Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: 

«Սլովակիայի նախկին վարչապետ Յան Չարնոգորսկին, որը միջազգային համբավ ունեցող իրավաբան է և զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, իր վերջին հարցազրույցում հետաքրքիր ձևակերպում է անում։ Հարցին. «Կարո՞ղ է Հայաստանը դուրս գալ ԵԱՏՄ-ից և մտնել ԵՄ» պատասխանում է։ «Իհարկե, ԵԱՏՄ-ից կարող է դուրս գալ, բայց մտնել ԵՄ հարցը ծիծաղելի է…

Երբ Հայաստանում բանտարկում են ընդդիմադիրներին, նրանց առաջնորդներին, դա Եվրոպայի քաղաքականության համար անհասկանալի է։ Հայաստանն ինչպե՞ս կարող է նման քաղաքականությամբ ԵՄ մտնել։ Երբ ընդդիմադիրները բանտերում են, Հայաստանը չունի ոչ մի շանս՝ ԵՄ մտնելու։ Այսօր Հայաստանում կատարվողն անհասկանալի է ցանկացած եվրոպացու համար»։ Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի։ Այս խնդիրը լուծում է պահանջում։ Անդադար քրեական գործերը, անդադար կալանքները, հրապարակային մեղադրանքներն ու դրանց արագ ի կատար ածումը Հայաստանը վերածում են մեծ համակենտրոնացման ճամբարի. ի՞նչ Եվրոպա, ի՞նչ քաղաքակիրթ աշխարհ, ի՞նչ ժողովրդավարություն։

Քանդված, անհաղորդ հասարակություն, իշխանություն, որն իր քաղաքական ընդդիմադիրների հետ խոսում է միայն կալանքի լեզվով, իրավապահ համակարգ, որն անում է բոլոր հրահանգները։ Նախօրեին փաստաբանական խմբի կողմից  հրապարակված նյութերից հետո անհնար է պատկերացնել, թե ինչպես պետք է շարունակվի Գ. Ծառուկյանի դատավարությունը։ Այսինքն կա մեկ բանական շարունակություն՝ անմիջապես պետք է վերացվի կալանքը, մարդիկ պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին, և դատավարության ընթացքում հասնեն արդարադատության։

Բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչների գործերը նույն վիճակում են՝ քանդվող, անհիմն, բայց մարդկանց կյանքերը թունավորող, ճակատագրեր խեղող և բազմաթիվ ունակ գործիչների հանրային կյանքից մեկուսացնող։ Սա պետք է ավարտվի։ Ներկա չարությունը և թշնամանքը պետք է դադարեցնել։ Չի կարելի այն տեղափոխել վաղվա օր։ Սա ոչ մեկին շահեկան չէ։ Ով իր մեջ գիտակցում է սա, արդեն համախոհություն է և միասին աշխատելու դաշտ։ Չի կարելի քաղաքական ընդդիմախոսությունը փաթեթավորել թալանի դյուրամարս շղարշով։

Իրական թալանչիները լավ էլ ձենները կտրած, երկրի խնդիրներին ու ցավին անհաղորդ ապրում են։ Նորից ուզում եմ բերել Գ. Ծառուկյանի օրինակը։ Երբեք պետական պաշտոնի չի եղել, ինքն իրեն բյուջետային հատկացումներ, պետության հաշվին նվերներ չի արել, չի ունեցել լծակ՝ պետական-հանրային սեփականությունը յուրացնելու։ Կամ ստեղծել է զրոյից, կամ քանդված-թալանված ձեռնարկությունները վերցրել, սարքել է միջազգային մակարդակի հիմնարկներ։ Հայաստանում «ազատությունն ու արդարադատությունը» պետք է դառնա բոլոր առողջ ուժերի միավորող օրակարգ և հասարակության առողջացմանը միտված գործընթաց»,- գրել է նա: 

Արդյո՞ք Հայաստանը կմնա որպես Հայաստան, և ի՞նչ կապ ունեն դրա հետ Իրկուտսկի ժանտախտն ու ամերիկյան հռետորաբանությունըԱՄՀ–ն 2026 թվականին Հայաստանի համար 5,5 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Գազամատակարարման պլանային դադարեցումներ. որ հասցեներում գազ չի լինի հոկտեմբերի 14-ին Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Ինչի՞ մասին կարող է վկայել Թրամփի հոգևոր խորհրդատուի և Գարեգին Երկրորդի հանդիպումըԵվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Ամստերդամում Ոսկան Երևանցին ավարտել է Աստվածաշնչի առաջին հայերեն տպագրությունը․ պատմության այս օրը (հոկտեմբեր 13)Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times
Ամենադիտված