Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրային հեռուստաընկերությունը, ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմի սկսվելու տարելիցին՝ սեպտեմբերի 27-ին, եթեր հեռարձակեց տոնական, «ֆեստիվառային» համերգի տեսագրություն՝ հարուցելով հանրային վրդովմունքի մեծ ալիք: Հանրային դժգոհության ճնշման տակ Հանրային հեռուստաընկերությունը հարկադրված եղավ ներողություն խնդրել: Բայց դա չընկալվեց և չընդունվեց մեծամասնության կողմից:

Հասկանալի է, որ Հանրայինի այդ դրսևորումը բուռն արձագանք ստացավ նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, հնչեցին բավականին կոշտ բնորոշումներ ու քննադատություն: Օրինակ՝ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը բավարար չհամարեց սոսկական արձագանքը և հանդես եկավ բաց նամակ-պահանջով: Ըստ որում, պահանջը բավականին հստակ էր ձևակերպված. «Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի անհապաղ հրաժարական՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար»:

Անկասկած, շատերը, այդ թվում՝ նշված պահանջը բարձրաձայնած «ՀայաՔվեն», հրաշալի հասկանում են, որ Հ1-ի խնդրահարույց ու նման այլ դրսևորումները շատ ավելի վերևից են գալիս, իսկ «վերևից եկող» այդ կարգադրությունները կատարողներն ընդամենը «սլաքավարների» դերում են: Սակայն առնվազն ի պաշտոնե կան կոնկրետ պատասխանատուներ, և որքան էլ շատ բան շատերին պարզ լինի, տեղին է նաև նրանցից պատասխան պահանջելը:

Ի վերջո, ինչպես ցույց տվեց այս օրինակը, հանրային ակտիվությունը, հետևողականությունը, համառությունը կարող են հանգեցնել որոշ արդյունքի և երբեմն նաև հանգեցնում են: Հանրային հեռարձակողի խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ, որ Հ1-ի գործադիր տնօրենն ու նրա տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվել: Իհարկե, սա ընդդիմադիրների պահանջի ամբողջական կատարում չէ, բայց նաև հասկանալի է, որ հրահանգով կատարվածի համար հրահանգողը աշխատանքից չէր ազատի: Չնայած, Նիկոլ Փաշինյանից դա էլ է սպասելի, եթե ինչ-որ պահի զգա, որ դա իր անձին է պետք:

Բայց սա ավելի շուտ ազդակ է ոչ թե նրանց, այլ հանրությանն ու ընդդիմադիր շրջանակներին: Ազդակ, որ ցանկացած սկզբունքային հարցում պետք է գնալ մինչև վերջ, համառել, լինել հետևողական: Ի վերջո, իշխանության սանձարձակությունների սահմանափակումն սկսվում է այն կետից, որտեղ այդ իշխանությունը տեսնում ու զգում է հակազդում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ»Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ»Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ»Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է ԷրդողանինԱյս տարվա 9 ամիսներին Վրաստանում նավթամթերքի ներկրումը կրճատվել է 4.7%-ովԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԵրզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էՀայտնի են արդյունքները Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի ավարտից հետոՌուսաստանը բաց թողեց խաղաղություն հաստատելու ևս մեկ հնարավորություն․ ԶելենսկիԽոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոցՄեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Իրանի երկու քաղաքացիների նկատմամբՎթարներ են. հոկտեմբերի 13-ին, 14-ին, 15-ին և 16-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելԻ՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերելՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնՀայկ Մարտիրոսյանը՝ Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոնԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալՄասկն ավելի քան 276 միլիոն դոլար է նվիրաբերել հանրապետականներին ընտրությունների համար. New York Times Խաչանովը դուրս է եկել Rolex Shanghai Masters-ի 1/8 եզրափակիչ Վարդենիս-Մարտունի ճանապարհին վերանորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota», ապա՝ «Opel»Չիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ Օձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքը Անթալիայում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել մայրուղու վրա ՇՄՆ նախարարության պատասխանն ընդդիմությանը Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «ACS SUPERCHESS» թիմը դարձել է Ռումինիայի շախմատի թիմային առաջնության չեմպիոն «Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից Զելենսկին հրադադար չի վաստակել, ՌԴ-ն չի խաբվի նրա հայտարարություններով. Լավրով Մայր Աթոռից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը Վրաստանում երկնաքեր է այրվում Իրավապահները ապoրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Forbes-ն անդրադարձել է հայ գործարար Բորիս Սահակյանին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Սամբուկա լիկյորՌԴ-ն ոչ թե զինшդադար է ցանկանում, այլ երկարատև խաղաղություն. Պեսկով «Թուրքական կուրատորներ և շախմատային «պատառաքաղ». Ինչպես է Փաշինյանը փորձում սակարկության առարկա դարձնել Ռուսաստանի համար դեռևս արժեքավոր ամեն ինչ»Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմելՋուր չի լինելու մինչեւ հոկտեմբերի 13-ի 09:00-ն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի «Բաքուն կանխատեսում է երկու հազարամյա Հայաստանի անխուսափելի վախճանը»Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 12) ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան
Ամենադիտված