Tesla-ն ներկայացրել է թռչող մեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան Tesla ընկերությունը ներկայացրել է իր էլեկտրական սպորտային Roadster մեքենան, որը կարողանում է թռչել խոչընդոտի վրայով։
Ցուցադրության ընթացքում մեքենան թռել է խոչընդոտի վրայով՝ օդում կատարելով լիարժեք պտույտ։ Այն նաև անցել է կոր թեքահարթակով, որից հետո «ցատկել» է դրա վրայից։ Շնորհանդեսը տեղի է ունեցել SpaceX ընկերության փորձարկման տեխասյան կենտրոնում։ Մեքենայի հիմնական նորարարությունը ռեակտիվ շարժիչների հատուկ համակարգն է, որն արտանետում են սեղմված գազ՝ թույլ տալով կառավարել մեքենայի դիրքը «թռիչքի» ընթացքում։
Ցուցադրություններից մեկի ժամանակ սպորտային մեքենան անցել է կոր թեքահարթակով՝ հայտնվելով գլխիվայր դիրքում, իսկ այնուհետև «ցատկել» է դեպի գետին։ Օդափոխիչների հատուկ համակարգը, որը ստեղծում է սեղմող ուժ (downforce), թույլ է տվել մեքենային մնալ թեքահարթակի մակերեսին կպած՝ նույնիսկ գլխիվայր վիճակում։
Մեկ այլ փորձարկման ժամանակ Roadster-ը թռել է խոչընդոտի վրայով (բաղկացած է եղել Tesla-ի այլ մեքենաներից)՝ օդում կատարելով 360 աստիճանանոց լիարժեք պտույտ, նախքան կրկին անիվների վրա վայրէջք կատարելը։ «Ես շատ բան եմ տեսել, բայց նման բան երբեք չեմ տեսել», — միջոցառման ընթացքում ասել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
Շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել են նաև կադրեր, որտեղ Roadster-ը 0-ից մինչև 60 մղոն/ժ (մոտ 97 կմ/ժ) արագություն է հավաքում ընդամենը 0,81 վայրկյանում։ Tesla-ն նախատեսում է սկսել այս մոդելի զանգվածային արտադրությունը 2028 թվականին։
Այնուամենայնիվ, դեռ պարզ չէ, թե արդյոք նման հնարավորություններով մեքենաների օգտագործումը կթույլատրվի ընդհանուր օգտագործման ճանապարհներին։