Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին. պատմության այս օրը (հոկտեմբեր 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Պարենի համաշխարհային օր, Անեսթեզիոլոգի համաշխարհային օր, Ղեկավարի համաշխարհային օր, Հայաստան՝ Մամուլի օր, Լեհաստան՝ Հովհաննես Պողոս II-ի օր:

 ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794- Մադրասում լույս է տեսել առաջին հայերեն պարբերական ամսագիրը՝  «Ազդարար»-ը:

1906 –ծնվել է  հայաստանցի քուրդ գրող Ամինե Ավդալը: 

1926 – ծնվել է բանաստեղծ Զարեհ Խրախունին: 

1936 –ծնվել է  ճարտարապետ Էդուարդ Սարգսյանը:

1948 – ծնվել է ճարտարապետ Գագիկ Գյուրջյանը:

1962- ծնվել է բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Աշոտ Ադամյանը:

 1988-Կենտրոնական հեռուստատեսությամբ սկսվել է ցուցադրվել լատինոամերիկյան «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալը, որը Հայաստանում դիտում էին համարյա բոլորը:

1991-  Հայաստանում առաջին անգամ անց են կացվել նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ է ընտրվել Հայոց Համազգային Շարժման անդամ  Լևոն Տեր-Պետրոսյանը:

2003- վախճանվել է  կինոյի և թատրոնի դերասան Սերգեյ Իսրայելյանը:

2005- կայացած  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Վանաձորում, Բերդում և Ստեփանավանում հաղթանակ են տոնել իշխող Հանրապետական կուսակցության պաշտպանած թեկնածուները:

2007- Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հանդես է եկել ընդդեմ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի:

2008 – Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում 550 ամուսնական զույգ են նշանվել:

2009 – Երևանում տեղադրվել է Սայաթ Նովայի կիսանդրին:

2010-  Սյունիքի մարզում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվել է աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «Տաթևի թևեր»-ը, որը  կապում է Հալիձոր գյուղն ու Տաթևի վանական համալիրը:

2011-  «Արայ» ընկերության սեփականատիրոջ` 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին հայտնաբերել է  ավտոմեքենայում, ձեռքին ատրճանակ, քունքի մասում հրազենային վնասվածքով: 

2018- Հայաստանի Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերից վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հրաժարական է տալիս իր պաշտոնից: 

2019-Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին:

2021- վախճանվել է գրող, հրապարակախոս, պետական, ազգային, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը: 

ԱՇԽԱՐՀՈՒՄ

627 —վախճանվել է իռլանդացի վանական, Արևմտյան երկրներում միսիոներ-քարոզիչ սուրբ Գալլ Գիբերացին:

1553- վախճանվել է  գերմանացի նկարիչ Լուկաս Կրանախ Ավագը:

1793- մահապատժի է ենթարկվել  Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետան:

1813 – Լայպցիգի մոտ սկսվել է խոշոր ճակատամարտ, որը հայտնի է «ժողովուրդների ճակատամարտ» անունով, ճակատամարտին մասնակցել են մոտ կես միլիոն զինվոր ֆրանսիայից, Ռեյնի միությունից, Լեհաստանից, Ավստրիայից, Պրուսիայից, Ռուսաստանից և Շվեդիայից, իսկ ճակատամարտը ավարտվել է 3 օր անց Նապոլիոնի ջախջախիչ պարտությամբ և նրա գահից առաջին անգամ հրաժարվելով:

1840 - Նոր Զելանդիան հայտարարվել է Մեծ Բրիտանիայի գաղութ:

1846 —Բոստոն քաղաքի  (ԱՄՆ) կլինիկաներից մեկում ատամնաբույժ Ուիլյամ Մորտոնը վիրահատության ժամանակ ցուցադրել է եթերային նարկոզը:

1847 – առաջին անգամ տպագրվել է Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր» հայտնի վեպը:

1853 —Թուրքիան պատերազմ է հայտարարել Ռուսաստանին:

1854– ծնվել է ծագումով իռլանդացի բրիտանական հանրաճանաչ բանաստեղծ, գրող, դրամատուրգ, էսսեիստ, քննադատ Օսկար Ուայլդը:

1854- ծնվել է  չեխ-գերմանացի լրագրող և փիլիսոփա, մարքսիզմի տեսաբան Կարլ Կաուցկին:

1863 –ծնվել է  բրիտանացի քաղաքական գործիչ Ջոզեֆ Օսթին Չեմբեռլենը:

1886-ծնվել է Իսրայելի հիմնադիր և առաջին վարչապետ Դավիդ Բեն-Գուրիոնը:

1923-Շվեյցարիայում Ջոն Հարվուդը արտոնագրել է ինքնալարվող ժամացույցը:

1923 - Լոս Անջելեսում հիմնադրվում է «Ուոլթ Դիսնեյ» ընկերությունը:

