Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարությունն, ինչպես հայտնի է, ԱԺ ընտրություններից հետո էլ ավելի մեծ թափ է հաղորդել մասնավոր սեփականության դեմ պայքարին, ունեցվածքի խլմանը, որ տարակերպ դրսևորումներ է ստացել, այդ թվում՝ ամբողջական հիմնարկություններ, ձեռնարկություններ, տնտեսվարող կազմակերպություններ կապարակնքելը:

Իսկ նախօրեին արդեն կառավարությունը կառավարության նիստում ընդունվեց որոշում՝ «ՀՀ Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 % բաժնեմասերի նկատմամբ ՀՀ-ի սեփականությունը գրանցելու մասին», այսինքն՝ այն «գերակա շահ» ճանաչելու մասին:

Փաշինյանն իրեն բնորոշ ոճով ու ոգով կրկին սկսեց ճառել «թալանածը վերադարձնելու», «քյաբաբ առ քյաբաբ հետ բերելու» մասին: Բայց ի՞նչ «թալանի» ու, առավել ևս, այն վերադարձնելու մասին կարող է այստեղ խոսք լինել ընդհանրապես:

Եթե խոսենք կոնկրետ «Հայաստանի էլեկտրացանցերի» մասին, ապա փաստերն ու իրողություններն այնքան հանրահայտ են, որ նույնիսկ անհարմար է դրանց մասին ևս մեկ անգամ հիշեցնել: Այդուհանդերձ՝ ի՞նչ է եղել. Սամվել Կարապետյանը եկել, համաձայնել է ստանձնել ծանր վիճակում գտնվող ընկերության կառավարումը, այն ոտքի է կանգնեցրել, ապահովել է երկրի համար ռազմավարական նշանակության ենթակառուցվածքի կենսունակությունն ու բնականոն կենսագործունեությունը: Դա թալա՞ն է: Ներդրումներ անելը թալա՞ն է: Ո՞վ է ումից ինչ թալանել:

Իսկ այն, ինչ անում է ՀՀ կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամենամեղմ բառերով էլ բնորոշելու դեպքում սեփականության խլում է, հափշտակում, մեծ հաշվով՝ կամայականություն և ապօրինություն, որքան էլ նրանք փորձում են ինչ-ուր փաթեթավորում հաղորդել իրենց անիրավ քայլերին՝ դրանք քարոզչական առումով որակելով «թալանի վերադարձ»: Ու խոսքը միայն ՀԷՑ-ին չի վերաբերում: Նույնը վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններին, այլ բիզնեսներին: Այդ ամենը քաղաքական դրդապատճառներով պարզապես ապօրինաբար խլվում է:

Ու այստեղ մոտենում ենք այս հոռի երևույթի մեկ այլ ծանր, ահավոր շերտին, որի մասին քիչ է խոսվում, բայց այն ոչ պակաս էական է: Փաշինյանն ինքն էլ հրաշալի տեղյակ է, որ իր գործողությունները կապ չունեն «թալան վերադարձնելու» հետ: Բայց այս ամեն ինչի մեջ ամենասուր կետերից մեկն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են հասարակության, հանրային ընկալման մեջ շատ վտանգավոր մանիպուլ յատիվ տարրեր ներարկել: Այն է՝ եթե մարդը հարուստ է, հաջողակ է, եթե գործարար է, եթե կարողանում է մեկը երկուս դարձնել, ուրեմն՝ վե՛րջ, թալանչի է: Նեգատիվ վերաբերմունք ու թշնամանք է սերմանվում երկրում ունևոր մարդկանց դեմ: Դա արվում է պետական իշխանության լծակներով ու պետական քաղաքականության մակարդակով:

Առանց այն էլ մեր հասարակության մեջ, հատկապես չկայացած անձանց շրջանում կա թշնամանք, նախանձ և չուզողություն՝ հաջողակ, գրագետ, կարողունակ մարդկանց նկատմամբ: Փաշինյանը, դա լավ իմանալով, այդ կրակի վրա յուղ է լցնում, խոշոր սեփականատերերին, կարողունակ մարդկանց դարձնում որոշակի շերտի վառ ատելության ու չարության թիրախ: Յուրօրինակ հոգեբանական տեռոր է իրականացնում:

Բայց դա երկսայրի մահակ է: Եթե կան փաշինյանական իշխանության այդ դրսևորումներից ոգևորվողներ, նրանց մնում է միայն ցավակցել: Որովհետև վերջնահաշվում նույն մահակն իրենց գլխին է իջնելու և շատ ավելի ցավոտ: Իսկ հաջորդ փուլում ու մյուս ծայրով մահակն արդեն հարվածելու է երկրի տնտեսության ծակծկված գրպանին...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Ես շատ ուրախ կլինեմ տեսնել Պուտինին G20 գագաթնաժողովում․ ԹրամփՊԵԿ-ը ներկայացրել է սեպտեմբերին իրականացված հսկողական միջոցառումների արդյունքներըԾանրորդ Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում 3 մեդալ է նվաճելՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀՀ-ն ու ԱՄԷ-ն քննարկել են կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը«Չեմ ների». Սիրուշոն նորություն ունիՏիգրան Կարապետյանը Եվրոպայի փոխչեմպիոն էԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՎինիսիուսը աստղ չէ․ Անտոնիո Կասանո«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԵթե մենք ընկնենք, 20 միլիոն ուկրաինացի կգա Եվրոպա, քանի որ Պուտինը կnչնչացնի մեզ և կստիպի լքել երկիրը․ ԶելենսկիԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էԳերմանիայում ծխախոտի հարկը ռեկորդային կբարձրացվիԱԹՍ-ները հարձակվել են Խանտի-Մանսիական ինքնավար օկրուգում գործարանի վրա ՀՀ և Ղրղզստանի նախագահները անդրադարձել են 2 երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ nւժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից. Իրանի ԶՈւ ներկայացուցիչ Ուկրաինան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում նոր հանդիպման շուրջ. Զելենսկի Լոռիում՝ բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել է Շիրակի քրեական ոստիկաններն արագ բացահայտեցին Ազատան գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնի մի մասը հայտնաբերված է Իրանը բանակցություններ է վարում մեզ հետ. Թրամփ ԱԹՍ-ներով արգելված իրեր փոխանցելու փորձերը շարունակվում են․ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են թմրամիջոցների, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձեր ԱՄՆ-ում 16-ամյա մի դեռահաս կրակ է բացել տարրական դպրոցում ու սպանել 3 երեխայի և 1 ուսուցչի Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Ո՞վ կլինի Կուրտուայի փոխարինողը «Ռեալում» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա Իրանը դատապարտել է Երուսաղեմում դեսպանատուն բացելու Կոլումբիայի որոշումը Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները FT: ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի և Իրանի «ստվերային նավատորմի» պատժամիջոցները՝ դիզելային վառելիքի գները նվազեցնելու համար Ֆինանսների նախարարության թեժ գծի հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներում Թեհրանն իր հրթիռների արտադրության և հավաքման մասերը տեղափոխում է ստորգետնյա հատված Բրեդլի Բարկոլան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Բոհեմյան ակումբ կազմակերպություն Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 21:00-ն «Հայաստանը հայտնվել է սեփական ամբիցիաների թակարդում. Եվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի»Արարատում հայրն անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ նա մահացել է «Փաստ չէ, որ եթե ​​ԱՄՆ-ը Հայաստանում ռազմակայան բացի ռուսները կհեռանան»Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico
Ամենադիտված