Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամբողջ աշխարհում բնապահպանական և էկոլոգիական խնդիրները շարունակում են մնալ ոչ միայն մասնագիտական շրջանակների, այլև պետությունների երկարաժամկետ անվտանգության օրակարգի առաջնագծում։ Այս իմաստով անտառը ցանկացած երկրի կենսական համակարգերից մեկն է, որը պահպանում է ջուրը, ամրացնում հողը, մեղմում կլիմայական ծայրահեղությունները, պահպանում կենսաբազմազանությունը, զսպում սելավներն ու սողանքները, նվազեցնում է էրոզիան, մաքրում օդը, կլանում ածխածինը և միաժամանակ ապահովում մարդու հոգեբանական, առողջապահական և տնտեսական բարեկեցության կարևոր պայմաններ։ Հենց այդ պատճառով էլ աշխարհի բազմաթիվ երկրներում անտառների վերականգնումը վերածվել է պետական ռազմավարության, կլիմայական քաղաքականության առանցքի և ազգային դիմակայունության կարևոր բաղադրիչի։

Անտառի կորուստը կամ չվերականգնումը հատկապես վտանգավոր է փոքր, լեռնային, կիսաչոր կլիմայական պայմաններ ունեցող երկրների համար, որտեղ յուրաքանչյուր հեկտար կանաչ ծածկույթ ունի բազմապատիկ նշանակություն։ Հայաստանը հենց այդպիսի երկիր է՝ սահմանափակ տարածք, բարձր լեռնային ռելիեֆ, ջրային ռեսուրսների նկատմամբ աճող ճնշում, հողերի դեգրադացիայի և անապատացման վտանգ, կլիմայական փոփոխությունների ուժեղացող ազդեցություն, սելավների և էրոզիայի ռիսկեր, ինչպես նաև անտառային ծածկույթի չափազանց փոքր մասնաբաժին։

Անտառների վերականգնման համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ չափազանց բարդ բնապահպանական պայմաններում հնարավոր է շրջել բացասական միտումները, եթե կա պետական կամք, գիտականորեն հիմնավորված ռազմավարություն, ֆինանսական հետևողականություն, տեղական համայնքների ներգրավվածություն և երկարաժամկետ վերահսկողություն։

Չինաստանի օրինակն այս առումով ամենահաճախ հիշատակվողներից է։ «Չինական կանաչ պատ» անվամբ հայտնի ծրագիրը մեկնարկել է դեռևս 1978 թվականին և նախատեսվում է շարունակել մինչև մոտ 2050 թվականը։ Խոսքը մարդկության պատմության ամենածավալուն անտառավերականգնման և անապատացման դեմ պայքարի ծրագրերից մեկի մասին է, որի նպատակն է զսպել անապատների տարածումը, պաշտպանել գյուղատնտեսական հողերը, նվազեցնել փոշու փոթորիկները և ստեղծել կանաչ պաշտպանիչ գոտիներ։

Հնդկաստանի փորձը նույնպես կարևոր է, որովհետև այնտեղ էկոլոգիական վերականգնման լայն քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ երկրի անտառային և ծառածածկ տարածքները հասել են ընդհանուր տարածքի զգալի մասնաբաժնի՝ նշվող տվյալներով շուրջ 25,17 տոկոսի կամ մոտ 82,74 միլիոն հեկտարի։

Իհարկե, մեծ երկրներում նման ցուցանիշները պայմանավորված են նաև աշխարհագրական բազմազանությամբ, հսկայական տարածքներով և տարբեր կլիմայական գոտիներով, բայց կարևորն այն է, որ անտառային քաղաքականությունը դարձել է պետական կառավարման կարևոր ուղղություն։

