Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանին առաջարկել է մի շարք տնտեսական խթաններ՝ հույս ունենալով հասնել Ուկրաինայի հետ մասնակի հրադադարի։ Քննարկված միջոցների թվում էին Ռուսաստանի պետական ակտիվների ապասառեցումը՝ միլիարդավոր դոլարների չափով, «Լուկօյլ» նավթային ընկերության բաժնեմասերի վաճառքը և Բելառուսին կալիումական պարարտանյութերի արտահանումը վերսկսելու թույլտվությունը, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով գաղտնի բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով, Վաշինգտոնը դիտարկել է սահմանափակ հրադադարի հնարավորությունը՝ կա՛մ էներգետիկ ենթակառուցվածքների, կա՛մ ծովում գործողությունների մասով։ Ենթադրվող տնտեսական զիջումները պետք է խթանեին Մոսկվային՝ համաձայնելու նման պայմանավորվածություններին։

Մասնավորապես, ամերիկացի ներկայացուցիչները կրկին բարձրացրել են Արևմուտքում սառեցված ռուսաստանյան սուվերեն ակտիվների ապասառեցման հարցը։ Խոսքը միլիարդավոր դոլարների մասին էր, որոնք կարող էին վերադարձվել Ռուսաստանին՝ որպես նախնական խթան հրադադարի վերաբերյալ մասնակի համաձայնագիր կնքելու համար։ Նմանատիպ գաղափար քննարկվել էր նաև ավելի վաղ․ այն ժամանակ առաջարկվում էր ապաշրջափակել մինչև 100 միլիարդ դոլար։

Պայմանավորվածությունների մեկ այլ հնարավոր տարր կարող էր դառնալ ռուսաստանյան «Լուկօյլ» նավթային ընկերության ակտիվների մի մասի վաճառքը՝ բազմամիլիարդանոց գումարով։ Թերթի աղբյուրների տվյալներով, գնորդներ կարող էին լինել Մերձավոր Արևելքից ներդրողներ, որոնցից ոմանք գործնական կապեր ունեն ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Բացի այդ, ԱՄՆ ներկայացուցիչները վերադարձել են Մոսկվայի դաշնակից Բելառուսին կալիումական պարարտանյութեր արտահանելու թույլտվություն տալու առաջարկին։

Կիևը, պարբերականի տվյալներով, ուղղակիորեն չէր մերժում ամերիկյան նախաձեռնությունները, բայց պնդում էր լրացուցիչ երաշխիքների վրա։ Մասնավորապես, ուկրաինական կողմն առաջարկում էր ռուսաստանյան ակտիվների ապասառեցումը փոխհատուցել Ուկրաինային հայելային վճարումներով կամ ապահովել սպառազինության լրացուցիչ մատակարարումներ հրադադարի խախտման դեպքում։

Սակայն բանակցությունները բեկման չհանգեցրին։ Ուկրաինացի պաշտոնյաները հայտնել են, որ Մայամիում ամերիկացի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ավարտվել են առանց էական արդյունքների։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը նույնպես հայտարարել է, որ բանակցությունների վերսկսում առայժմ չի նախատեսվում։

Այս ֆոնին Թրամփը հայտարարել է ռուսաստանյան դիզելային վառելիքի համար ամերիկյան շուկան բացելու պատրաստակամության մասին և կոշտ քննադատությամբ հանդես եկել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին։ Ամերիկացի առաջնորդը Կիևին մեղադրել է ռուսաստանյան նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածների համար՝ հայտարարելով, որ դրանք խորացնում են վառելիքի հետ կապված համաշխարհային խնդիրները, և կոչ է արել Ուկրաինային ընտրել նոր նախագահ։

Զելենսկին, իր հերթին, Վաշինգտոնի որոշումը ռուսաստանյան դիզելային վառելիքի վերաբերյալ թույլ է անվանել և հայտարարել, որ իր թիմն օգտագործվել է որպես ամերիկա-ռուսական պայմանավորվածությունների քողարկում։ Ուկրաինայի նախագահի կարծիքով, Ռուսաստանի արտահանման սահմանափակումների թուլացումը Մոսկվային լրացուցիչ եկամուտներ կբերի՝ պատերազմը շարունակելու համար։

Այսպիսով, Վաշինգտոնի՝ սահմանափակ հրադադարի հասնելու փորձերը ուղեկցվում են Մոսկվային տնտեսական օգուտներ առաջարկելով և Կիևի հետ աճող տարաձայնություններով։ Ընդ որում, Ռուսաստանն առայժմ չի համաձայնել բանակցությունների վերսկսմանը, իսկ նույնիսկ մասնակի հրադադարի հասնելու հեռանկարները մնում են անորոշ։

Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում Հայաստանը գործարկում է Եվրոպայի խոշորագույն ԱԲ տվյալների կենտրոններից մեկը Թրամփի մասնակցությամբ կնքված գործարքից հետո«Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հիստերիա Հայաստանում Բրյուսելի խորհրդի պատճառով. «Պուտինին Ի հեճուկս. Չուբայսի ոճի դասական սցենար»Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Հարցազրույց. Մեր ողջ ազգն արդեն գիտի, որ 2018-ի հեղափոխությունը բեմականացված էրԱղջիկ երեխաների միջազգային օր. պատմության այս օրը (հոկտեմբեր 11)«Պուտինի երթուղին» կարող է վերափոխել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն
Ամենադիտված