Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 14-ին Երևանում անցկացվել է «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը, որը Impact Team 2050 միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի հետ համատեղ կազմակերպել էր «Ռոսատոմ» պետական կորպորացիան։ Այս մասին հայտնում է «Ռոսատոմ»-ը։

Միջոցառմանը մասնակցել են ուսանողներ, երիտասարդ մասնագետներ և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նվիրված էր Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման հեռանկարներին, էներգետիկ անվտանգության ու կայուն զարգացման ապահովման գործում դրա դերին, ինչպես նաև ժամանակակից միջուկային տեխնոլոգիաներին։

Միջոցառման առանցքային մասը փորձագետների ելույթներն էին։ Ճարտարագետ-էներգետիկ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արա Մարջանյանը հանդես է եկել «Ատոմային էներգետիկայի հեռանկարները Հայաստանում» դասախոսությամբ։ Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և հումանիտար գիտություններ» ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարինե Խիզանցյանցը ներկայացրել է «Ատոմային էներգետիկան որպես անածխածին ապագայի հիմք. ինչու է անհնար հասնել կլիմայական չեզոքության առանց ԱԷԿ-ի» թեմայով դասախոսությունը։ Ատոմային էներգետիկայի ոլորտում բազմամյա փորձ ունեցող մասնագետ, Հայկական ատոմային էլեկտրակայանի նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը մասնակիցներին պատմել է ՀԱԷԿ-ի պատմության և գործունեության մասին։ Նրա ելույթը վերաբերում էր Մեծամորի ԱԷԿ-ի զարգացման հիմնական փուլերին, շահագործման առանձնահատկություններին և Հայաստանի էներգահամակարգում կայանի ունեցած դերին։

Փորձագիտական քննարկումներից հետո մասնակիցները հնարավորություն են ունեցել ամրապնդելու ստացած գիտելիքները Kahoot ինտերակտիվ ձևաչափով։ Ծրագրի առանձին բաժինը նվիրված էր միջազգային կրթական ու ոլորտային նախագծերին երիտասարդության մասնակցությանը։ Երիտասարդ ակտիվիստները կիսվել են «Ռոսատոմ»-ի նախաձեռնություններին մասնակցելու իրենց փորձով և պատմել այն հնարավորությունների մասին, որոնք նման նախագծերը բացում են մասնագիտական աճի ու միջազգային համագործակցության համար։

Impact Team 2050-ի աշխատանքը ներկայացրել է Միջազգային երիտասարդական խորհրդատվական խորհրդի մենթոր Գագիկ Հարությունյանը։ Խորհուրդը միավորում է տարբեր երկրների ու աշխարհամասերի 13 ներկայացուցչի և զբաղվում է երիտասարդությանը ատոմային օրակարգում ներգրավելով, ժամանակակից միջուկային տեխնոլոգիաների մասին գիտելիքների տարածմամբ ու մասնագետների նոր սերնդի պատրաստման հարցերի քննարկմամբ։

«Հայաստանն ատոմային էլեկտրակայանի շահագործման բազմամյա փորձ ունի, և դա մեր երկրի էներգետիկ ոլորտի կարևոր մասն է։ Այսօր աշխարհում ընդամենը 31 երկիր է ատոմակայան շահագործում, և Հայաստանը դրանցից մեկն է։ Կարևոր է, որ նոր սերունդը հասկանա միջուկային էներգետիկայի արժեքն ու դերը էներգետիկ անվտանգության, անկախության և կայուն զարգացման ապահովման գործում։ «Ատոմ՝ ապագայի էներգիա» ազգային երիտասարդական երկխոսությունը ցույց տվեց, որ նոր սերունդը պատրաստ է իր նպաստը բերել Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացմանը», — նշել է Գագիկ Հարությունյանը։

«Ատոմ՝ ապագայի էներգիա» երկխոսությունը հարթակ է դարձել երիտասարդների, փորձագիտական ու ակադեմիական համայնքների ներկայացուցիչների անմիջական շփման, ինչպես նաև Հայաստանում ատոմային էներգետիկայի զարգացման արդիական հարցերի քննարկման համար։

Kahoot-ը իրական ժամանակում անցկացվող խաղային ինտերակտիվ վիկտորինայի կամ թեստի ձևաչափ է, որտեղ մասնակիցները հարցերին պատասխանում են սմարթֆոնների, պլանշետների կամ համակարգիչների միջոցով։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեԻսրայելի Intel-ի գործարանում պայթյուն է եղել Եվրահանձնաժողովը Կիևին է փոխանցել 2,86 միլիարդ եվրո՝ ԱԹՍ-ների և hրթիռների գնման համար Վայքում վթարային ջրանջատում կլինի Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տnւժում են. Վոլոդին Երկաթուղու կոնցեսիան այլ երկրի փոխանցելու հարց չի քննարկվել. Բելոզյորովը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին Երևանում անցկացվել է «Ատոմը՝ ապագայի էներգիա» առաջին Ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Պատմության ընթացքում մեր ինքնությունը քանդելու ներքին եւ արտաքին փորձեր են եղել. Արամ Ա Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի մի քանի պատմական հուշարձան Դոլարն ու եվրոն մի փոքր էժանացել են Սպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Saudi Aramco-ի կենտրոնակայանը լրջորեն տnւժել է հութիների hարվածի հետևանքով. Reuters Զելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա ՌԴ-ն դեռևս չի ծրագրում Ուկրաինայի հարցով եռակողմ խորհրդակցություններ. Պեսկով Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը բախվել է կայանված «ԳԱԶ 53»-ին. կա վիրավnր «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է՝ ՏԻՄ ընտրությունների պատճառով Մեր նոր չքնաղ Գրենլանդիայում պատրաստվում ենք սկսել նավթի, գազի, օգտակար հանածոների հետախուզման լայնամասշտաբ աշխատանքներ. Թրամփ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՍարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Հայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ձմեռային լող Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի՝ 4-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա 24 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ Զեյթունում և Եղվարդ քաղաքում «ԱՄՆ-ում զարմացած էր Կրեմլի հայտարարության Փաշինյանի արձագանքից»Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր «Ղարաբաղից հետո. Կովկասում սպառազինությունների մրցավազքը թևակոխում է նոր փուլ»Փաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանՀնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը». պատմության այս օրը (հոկտեմբեր 14)Միջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել Հայաստան
Ամենադիտված