Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru-ն «Հայաստանը հայտնվել է սեփական ամբիցիաների թակարդում. Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանը ստիպված է զգուշություն ցուցաբերել եվրոպական ինտեգրման հարցում՝ ռուսական էներգետիկ ռեսուրսներից կրիտիկական կախվածության և Արևմուտքում իրական տնտեսական հեռանկարների բացակայության պատճառով, pravda. ru-ի հետ զրույցում բացատրել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Շվեյցերը։ Նա ընդգծել է, որ Հայաստանում տարբեր քաղաքական ուժերի միջև պայքարը շարունակվում է։ Չնայած ԵՄ մտնելու ազգային ընդհանուր երազանքին, դրա իրականացման վերաբերյալ տեսակետները տարբեր են։ ԵՄ–ին միանալու հիմնական խոչընդոտներից մեկը մնում է Բրյուսելի պահանջը՝ անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, որը տարածված խնդիր է ԵՄ ձգտող բազմաթիվ երկրների համար: Քաղաքական էլիտաները ստիպված են հաշվի առնել, որ ԵՄ-ին միանալը պահանջում է ներքին խոր վերափոխումներ, որոնց պատրաստ չեն գործընթացի բոլոր մասնակիցները։ «Եվրամիությունն ասում է՝ մինչև դուք իրական պայքար չսկսեք կոռուպցիայի դեմ, մենք ոչինչ չենք անի ձեզ համար: Սա վերաբերում է նաև Հայաստանին: Ավելին, պետք է նաև հաշվի առնել էներգետիկ ռեսուրսները, որոնցով Հայաստանը, անշուշտ, հետաքրքրված է, բայց դրանք ստանում է Ռուսաստանից», - նշել է Շվեյցերը։

Մասնագետը հավելել է, որ ԵՄ տնտեսական հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ չափազանց սահմանափակ է: Հանրապետության գյուղատնտեսական արտահանումը, այդ թվում՝ միրգը և կոնյակը, կարևոր չեն եվրոպական շուկայի համար: Միևնույն ժամանակ, ԵՄ–ում ճգնաժամը և վերազգային կառույցների նկատմամբ աճող դժգոհությունը ստիպում են Բրյուսելին ավելի պրագմատիկ մոտեցում ցուցաբերել ընդլայնման հարցում: Հայաստանը շատ ավելի է հետաքրքրված ԵՄ-ով, քան ԵՄ–ն Երևանով, իսկ Ադրբեջանի հետ չլուծված հակամարտությունը միայն ավելացնում է եվրոպացի պաշտոնյաների գլխացավանքը: «Այն դեպքում, երբ ԵՄ–ն քիչ հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի նկատմամբ, Ռուսաստանը պահպանում է տնտեսական կապերը և փոխադարձ հետաքրքրությունները։ Սակայն դա նույնը չէ. այդ կապերն ավելի կարևոր են Երևանի համար, քան Մոսկվայի։ Դա հատկապես ճիշտ է էներգետիկ ռեսուրսների առումով, որոնք Հայաստանը ստանում է մեզանից», - բացատրել է փորձագետը՝ կանխատեսելով, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերություններում ստատուս քվոն կպահպանվի։ Նրա խոսքով, կարճաժամկետ հեռանկարում փոխգործակցությունը կմնա ներկայիս մակարդակում՝ առանց որևէ էական բարելավման կամ վատթարացման, իսկ ընդհանրապես՝ համաշխարհային անկայունության պայմաններում հետխորհրդային տարածքում միջազգային հարաբերությունները կարող են փոփոխվել, բայց առայժմ կողմերը ձգտում են հարթել կոպիտ եզրերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Հոկտեմբերի 19-ին 10:00-ից մինչև 21:00-ն գազ չի լինի Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»ԱՄՆ-ն Մոսկվային է փոխանցել ռուսական դիզելի հնարավոր գնորդների ցանկը Ֆրանսիայում սպասում են 500 բողոքի ակցիաների և զանգվածային անկարգությունների մտավախություն ունեն Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Իրանը հայտարարել է Պարսից ծոցից ԱՄՆ նավերին էլ ավելի հեռու հետ մղելու ծրագրերի մասին «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի Լոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Իրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ ԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է
Ամենադիտված