Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ․ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայի հետ սակարկում երկաթուղու հարցով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Ռուսաստանի հետ կնքված Հայաստանի երկաթուղիների կառավարման վերաբերյալ կոնցեսիոն պայմանագրի թեմային, գրում է vfokuse.mail.ru-ն։ Infocom պորտալին տված հարցազրույցում նա նշել է, որ Երևանն ունի ոչ միայն մեխանիզմներ, այլ նաև բավարար իրավական հիմքեր ՌԵ-ի հետ պայմանագիրը դադարեցնելու համար, թեև հանրապետությունը չի ձգտում գնալ այդ ճանապարհով։ «Եթե մենք այսօր քաղաքական որոշում կայացնենք չեղարկելու կոնցեսիոն պայմանագիրը, ապա դրա համար իրավական հիմքեր կան։ Խնդիրը քաղաքական որոշման մեջ է»,- պարզաբանել է Փաշինյանը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Երևանը նախընտրում է «բարեկամական ճանապարհը»։ Հայաստանը Մոսկվային առաջարկում է կոնցեսիոն իրավունքները վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար։ Ավելի վաղ նա նշել էր մոտ 400 միլիոն դոլարի չափով գումար և հայտարարել, որ դեմ չի լինի, եթե Ղազախստանը ձեռք բերի կոնցեսիան պայմանով, որ Ռուսաստանը համաձայնի։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թվականին 30 տարի ժամկետով։ Ներկայում ցանցը կառավարվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կողմից, որը «Ռուսական երկաթուղիներ»-ի (ՌԵ) դուստր ձեռնարկությունն է։ Փաշինյանը բազմիցս դժգոհել է, որ ռուսական կառավարումը «խոչընդոտում է Հայաստանի ինտեգրմանը միջազգային տրանսպորտային ուղիներին պատժամիջոցների հետ կապված ռիսկերի պատճառով»։ 2026 թվականի հուլիսին «Ռուսական երկաթուղիներ»-ի (ՌԵ) ղեկավար Օլեգ Բելոզյորովը հայտարարել էր, որ պայմանագրի պայմանների խախտման դեպքում ընկերությունը իրավունք կունենա հետ ստանալ իր ներդրումները։ Նրա խոսքով՝ 2008-2025 թվականներին ՌԵ–ի ամբողջ շահույթը վերաներդրվել է երկաթուղու զարգացման մեջ։ Տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը անհիմն է որակել Հայաստանի լրացուցիչ վճարումների պահանջը նշելով, որ «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) ռուսական ընկերությանը պատկանող «անվճար» ակտիվ չէ, այլ ձեռնարկություն, որում արդեն իսկ ավելի քան 30 միլիարդ ռուբլի է ներդրվել։

vfokuse.mail.ru-ին տված հարցազրույցում քաղաքական մեկնաբան և «Ռազմավարական մշակույթի հիմնադրամի» փորձագետ Անդրեյ Արեշևը Փաշինյանի հայտարարությունները բնութագրել է որպես բանակցություններ սկսելու փորձ։ «Նա Մոսկվային հրավիրում է բանակցությունների, սակայն իր պայմաններով, կամ էլ իրեն աջակցող ուժերի պայմաններով։ Հնարավոր է, որ սա փորձ է՝«Հարավկովկասյան երկաթուղու» գործունեությունը կապելու այլ խնդիրների հետ, օրինակ՝ ատոմակայանի կառուցման»,- նշել է նա։ Սեպտեմբերի 29-ին Փաշինյանը հանդիպել էր «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման և նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջարկները։ Այդ ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ «վերջնական որոշումը հիմնված կլինի բացառապես տնտեսական նկատառումների վրա»։

Արեշևի կարծիքով սա Մոսկվային ազդեցության լծակ է տալիս. եթե Երևանը ցանկանում է պահպանել ռուսական մասնակցությունն իր միջուկային էներգետիկայի ոլորտում, ապա կարող է ավելի զիջողական դիրքորոշում որդեգրել երկաթուղու հարցում։ Քաղաքական վերլուծաբանը համոզված է, որ ժամանակն աշխատում է Երևանի դեմ։ Հայաստանը փորձում է ինտեգրվել ձևավորվող արևմտյան տրանսպորտային նախագծերին սկսած TRIPP-ից մինչև թուրքական սահմանին գտնվող երկաթուղային հատվածի վերականգնումը։ Սակայն, եթե երկաթուղին մնա «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կառավարման ներքո, ապա միջազգային գործընկերները կշրջանցեն Հայաստանը։ «Փաշինյանը հասկանում է դա և այդ պատճառով կրկին անդրադառնում է հարցին ակնկալելով, որ Կրեմլը ի վերջո երկաթուղու հետ կապված զիջումն ավելի քիչ ծախսատար կհամարի, քան հետագա սրացումը», — կարծիք է հայտնել նա։

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանի համար սա ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է։ Երկաթուղու հետ կապված զիջումը տրանսպորտային ոլորտում Հայաստանի վրա ազդեցության սակավաթիվ լծակներից մեկն է։ Եթե Մոսկվան զիջի, ապա կկորցնի վերահսկողությունը Անդրկովկասյան առանցքային երթուղու նկատմամբ, որը Ռուսաստանը կապում է Իրանի և Պարսից ծոցի նավահանգիստների հետ։

«Փաշինյանը կրկին փորձում է բարելավել իր բանակցային դիրքերը, սակայն մենք նույնպես հաղթաթուղթ ունենք։ Բանակցությունների արդյունքը կախված է նրանից, թե որքան հմտորեն կխաղարկվի այդ խաղաքարտը», — եզրափակել է Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Փորձագետ․ Ինչո՞ւ է Փաշինյանը Մոսկվայի հետ սակարկում երկաթուղու հարցովՆիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին ԱԴԾ պաշտոնաթող սպա․ Ինչպես Հայաստանում տվյալների կենտրոնը կուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը Հարավային ԿովկասումԵրևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո «Այսպիսով, ամուսնանում ենք, թե՞ ոչ». Հայաստանում Փաշինյանին մեղադրելմ են ԵՄ-ին «սիրահարվելու» մեջԱրևմտյան Հայաստանի Կարին քաղաքում տեղի են ունեցել հայկական բնակչության ջարդեր. պատմության այս օրը (հոկտեմբեր 18)Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Էստոնիայի վարչապետը հայտարարել է PURL-ի շրջանակներում Ուկրաինային uպառազինnւթյունների համար 10 միլիոն եվրո հատկացնելու մասին Հայ փորձագետը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ վարվող քաղաքականության հետևանքով երկրին հասցված տնտեսական վնասըԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Արդյո՞ք Փաշինյանը «քաջության էլիքսիր է խմել» և որոշել հետ վերցնել երկաթուղին ՌուսաստանիցՎերլուծաբան. Ադրբեջանցի զինվորի պատանդ վերցնելը Հայաստանում ցույց է տալիս խաղաղության բացակայությունըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Հայաստանի ՍյունիքըՊետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Հոկտեմբերի 19-ին 10:00-ից մինչև 21:00-ն գազ չի լինի Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»
Ամենադիտված