

Ֆրանսիային անհրաժեշտ են կարգուկանոն, հանգստություն և միասնություն: Մենք պետք է պաշտպանենք hանրապետությունը, ապահովենք քաղաքացիների անվտանգությունը և միաժամանակ պահպանենք ժողովրդավարական երկխոսության հնարավորությունը:

Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան:

Մենք պետք է գործենք միասին, պատասխանատու կերպով և վճռականորեն»,- ասել է Մակրոնը:

«Հայաստանի կառավարությունը ուժեղացրել է ճնշումը եկեղեցու վրա կաթողիկոսին փոխարինելու նպատակով»Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնություն․ այսօր Հայաստանն ունի 1 մասնակից Հայաստանի թիվ մեկ քաղաքական հրամայականն այսօր հետևյալն է՝ պահանջվում է Թյուդոր․ Արմեն Աշոտյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն լավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում  600 աշխատող դարձել են գործազուրկ. պատմության այս օրը (հոկտեմբեր 19)Կանադայի ռազմական բազայում բռնկված հրդեհից հետո երեսունինը մարդ տեղափոխվել է հիվանդանոց Ուզում եք կրկի՞ն փորձել ձեր բախտը, զգույշ եղեք․ Արաղչին՝ ԱՄՆ-ին Հոկտեմբերի 19-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ «Ռեալ»-ը հաղթել է «Սևիլիա»-ին. Մբապեն՝ դուբլի հեղինակ ԱՄՆ դեսպանը խոստացել է կոշտ պատասխան՝ Եվրոպայում Starlink-ի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու դեպքում Խոշոր հրդեհ` Արտաշատում. hրշեջ-փրկարարները մարել են այն Իրանը հայտարարել է, որ պատրաստ է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը, եթե ԱՄՆ-ն դադարեցնի հարձակումները Երևանում ընդունվել է բնության պահպանության մասին հռչակագիր Եթե հարձակվեն, և՛ իրենք, և՛ տարածաշրջանը շատ մեծ վնաս կկրեն. Իրանի ՊՆ նոր նախարար Մեր պայմանները ներկայացվել են ԱՄՆ-ին՝ որպես յոթօրյա ծրագրի մաս․ Աբբաս Արաղչի Իրանը պատրաստում է պատասխան՝ կարգավորման յոթօրյա ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիտողություններին Հորմուզի նեղուցում ԱՄՆ ռազմական ներկայությունը թույլ չի տալիս, որ բենզինի գները բարձրանան․ Վենս Մեհրդադ Աքլաղի Քեթաբչին նշանակվել է Իրանի նոր պաշտպանության նախարար Ֆրանսիայի «Կանաչների» առաջնորդը բողոքներից հետո պահանջել է ՆԳ նախարարի հրաժարականը Մակրոնը հանդես կգա ազգին հասցեագրված ուղերձով Netflix-ը Ռուսաստանում գրանցել է իր լոգոտիպի և անվան իրավունքը Լիտվայում անհայտ անձինք փորձել են հրկիզել Starlink-ի սարքավորումներ պահող ընկերությունը Հռոմի պապը հայտարարել է, որ վիրահատությունից հետո վերադառնում է լիարժեք գործունեության Թուրքիան հերքել է Ադրբեջանում հեղաշրջում նախապատրաստելու մեղադրանքները․ հրապարակումը հեռացվել է Մոհսեն Ռեզայի․ Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության դեպքում նոր ծրագիր է պատրաստել Իրանի խորհրդարանը երկրի պաշտպանության նոր նախարար է նշանակել Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է Լիտվայում օդային տագնապ է հայտարարվել սահմանը խախտած ենթադրյալ անօդաչուի պատճառով Թրամփը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կասեցնելու որոշումն օգտակար է համարել ողջ աշխարհի համար Աշունը՝ հանրապետությունում. ինչ եղանակ սպասել առաջիկայում Ֆիլիպոն բողոքի ցույցերի ֆոնին պահանջել է Մակրոնի հրաժարականը Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Ադրբեջանում բենզինի գինը կիսով չափ էժան է, քան Հայաստանում և ՎրաստանումՍարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել
Ամենադիտված