Թրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել գազի 30%-ը՝ Ալյասկայում առաջարկվող հեղուկացված բնական գազի արտադրության նախագծի շրջանակում, փոխանցում է CNBC‑ն։
«Թայվանը հենց նոր համաձայնել է առաջիկա 20 տարիների ընթացքում գնել խողովակաշարով մատակարարվող գազի 30%-ը», — նշել է Թրամփը։
Գործարքի պայմանները դեռևս հստակ չեն։
Հիշեցնենք, որ Չինաստանը, Հայաստանը և բազմաթիվ այլ պետություններ Թայվանը համարում են ՉԺՀ-ի անբաժանելի մասը։