Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շաքին սահմանամերձ գյուղ չէ, այն բավականին հեռու է սահմանից։ Սա չի կարելի բնութագրել որպես սահմանամերձ բնակավայրի հետ տեղի ունեցած դրվագ։ Խնդիրն ընդհանուր անվտանգային է։ Ցանկացած ադրբեջանցի, թուրք կարող է հասնել Գյումրի, Վանաձոր, Երևան։ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանված չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ անդրադառնում ենք օրերս Շաքիում տեղի ունեցածին։

Քաղաքագետը չի զարմանում, որ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմակիցները զբաղված են սահմանը հատած ադրբեջանցու «փաստաբանությամբ»։ «Ադրբեջանցիներին պետք չէ ջանք գործադրել իրենց հանցագործությունները, անօրինականությունները, ագրեսիան քողարկելու կամ լղոզելու համար։ Նրանք ունեն Նիկոլ և Նիկոլի թիմակիցներ։ Շաքիում հայտնված ադրբեջանցին դիվերսանտին բնորոշ վարքագիծ է դրսևորում, կրակում է հայ կնոջ վրա, ծանր վիրավորում նրան, կրակում է նրա երեխաների վրա, որոնցից մեկը վիրավոր է։ Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանության թուլությունը։ Կամ՝ Սուրեն Պապիկյանն ասում է, որ եթե նա չի դիմադրել հայ իրավապահներին, ուրեմն դիվերսանտ չէ։ Եթե նա իրոք մոլորյալ էր, ապա հայտնվելով Հայաստանում և հասկանալով, որ այլ պետության տարածքում է, պետք է ինչ-որ մի բնակավայր մտնելուց ձեռքերը վեր պարզեր, հանձներ իր զենքը և հանձնվեր՝ ցույց տալով, որ որևէ վատ մտադրություններով չի եկել մեր երկիր։ Իսկ նա զենքով մտել է մարդկանց տուն, հաց կերել, կոմպոտ խմել ու քնել։ Հաջորդ օրը, երբ տանտերերը գալիս են, սկսում է կրակել նրանց վրա։ Զազրելի են ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև նրան սպասարկող որոշ անձանց հայտարարությունները։ Օրինակ՝ Արամ Զավենի Սարգսյանն ասում է, որ ենթադրում է, թե այդ տղան սեռական բռնության է ենթարկվել Ադրբեջանում, փախել է այնտեղից, հայտնվել Հայաստանի տարածքում, քնած է եղել, և հայ կինն է դանակով հարձակվել նրա վրա, վիրավորել, և ադրբեջանցին էլ կրակել է։ Հասել ենք մի մակարդակի, որ «յան» ազգանունով մարդը թուրքին պաշտպանելու համար կարող է ինչ ասես հնարել, միայն թե Նիկոլի չեղած խաղաղությունը պաշտպանի։ Վերջինս էլ հայտարարեց, որ եթե ադրբեջանցին չկրակեր, ապա նրան կվերադարձնեին Ադրբեջանին։ Հետաքրքիր է, որ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից սպառնում էր ընդդիմադիր հայացքներ ունեցող պատգամավորներին, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանից» Հարություն Հարությունյանին, թե՝ այդ թեզերն եք առաջ տանում, որ ադրբեջանցին մտել է Հայաստան, դիվերսիա է կազմակերպել, կրակել է հայ կնոջ և երեխաների վրա, եթե վաղը կամ մյուս օրը հայ զինվորը հայտնվի Ադրբեջանում և նրան շատ վատ վերաբերվեն, դրանում ընդդիմությունն է մեղավոր։ Տպավորություն է, թե Նիկոլ «անհողն» Ադրբեջանի նախագահին ուղղակիորեն խնդրում էր, որպեսզի նա մի քանի հայ գերի վերցնի, որպեսզի, ինչպես սպառնում էր, դա ընդդիմության «քթից բերի»։ Նշենք, որ հետպատերազմյան տարիների ընթացքում որևէ խաղաղ հայ բնակիչ կամ զինվորական չի հայտնվել ադրբեջանական գերության մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Այս փուլում կրկին ակտիվ են «Թրամփի ուղու» շուրջ քննարկումները։ Քաղաքագետը կարծում է, որ այս ծրագիրն իրականացնելով՝ մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ։ «Եթե մտածում ենք, որ Թրամփի անունով ճանապարհ տալով պանթուրանական ծրագիրը իրականացնելու, իսկ հետագայում՝ նաև այդ ծրագիրն Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դեմ օգտագործելու համար, պետք է լինենք անվտանգ, չարաչար սխալվում ենք։ Իրանամերիկյան վերջին բախումները ցույց են տալիս, որ այն բոլոր երկրները, որոնք իրենց տարածքը գոյություն չունեցող բուտաֆորիա պաշտպանության քողի ներքո տրամադրել են ԱՄՆ-ին, դառնում են թիվ մեկ թիրախ Իրանի համար, և Իրանը բացարձակ արհամարհած ունի՝ այդ պետությունների կամ ժողովուրդների հետ ի՞նչ հարաբերությունների մեջ է։ Բավականին երկար տարիներ սահմանափակումների մեջ գտնվող Իրանը մեծմասամբ իր բոլոր միջազգային ֆինանսական օպերացիաներն իրականացրել է Արաբական Միացյալ Էմիրությունների բանկերով։ Բայց վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Իրանը, առանց այդ փաստը հաշվի առնելու, առաջնայինը թիրախավորեց ԱՄԷ-ի տարածքում գոյություն ունեցող ամերիկյան հետաքրքրությունների ոլորտ հանդիսացող օբյեկտները և, ինչո՞ւ չէ, նաև մարդկանց։ Նույնն արեց Իրաքի, Օմանի, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Քաթարի, Քուվեյթի պարագայում։ Բահրեյնի տարածքում ամերիկյան գրեթե բոլոր կարևորագույն ռազմաբազաները ավերված են։ Մինչդեռ Իրանը նորմալ հարաբերություններ է ունեցել այս բոլոր երկրների հետ։ TRIPP-ի շահագործման պարագայում այդտեղ տեղակայվելու են ամերիկյան ոչ պետական զորքերը, որոնք պետության հետ շատ սերտորեն համագործակցող ռազմական միավորումներ են, որոնցից կան և՛ ԱՄՆ-ում, և՛ Մեծ Բրիտանիայում, և՛ Ֆրանսիայում, և՛ Ռուսաստանում։ Թեհրանում միամիտներ չեն նստած, ու գիտեն, որ դա ամերիկյան գաղտնի ծառայությունների և ամերիկյան պաշտպանության նախարարության համատեղ կազմավորված բանակն է։ Մեզ մեխանիկորեն ներքաշում ենք հակաիրանական խմբավորման մեջ։ Օրերս նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը բացահայտ նշել էր, որ վերջերս Հրազդանում բացված դատակենտրոնը՝ արհեստական բանականության գործարանը, կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ։ Պաշտոնական Մոսկվան պարզ հասկացնում է, որ տարածաշրջանում Ռուսաստանի դեմ գործող ցանկացած հիմնարկություն, օբյեկտ կարող է թիրախ դառնալ պաշտոնական Մոսկվայի համար։ Եթե մտածում ենք, թե մեզ ապահովագրել ենք, որ Արարատ Միրզոյանը գնում է Թեհրան և նրան ժպիտով ընդունում են, ուրեմն ամեն ինչ շատ լավ է, ապա ասեմ՝ այդպես չէ։ Իրանի արտգործնախարարն էլ շատ մեծ հաճույքով գնում էր Աբու Դաբի, ԱՄԷ-ի արտգործնախարարն էլ՝ Թեհրան, հանդիպում էին, մեկը մյուսին ժպտում էին, բայց ի՞նչ եղավ հետո։ Նույնն էլ մեզ հետ է լինելու, եթե մեզ ներքաշում ենք այսպիսի գործողությունների մեջ, պետք է նաև սպասենք համապատասխան գործընթացների։ «Թրամփի ուղին» պանթյուրանական, պանօսմանական ծրագիր է, որն ամբողջությամբ տեղավորվում է Արևմուտքի գլոբալիստների և ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետաքրքրությունների մեջ։ «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը 110, 120 տարի առաջ առաջ էին մղում պանթուրանիստները ու պանօսմանիստները, վերջնարդյունքում ունի մեկ նպատակ՝ քանդել Ռուսաստանը և Իրանը, իսկ հետագայում՝ նաև Չինաստանը։ Այդ ամենը տեղավորվում է Արևմուտքի շահերի մեջ։ Արևմուտքը, շատ լավ տեսնելով մեր հասարակության մեծ մասի քաղաքականապես անգրագետ լինելը, ամերիկյան դրոշի ներքո Թրամփի դեմքով Հայաստանի հարավում ստեղծում է ճանապարհ, որն ամբողջությամբ ծառայելու է թուրքադրբեջանական տանդեմի շահերին։ Իրականում Թրամփի դեմքի հետևում Էրդողանի և Ալիևի պատկերներն են։ Իսկ Թեհրանում և Պեկինում, ինչպես նաև Մոսկվայում, հուսանք, համապատասխան աշխատասենյակներում նստած մարդիկ այս մասին շատ լավ տեղյակ են»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հաշվառման քանի՞ հասցե կարող է ունենալ քաղաքացին. «Փաստ»Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»«Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ»Դոլարը էժանացել է, ռուբլին` թանկացել. փոխարժեքն` այսօր Ռոնալդուն կարիերայի 981-րդ գոլը խփեց, «Ալ-Նասր»-ն առաջին հաղթանակը տոնեց Ասիայի ՉԼ-ում Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա ՇՄՆ նախարարության պատասխանն ընդդիմությանը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Վրաստանում երկնաքեր է այրվում Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սամբուկա լիկյորՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով «Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»
Ամենադիտված