Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Խելացի, հավասարակշռված տղա էր Մայիսս։ Հինգ տարեկանից հաճախել է Դավիթ Համբարձումյանի անվան լողի և ջրացատկի դպրոց: Երեք տարի զբաղվել է ջրացատկով, գրավել առաջին հորիզոնականներ, արժանացել մրցանակների։ Ինը տարեկանից հաճախեց այկիդո մարտարվեստի, սև գոտի առաջին դան էր։ Նա իրավունք ուներ մարզիչ աշխատելու։ Իր դիպլոմը ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում ընդունելի էր: 14 տարեկանում Տյումենում մասնակցելով սեմինարի՝ Հայաստան է վերադարձել մեդալներով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մայիսի մայրիկը՝ տիկին Լուսինեն։

Մայիսը ծնունդով Երևանից է։ Սովորել է Պարույր Սևակի անվան դպրոցում։ «Գերազանցությամբ՝ կարմիր վկայականով ավարտեց այն։ Բոլոր առարկաներն էլ հավասարապես սիրում էր։ Դպրոցի միակ սանն էր, որ մասնակցել է բոլոր առարկաների օլիմպիադաներին։ Մասնակցել է «Սեդրակյան» բարեգործական հիմնադրամի՝ «Էրեբունի» առաջադեմ դպրոցականների բարձրագույն կրթության խրախուսական մրցույթին»։ Բազմազբաղ ու հետաքրքրություններով լի է եղել Մայիսի առօրյան։ Դպրոցում սովորելուն զուգընթաց հաճախել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, իսկ 14 տարեկանում մասնակցել է «Ամենախելացին» հեռուստախաղի առաջին եթերաշրջանին։

Դպրոցի իններորդ դասարանն ավարտելուց հետո Մայիսն անվճար հիմունքներով ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի քոլեջը։ Երեք տարի սովորելուց և այն ավարտելուց հետո ընդունվել է արդեն Ագրարային համալսարանի Մենեջմենթ բաժինը՝ երկրորդ կուրս։ Մայիսը չի հասցրել անգամ մեկ լիարժեք կիսամյակ ուսանող լինել։ 2019 թվականի դեկտեմբերի 25-ին զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայում էր Ջրականում։ «Շատ լավ վերաբերմունք ուներ ծառայության հանդեպ։ Բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության։ Օրինակելի, առաջադեմ ծառայող է եղել։ Բազմաթիվ խրախուսական պարգևների է արժանացել»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Պատերազմը սկսվել էր, իրենք դիրքերում էին եղել ու այնտեղ մնացել մինչև հոկտեմբերի 21-ը։ Եղել են Ջրականում, Հադրութում, իսկ վերջին մարտերը եղել են Վարանդայում (Ֆիզուլի)»։ Պատերազմի օրերին Մայիսը կապ է պահպանել ընտանիքի հետ։ Իսկ վերջին զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 17ին։ «Դրանից հետո մենք իրենից լուր չենք ունեցել։ Գիտենք, որ բազմիցս հայտնվել են շրջափակման մեջ, բայց կարողացել են դուրս գալ։ Մայիսը նռնակաձիգ էր։ Ոչնչացրել է մեծ թվով տանկեր, դիվերսիոն խմբեր, ղեկավարելով ընկերներին՝ հինգ-վեց հոգով պահել են դիրքը, չորս-հինգ օր չեն նահանջել։ Մեր հայկական դիրքը հետ են վերցրել՝ առանց զոհերի։ Վիրավոր հրամանատարին դուրս է բերել կրակների միջից։ Հերոսական ուղի են անցել տղաները»։

Հոկտեմբերի 21-ին Մայիսն անմահացել է Վարանդայում։ «2021 թվականի փետրվարի 4-ին ենք իմացել նրա զոհվելու բոթը։ Հունվարի 2-ին վերսկսվեցին որոնողական աշխատանքները, այդ ժամանակ նոր միայն տղաների մարմիններն այդ հատվածից դուրս են բերել։ Իրեն փնտրելու ժամանակ մենք հստակ տեղեկություն չունեինք, որ նա զոհվել է։ Ամբողջ ընթացքում պաշտպանության նախարարության հետ կապ ենք պահպանել, փոխանցել ենք մեր տղայի տվյալները, բայց մինչ իր գտնվելը որևէ տեղեկություն իր մասին չենք ունեցել։ Իրեն նաև «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով պետք է պարգևատրեին, բայց այն այդպես էլ մեզ չհասավ։ Մեկ անգամ նամակով դիմեցի ՊՆին, բայց ինձ պատասխանեցին՝ ո՞վ է ասել, որ նման մեդալ էին իրեն հանձնելու։ Նա այնքան խրախուսանքներ է ունեցել, բայց որևէ բան մեզ չհասավ։ Այդ հարցով պետական մարմինները պետք է զբաղվեին, հետաքրքրվեին ամեն խնդրով, բայց...»։

Ապրելու ուժի մասին։ «Մայիսս զույգ քույրիկներ ունի։ Նա երեք տարի փոքր էր քույրերից։ Այնքան են սիրում եղբորը, նկարագրելու էլ չէ։ Իսկ հիմա... պետք է ուժեղ լինենք, որ տղայիս անունը բարձր պահենք, իրեն ապրեցնենք»։

Հ. Գ. - Մայիս Հովսեփյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նուբարաշենի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ»Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Իրականում Հայաստանը վերածվում է մեծ կալանավայրի. այս խնդիրը լուծում է պահանջում. Վահե Հովհաննիսյան Գործում է իր թուրք «կուրատորների» միջոցով. «Փաստ»Եվրոպական հանձնաժողովը կարող է մինչև տարեվերջ ներկայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 23-րդ փաթեթը. Politico Անօդաչու թռչող սարքերը Բուլղարիայի ափերի մոտ խորտակել են առևտրային նավ ու հարձակվել մեկ այլ նավի վրա «Աստղիկ» ԲԿ-ում եռյակ է ծնվելԹրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և Starlink-ից. Politico «Պետք է ուժեղ լինենք, որ տղայիս ապրեցնենք». Մայիս Հովսեփյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Վարանդայում, տուն «վերադարձել»... երեքուկես ամիս անց. «Փաստ»ՌԴ զինված ուժերը խմբային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին Ծանրամարտի ԵԱ-ի մրցումային առաջին օրը Հայաստանն ունի երեք մասնակից Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա
Ամենադիտված