Մյուս կողմից էլ, սակայն, Կոստա Ռիկայի օրինակն ապացուցում է, որ հաջողությունը հնարավոր է ոչ միայն մեծ և ռեսուրսներով հարուստ պետություններում։ Այդ փոքր արևադարձային երկիրը համաշխարհային մակարդակով դարձավ այն օրինակներից մեկը, որը կարողացավ շրջել անտառահատման միտումը և մտնել անտառների վերականգնման փուլ՝ բնապահպանական ծառայությունների վճարման, պահպանվող տարածքների զարգացման, էկոտուրիզմի, գյուղատնտեսության վերակառուցման և պետական նպատակային քաղաքականության միջոցով։

Այս փորձերը տարբեր են, դրանցից ոչ մեկը մեխանիկորեն չի կարելի տեղափոխել Հայաստան, բայց բոլորն ունեն մեկ ընդհանուր դաս՝ անտառի վերականգնումը հաջողվում է այն երկրներում, որտեղ խոսքը վերածվում է կոնկրետ արդյունքների։ Հայաստանի դեպքում անտառածածկույթի խնդիրը հատկապես սուր է, որովհետև մեր երկրի անտառները կազմում են տարածքի մոտավորապես 9-11 տոկոսը, ինչը չափազանց փոքր ցուցանիշ է այնպիսի պետության համար, որտեղ հողերի զգալի մասը ենթարկվում է էրոզիայի, չորացման, դեգրադացիայի և անապատացման ռիսկերի։

Հայաստանի պատմական անտառային պատկերը տարբեր ժամանակներում ավելի հարուստ է եղել, իսկ հետագա նվազումը պայմանավորված է եղել ինչպես բնական, այնպես էլ մարդկային գործոններով՝ վառելափայտի պահանջարկ, սոցիալ-տնտեսական ճգնաժամեր, ապօրինի ծառահատումներ, արոտավայրերի ճնշում, հրդեհներ, անբավարար վերահսկողություն, թույլ անտառկառավարում, ոչ արդյունավետ վերականգնման ծրագրեր և երբեմն պարզապես պետական անտարբերություն։ Հայաստանում անտառը հաճախ ընկալվել է որպես ռեսուրս, բայց բավարար չափով չի ընկալվել որպես հանրային կենսական համակարգ, որի պահպանումը ավելի կարևոր է, քան կարճաժամկետ սպառումը։

Մեր երկրում անտառների կրճատման կամ չվերականգնման ամենավտանգավոր հետևանքներից մեկը անապատացման ռիսկի խորացումն է։ Անապատացման գործընթացը ենթադրում է նաև հողի կենսունակության կորուստ, բերրիության նվազում, բուսածածկույթի նոսրացում, ջրի պահպանման կարողության անկում և էկոհամակարգերի աստիճանական աղքատացում։ Լեռնային երկրում դա կարող է արտահայտվել լանջերի լվացմամբ, հողաշերտի կորստով, արոտավայրերի դեգրադացիայով, աղբյուրների նվազումով և գյուղատնտեսական արտադրողականության անկմամբ։ Անտառը այս գործընթացների դեմ բնական պաշտպանական համակարգերից մեկն է։

Ծառարմատները պահում են հողը, անտառային շերտը կլանում է անձրևաջուրը և թույլ չեն տալիս, որ այն արագ սահի լանջերով՝ վերածվելով սելավային հոսքերի, իսկ ծառածածկը պահպանում է խոնավությունը և մեղմում ջերմաստիճանային ծայրահեղությունները։ Երբ անտառները պակասում են, հողը մնում է բաց, խոցելի, արևի և քամու ազդեցության տակ արագ չորացող, իսկ ուժեղ տեղումների դեպքում հեշտությամբ քայքայվող։ Կլիմայական փոփոխությունների պայմաններում այս ռիսկերն ավելի են մեծանում, որովհետև երկարատև չոր շրջաններին կարող են հաջորդել կտրուկ և ինտենսիվ տեղումներ, որոնք անպաշտպան լանջերին մեծ վնաս են պատճառում։ Այս համատեքստում Հայաստանի համար անտառածածկույթի վերականգնումը ուղղակի կենսական նշանակություն ունեցող հարց է։

