Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 12)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա՝ Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան Կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ՝ Կոլոմբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա՝ Բանակի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

782 մ.թ.ա. — ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը:

1813-  Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի  համաձայն Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ:

1854 –ծնվել է  գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը հանդիսացել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա) և աշխարհում առաջին կին դիվանագետը։

1882 –ծնվել է  ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը:

1886- ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը:

1907 – ծնվել է խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը:

1926 – ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը:

1928– ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։

1938 –ծնվել է  կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը:

1953- ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը:

1992– Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։

2001- Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն:

2006- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել թուրք գրող Օրհան Փամուկին, որը  Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթից մեկի հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել էր ավելի քան մեկ միլիոն հայ և  30 հազար քուրդ:

2007- Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին` պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան:

2008- կայացել են  տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի եւ Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում:

2012 –վախճանվել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

2013 –վախճանվել է  ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը:

2021- Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Վանիկ Օհանյանը Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

539 մ.թ.ա.—պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը:

322մ.թ.ա.—թշնամիների կողմից հետապնդվող  անթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը թույն ընդունելով ինքնասպանություն է գործել:

1285 – Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա:

1492– ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը ափ  իջնելով Բահամյան Կղզիներում հավատացած է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան, իսկ իրականում  հայտնաբերել է Ամերիկան։

1654 –վախճանվել է  հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը:

1787- տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը  Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը:

1792 – Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլոմբոսի օրը:

1871 —ԱՄՆ-ի նախագահ Ուիլիս Գրանտը արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին:

 1858– վախճանվել է  ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն։

1886- ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին:

1899 —Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային:

1901 – Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ-ի  նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը:

1924 –վախճանվել է  ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը:

1931– Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը 30 մետր։

1935 –ծնվել է  իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին:

1940– Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա, և դրանով սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։

1943 – վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը:

1955– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։

1960– Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածել է ամբիոնի սեղանին։

1971 –կայացել է  «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում:

1977 –ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը:

1991 – վախճանվել է ռուս խորհրդային ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին:

1996 – տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։

1999 —Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը:

2003- սկսել է գործել Ցինշեյան չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին:

Կ.Խաչիկյան



Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմելՋուր չի լինելու մինչեւ հոկտեմբերի 13-ի 09:00-ն Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը չի գոհացնում Թեհրանին. Բաղայի «Բաքուն կանխատեսում է երկու հազարամյա Հայաստանի անխուսափելի վախճանը»Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրшզենային վնասվшծքներ ստացած Անի Ավետիսյանը և նրա երկու երեխաները տուժող են ճանաչվել Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 12) ԵՄ-ն այսօր կընդունի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Կալլաս Ուկրաինական hակամարտության կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնող երկրները պետք է ճանաչեն Արևմուտքի կողմից Ուկրաինայի oկուպացումը. Վոլոդին Տիգրանաշենում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Կազմաքանդվող հասարակությունը մեր այսօրվա ամենասուր մարտահրավերն է. Վահե Հովհաննիսյան Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասեցին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Լույս չի լինի․ հասցեներ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://www.hraparak.am/am/post/52f9d747254f241c6d5f45431daca47d © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները
Ամենադիտված