Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում տիրող իրավիճակը, ռազմաքաղաքական վերջին զարգացումներն ու անվտանգային սպառնալիքները շարունակում են մնալ հանրային մտահոգությունների ու քննարկումների առանցքում: Սահմանային գոտում նկատվող ակտիվությունը, ադրբեջանական կողմի հետախուզական քայլերն ու իշխանությունների վարած «խաղաղության օրակարգի» իրական արդյունավետությունը լուրջ հարցադրումներ են առաջացնում քաղաքական ու ռազմական փորձագիտական շրջանակներում: Ստեղծված իրավիճակի, սահմանային վտանգների և առկա մարտահրավերների շուրջ «Փաստի» հետ զրույցում իր տեսակետներն է ներկայացրել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Նա նշեց, որ ցավով է ստիպված խոսել ստեղծված իրավիճակի մասին՝ ահազանգելով, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից մեր սահմանների ուղղությամբ ռազմական գործողություն է պատրաստվում: Նրա փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում առավել ակտիվացել են ադրբեջանական հետախուզական խմբերի ներթափանցումները Հայաստանի տարածք:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի խոսքով՝ այդ խմբերը խնդիր ունեն տեղակայվելու սահմանամերձ գյուղերի դատարկ տներում, որպեսզի հիմնական ուժերի հարձակման պահին դիվերսիոն գործողությունների և ահաբեկման միջոցով ստիպեն բնակչությանը լքել իրենց բնակավայրերը՝ դրանով իսկ փորձելով խուսափել խաղաղ բնակիչների շրջանում զոհեր պատճառելուց: Միաժամանակ, ակտիվացել են անօդաչու թռչող սարքերի ներթափանցումները Սյունիքի մարզում, և, ըստ նրա, մոտ ժամանակներս մենք սահմանային լուրջ իրադարձությունների ականատես կլինենք:

Անդրադառնալով նախորդ ամիս Լաչինում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպմանն ու պաշտոնապես հայտարարված քննարկումներին՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարն ընդգծեց, որ իրականում ադրբեջանական կողմը, զինվորական լեզվով ասած, տեղանքի հետախուզում (ռեկոգնոսցիրովկա) էր իրականացնում այն ուղղություններով, որտեղ նախատեսում է կիրառել իր հիմնական ուժերը:

Գեներալ-մայորը նշեց, որ խոր մտահոգությամբ ու վրդովմունքով է հետևում այն փորձերին, որոնցով հանրությանը համոզում են, թե իբր Ադրբեջանի հետ խաղաղության դարաշրջան է բացվել: Նա շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները կեղծ են և անիրագործելի. Հայաստանը Եվրամիության անդամ չի դառնա, Ադրբեջանի հետ խաղաղություն չի լինի, իսկ Թուրքիայի հետ սահմանն էլ չի բացվելու: Խոսելով իշխանությունների ներկայացրած «հակակոռուպցիոն պայքարի» մասին՝ Կարապետյանը դա անվանեց կեղծիք՝ ընդգծելով, որ ոչ լիկվիդային գույքի առգրավումը կամ, օրինակ` նախկին կինոթատրոնի տարածքում կառուցված առևտրի կենտրոնը պետական բյուջեի հաշվեկշիռ տեղափոխելը որևէ աղերս չունեն տնտեսության իրական զարգացման կամ արդարադատության հետ:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը ահազանգեց, որ նոր պատերազմ է սպասվում, և ադրբեջանական կողմի բոլոր գործողությունները փաստացի համաձայնեցված են Նիկոլ Փաշինյանի հետ: Կարապետյանի համոզմամբ՝ Փաշինյանը հասկանում է, որ եթե ինքնակամ զիջի այդ տարածքները, լուրջ խնդիրներ է ունենալու Իրանի Իսլամական Հանրապետության հետ, իսկ եթե Ադրբեջանը ռազմական ուժով մտնի և վերցնի դրանք, ապա իշխանությունն իր վրայից կհանի պատասխանատվությունը:

Եզրափակելով՝ Արշակ Կարապետյանը նշեց, որ առաջիկայում հստակ փաստեր կներկայացնի, որոնք կվկայեն, որ Հայաստանի տարածքում այսօր էլ գտնվում են ադրբեջանական մի քանի հետախուզական խմբեր: Նա կոչ արեց սթափվել, համախմբվել և պատրաստվել զենքը ձեռքին պաշտպանելու հայրենիքը, քանի որ հակառակ դեպքում կանգնելու ենք պետականությունը կորցնելու վտանգի առջև:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ»Բախվել են «Nissan Note»-ը և «ԶԻԼ» բեռնատարը․ կան վիրավորներ Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ»Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ»Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա ՇՄՆ նախարարության պատասխանն ընդդիմությանը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Վրաստանում երկնաքեր է այրվում Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սամբուկա լիկյորՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով «Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմելՋուր չի լինելու մինչեւ հոկտեմբերի 13-ի 09:00-ն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի «Բաքուն կանխատեսում է երկու հազարամյա Հայաստանի անխուսափելի վախճանը»Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել
Ամենադիտված