1941- Հայրենական մեծ պատերազմի ժամանակ սովետական զորքերը թողել են Օդեսան և նահանջել:

1946– Նյուրնբերգյան դատավարության վճռով Նյուրնբերգի բանտում մահապատժի են ենթարկվել գերմանացի 9 ֆաշիստական պարագլուխներ՝ Ռիբենտրոպը, Կեյտելը, Կալտենբրուները, Յոդլը, Ռոզենբերգը և այլն:

1956 —Խաղաղ օվկիանոսում առաջին անգամ առանց մարդկային կորուստների մարդատար օդանավը ստիպողական վայրէջք է կատարել ջրի վրա:

1962 – ծնվել է ռուս օպերային բարիտոն երգիչ Դմիտրի Խվորոստովսկին:

1978– Հովհաննես Պողոս 2-րդը (ազգությամբ լեհ Կարոլ Վոյտիլա) ընտրվել է Հռոմի Պապ, դառնալով առաջին ազգությամբ սլավոն Հռոմի Պապը: 

1986– ծնվել է ռումինացի երգչուհ Իննան:

2005 — Սան-Լուիսում ավարտվել է Շախմատի աշխարհի առաջնությունը, որի հաղթող է դարձել բուլղար գրոսմաստեր Վեսելին Թոփալովը:

2024 — վախճանվել է անգլո–իռլանդական One Direction խմբի անդամ, բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և կոմպոզիտոր Լիամ Պեյնը:

Կ.Խաչիկյան

«Փաստ չէ, որ եթե ​​ԱՄՆ-ը Հայաստանում ռազմակայան բացի ռուսները կհեռանան»Ես կարծում եմ, որ Զելենսկու հետ ավելի բարդ է գործ ունենալ, քան Պուտինի. Թրամփ Որդին հոր զենքով պատահաբար կրակել է ընկերոջ ուղղությամբ ու կյանքից զրկել Ուկրաինական թեմատիկան ԵՄ գագաթնաժողովում կարող է մղվել երկրորդ պլան. Politico Արարատի մարզում հայրը «Mercedes»-ով հետընթաց կատարելիս վրшերթի է ենթարկել իր 1.5 տարեկան աղջնակին․ բժիշկներն արձանագրել են մաhը Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնության մասին. պատմության այս օրը (հոկտեմբեր 16)Գազ չի լինի մինչև 18:00-ն․ հասցեներ Ի՞նչ եղանակ է սպասվում Թրամփը Զելենսկուն համեմատել է թափառաշրջիկ կրկեսի հիմնադիր Բարնումի հետ Օրեգոնի տարրական դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կա 4 զոհԱշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին բшխվել են «BMW X5»-ը և «Scania» բեռնատարը․ կան վիրավnրներ «Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել են թվով 39 վարչական իրավախախտման դեպքեր Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան COP17. Երևանում մեկնարկում է Առաջնորդների գագաթնաժողովը ԵԼ․ «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում զիջեց «Յագելոնիա»-ին Իրանի նախագահը ժամանել է Հայաստան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ հոկտեմբերի 16-ին, 19-ին, 21-ին, 22-ին, 23-ինԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմՆոյեմբերի 15-ից մարդատար մեքենաների համար ձմեռային անվադողերը պարտադիր են. ինչպես չվճարել 5 000 դրամ տուգանքը. 5 կանոն վարորդի համարՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԽոշոր ավտովթար Երևանում․ «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն ճակատ ճակատի բախվել են, կան վիրավորներMarca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարելՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնել52-ամյա վանաձորցու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել. տեսնելով ոստիկաններին՝ փորձել է դիմել փախուստի ԱՄՆ-ում դատարանը Պետքարտուղարությանը պարտավորեցրել է վերականգնել «գրին քարտի» վիճակախաղը Ո՞ր ուղևորները կենթարկվեն առողջապահական վերահսկողության «Զվարթնոց»-ում Կիևն ակնկալում է ԵՄ-ից 4,26 միլիարդ եվրոյի տրանշի ստացում մինչև հոկտեմբերի վերջ Կոտայքում «Chevrolet Volt»-ը գլխիվայր շրջվելով հայտնվել է ձորում․ մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց Ալբանիայում բողոքի ակցիայի մասնակիցները վերջնագիր են ներկայացրել՝ վարչապետի հրաժարականի պահանջով Մերցը դեմ է ԵՄ-ում ռուսական ակտիվներն ԱՄՆ-ի վերահսկողությանը փոխանցելուն Պակիստանի դպրոցում տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 27 աշակերտ Արտաշատում պայթել է «Nissan»-ի գազի բալոնը․ կա երկու տուժած․ մանրամասներ Լավրովը և Ֆիդանը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցությունը Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Կառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Երևանում 6-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»-ի վարորդը ձերբակալվել էԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կայցելի Հայաստան Կսահմանվեն տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի համադրություններ Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով
Ամենադիտված