Այդ պատճառով 2019 թվականին իշխանությունների կողմից հայտարարված 10 միլիոն ծառ տնկելու նախաձեռնությունը սկզբում կարող էր ընկալվել որպես կարևոր, խորհրդանշական և անհրաժեշտ քայլ։ Փոքր Հայաստանի համար 10 միլիոն ծառի խոստումը, եթե այն լիներ ճիշտ պլանավորված և հետևողականորեն իրականացված, կարող էր դառնալ շատ կարևոր բնապահպանական ծրագիր։ Նման նախաձեռնությունը կարող էր միավորել հանրության տարբեր հատվածներին, որի արդյունքում մարդիկ ոչ միայն ծառ կտնկեին, այլև կսովորեին խնամել, պահպանել և վերահսկել կանաչ տարածքները։

Սկզբում խոսվում էր ծառատունկն ավարտելու մասին մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը, ինչը ինքնին չափազանց հավակնոտ ժամկետ էր, եթե հաշվի առնենք, որ 10 միլիոն ծառը միայն տնկելու հարց չէ։ Դրա համար պետք էր ունենալ տնկարանային բավարար հզորություն, տեսակների ճիշտ ընտրություն, հողերի նախնական ուսումնասիրություն, ոռոգման կամ խոնավության ապահովման մեխանիզմ, պաշտպանություն անասուններից և վնասատուներից, համայնքային պատասխանատուներ, հետագա տարիների խնամքի ֆինանսավորում և ամենակարևորը՝ գոյատևման ցուցանիշների հաշվառում։

Համավարակը, պատերազմի և հետագա ճգնաժամերի հանգամանքները, անշուշտ, կարող էին ազդել ծրագրի ժամկետների վրա, սակայն խնդիրն այն է, որ նման մասշտաբային ծրագիրը հենց ճգնաժամերից հետո պետք է ունենար ավելի հստակ վերագործարկում, նոր ժամանակացույց, հանրային հաշվետվություն և բաց տվյալներ։ Բայց այդպես էլ հայտնի չէ, թե ինչ տեղի ունեցավ այդ ծրագրի հետ ու կոնկրետ ինչ փուլում է այն։

Երբ մի նախաձեռնություն հայտարարվում է մեծ շուքով, բայց տարիներ անց հասարակության զգալի մասը նույնիսկ չի հիշում դրա մասին կամ չի կարողանում գտնել դրա իրական արդյունքների ամբողջական պատկերը, ապա այստեղ խոսքն արդեն ձախողման մասին է։

Ու այս ֆոնին, երբ իշխանությունները տարբեր առիթներով խոսում են կլիմայական փոփոխությունների, կենսաբազմազանության, կանաչ զարգացման, շրջակա միջավայրի պաշտպանության, միջազգային պարտավորությունների և կայուն զարգացման մասին, բայց միաժամանակ իրենց իսկ հրապարակային հայտարարած խոշոր ծառատնկման ծրագիրը մնում է անավարտ, այդ խոսքը կորցնում է իր արժեքը։ Բնապահպանության մասին ճառերը չեն կարող համոզիչ լինել, եթե դրանց հետևում չկա հետևողական աշխատանք։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վերլուծաբան. Ադրբեջանցի զինվորի պատանդ վերցնելը Հայաստանում ցույց է տալիս խաղաղության բացակայությունըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Ադրբեջանը պատրաստվում է օկուպացնել Հայաստանի ՍյունիքըՊետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Հոկտեմբերի 19-ին 10:00-ից մինչև 21:00-ն գազ չի լինի Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սենտ-Լյուսիայի հետ. պատմության այս օրը (հոկտեմբեր 17)«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի Լոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Իրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ ԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում»
Ամենադիտված